Կենսածառ ճապոնական | |
Կենսածառ ճապոնական | |
Դասակարգում | |
Թագավորություն | Բույսեր (Plantae) |
Տիպ/Բաժին | Մերկասերմեր (Pinophyta) |
Դաս | Pinopsida |
Կարգ | Ասեղնատերևավորներ (Pinales) |
Ընտանիք | Նոճազգիներ (Cupressaceae) |
Ենթաընտանիք | Կենսածառայիններ (Thujoideae) |
Ցեղ | Կենսածառ (Thuja) |
Տեսակ | Կենսածառ ճապոնական (T. standishii) |
Միջազգային անվանում | |
Thuja standishii | |
Կարգավիճակ | |
Հատուկ պահպանության կարգավիճակ՝ Վտանգման սպառնացող վիճակին մոտ գտնվող տեսակ |
Կենսածառ ճապոնական (լատին․՝ Thuja Standishii Carr), նոճազգիների ընտանիքի, կենսածառ ցեղի բույս։
Ծառ է՝ մինչև 18, երբեմն՝ 35 մ, բարձրությամբ, ունի լայն բրգաձև սաղարթ։ Իր հայրենիքում 300 տարեկան հասակում հասնում է մինչև 35 մ բարձրության։ Կեղևը կարմրադարչնագույն է, նուրբ, երկայնակի ուղղությամբ անջատվող։ Տերևները ոչ անփայլ կանաչ են, տափակ։ Կոներն օվալաձև են, 8-10 մմ, 5-6 զույգ թեփուկներով։
Բնական պայմաններում հանդիպում է Ճապոնիայում, Հոնդո կղզու լեռներում, 1000-1800 մ բարձրության վրա, խառը անտառներում։ Մշակվում է ամենուրեք։ Էկոլոգիական խումբը՝ VI: Լավ է աճում Երևանի բուսաբանական այգում, որտեղ կան միայն երիտասարդ բույսեր։ Իջևանի մերձարևադարձային բույսերի դենդրարիում կան խոշոր պտղաբերող բույսեր։
Մշակության հավանական շրջանը՝ 3ա, 9-10, 12-13, 18-25, 28, 30-32[1]:
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կենսածառ ճապոնական» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կենսածառ ճապոնական» հոդվածին։ |
|