Կենտրոնական թատրոն | |
---|---|
Տեսակ | թատերական կազմակերպություն |
Երկիր | Նորվեգիա |
Գտնվելու վայրը | Օսլո |
Հիմնադրման ամսաթիվ | 1897 |
Centralteatret, Oslo Վիքիպահեստում |
Օսլոյի կենտրոնական թատրոն (նորվ.՝ Centralteatret)[1][2][3], թատրոն Նորվեգիայի մայրաքաղաք Օսլոյի Akersgata փողոցում[4]։
Թատրոնը 1897 թվականին հիմնադրել է Յուհան Ֆահլստրյոմ և Ալմա Ֆահլստրյոմ ամուսնական թատերական զույգը։ Թատրոնը հատկապես հայտնի էր թեթև ժանրի ռեպերտուարով, այդ թվում կատակերգություններ, ռեվյուներ, օպերետներ, ինչպես նաև դասականների (Հենրիկ Իբսեն) և նոր նորվեգական դրամաների ներկայացմամբ։
1902 թվականից Հարալդ Օտտոն (1865-1928) եղել է թատրոնի կառավարիչն ու սեփականատերը։ Հաջորդաբար նրան փոխարինել է որդին՝ Ռեյդար Օտտոն, որի որդին, Հարալդ Օտտոն թատրոնը կառավարել է 1938 թվականին։ Օտտո ընտանիքի անդամները թատրոնը կառավարել են մինչև 1959 թվականը[5][6][7]։
1959 թվականից թատրոնի շենքը մասամբ օգտագործվել է որպես հեռուստատեսային ստուդիա։ Կենտրոնական թատրոնն այժմ վերանորոգվում է։ Սրահն ունի 387 նստատեղ։ Օսլոյի կենտրոնական թատրոնը Նորվեգիայի ամենահին գործող թատրոնն է։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կենտրոնական թատրոն (Օսլո)» հոդվածին։ |
|