Կենտավրոսի Պրոքսիմա c

Կենտավրոսի Պրոքսիմա c
Հետազոտման տվյալներ
Տեսակunconfirmed exoplanet?
Տեսանելի աստղային մեծություն (V)
ՀամաստեղությունԿենտավրոս
Աստղաչափություն
Պարալաքս768,5004 ± 0,203 մավ[1][2]
Բնութագիր
Ֆիզիկական տվյալներ
Զանգված0,0245 ± 0,0087 Jupiter mass[3]
Ուղեծրի էլեմենտներ
Էքսցենտրիսիտետ0[4][5]
Այլ անվանումներ
Proxima Centauri c
Հայտնաբերման տարեթիվապրիլ 2019

Կենտավրոսի Պրոքսիմա c (անգլ.՝ Proxima Centauri c, անվանվում է նաև Պրոքսիմա c[6] կամ Կենտավրոսի ալֆա Cc), կարմիր թզուկ Կենտավրոսի Պրոքսիմայի շուրջը պտտվող էկզոմոլորակ։ Գտնվում է Երկրից մոտավորապես 4․2 լուսային տարի հեռավորության վրա, Կենտավրոս համաստեղությունում, որով Պրոքսիմա b-ի հետ հանդիսանում է արեգակնային համակարգության ամենամոտ գտնվող հայտնի էկզոմոլորակը։

Կենտավրոսի Պրոքսիմա c-ն մոտավորապես 7 անգամ Երկրից ծանր զանգվածով սուպեր-Երկիր կամ մինի-Նեպտուն մոլորակ է և պտտվում է կոպիտ հաշվարկներով 1․49 աստղագիտական միավոր կամ 223 միլիոն կմ հեռավորության վրա 1․928 օր կամ 5․28 տարի սիդերիկ պարբերությամբ[7]։ Եթե Պրոքսիմա b-ն համարժեք լիներ Երկրին, ապա Պրոքսիմա c-ն համարժեք կլիներ Նեպտունին։ Կենտավրոսի Պրոքսիմայից մեծ հեռավորության վրա գտնվելու պատճառով այս էկզոմոլորակը հազիվ թե բնակելի լինի, քանի որ նրա միջին ցածր ջերմաստիճանը հավասար է մոտավորապես 39 Կ։

Մոլորակի մասին առաջին անգամ հաղորդել են իտալացի աստղաֆիզիկոս Մարիո Դամասոն և իր գործընկերները 2019 թվականի ապրիլին։ Դամասոյի թիմը նկատել էր Կենտավրոսի Պրոքսիմայի թույլ շարժումները գերճշգրիտ սպեկտոգրաֆի հաղորդած շառավղային արագության տվյալների մեջ, որը նշանակում էր, որ Կենտավրոսի Պրոքսիմայի շուրջը հավանաբար երկրորդ մոլորակ է պտտվում[8]։ Հայտնագործության մասին հրապարակվել է 2020 թվականի հունվարին[9]։ Նույն թվականի հունիսին մոլորակի գոյությունը հաստատվել է՝ օգտագործվելով 1995 թվականի Հաբլի աստղաչափական տվյալները, որոնք թույլ էին տալիս չափել նրա ուղեծրի թեքումը և ճշգրիտ զանգվածը[10]։ 2020 թվականի հունիսին հրապարակվել է նաև Պրոքսիմա c-ի ուղղակի պատկերապատումը։ Հայտնաբերված աղբյուրը չափազանց պայծառ է Պրոքսիմա c-ի զանգվածի ու տարիքի մոլորակի համար, որը թույլ է տալիս ենթադրել, որ մոլորակը Յուպիտերի շառավղին 5 անգամ գերազանցող շառավղով օղակների համակարգ ունի[11]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Gaia Data Release 2 / Data Processing and Analysis Consortium, European Space Agency — 2018.
  2. SIMBAD Astronomical Database
  3. Benedict G. F., McArthur B. E. A Moving Target—Revising the Mass of Proxima Centauri c // Research Notes of the AAS / C. LintottIOP Publishing, 2020. — Vol. 4, Iss. 6. — P. 86. — ISSN 2515-5172doi:10.3847/2515-5172/AB9CA9
  4. Extrasolar Planets Encyclopaedia — 1995.
  5. Damasso M., Sordo F. D., Anglada-Escudé G., Sozzetti A., Morbidelli A., Butler R. P., Jones H. R. A., Jenkins J. S., López-González M. J., Palomino N. F. M. et al. A low-mass planet candidate orbiting Proxima Centauri at a distance of 1.5 AU // Sci. Adv. / M. McNuttAAAS, 2020. — Vol. 6, Iss. 3. — P. eaax7467. — ISSN 2375-2548doi:10.1126/SCIADV.AAX7467PMID:31998838
  6. Kervella, Pierre; Arenou, Frédéric; Schneider, Jean (March 2020). «Orbital inclination and mass of the exoplanet candidate Proxima c». Astronomy & Astrophysics. 635: L14. arXiv:2003.13106. Bibcode:2020A&A...635L..14K. doi:10.1051/0004-6361/202037551.
  7. Benedict, G. Fritz; McArthur, Barbara E. (June 2020). «A Moving Target—Revising the Mass of Proxima Centauri c». Research Notes of the AAS. 4 (6): 86. Bibcode:2020RNAAS...4...86B. doi:10.3847/2515-5172/ab9ca9. Վերցված է 2020 թ․ հուլիսի 23-ին.{{cite journal}}: CS1 սպաս․ չպիտակված ազատ DOI (link)
  8. Billings, Lee (2019 թ․ ապրիլի 12). «A Second Planet May Orbit Earth's Nearest Neighboring Star». Scientific American. Վերցված է 2019 թ․ ապրիլի 12-ին.
  9. Damasso, Mario; և այլք: (January 2020). «A low-mass planet candidate orbiting Proxima Centauri at a distance of 1.5 AU». Science Advances. 6 (3): eaax7467. Bibcode:2020SciA....6.7467D. doi:10.1126/sciadv.aax7467. Վերցված է 2020 թ․ հուլիսի 23-ին.
  10. Benedict, Fritz (2020 թ․ հունիսի 2). «Texas Astronomer Uses 25-year-old Hubble Data to Confirm Planet Proxima Centauri c». McDonald Observatory. University of Texas.
  11. Gratton, R.; և այլք: (June 2020). «Searching for the near-infrared counterpart of Proxima c using multi-epoch high-contrast SPHERE data at VLT». Astronomy & Astrophysics. 638: A120. arXiv:2004.06685. Bibcode:2020A&A...638A.120G. doi:10.1051/0004-6361/202037594.