Կիմ Ջի Յոն

Կիմ Ջի Յոն
Անձնական տեղեկություն
Սեռ՝իգական
Մասնագիտացում՝սուսերամարտիկ
Երկիր՝ Հարավային Կորեա
Ծննդյան ամսաթիվ՝մարտի 12, 1988(1988-03-12) (36 տարեկան)
Ծննդավայր՝Սեուլ, Հարավային Կորեա
Հասակ՝165 սանտիմետր
Քաշ՝57 կիլոգրամ

Կիմ Ջի Յոն (կորեերեն՝ 김지연 , մարտի 12, 1988(1988-03-12), Սեուլ, Հարավային Կորեա), կորեացի սուսերամարտիկ, օլիմպիական չեմպիոն, աշխարհի առաջնության գավաթակիր[1]։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Կիմ Ջի Յոնը սուսերամարտով սկսել է զբաղվել տասներեք տարեկանից, ընդ որում՝ իր կարիերայի սկզբում նա սկսել է սուսերամարտել վարժասուսերների օգնությամբ։ 16 տարեկանում Կիմը փոխեց իր զենքը սրով և դարձավ սուսերամարտիկ։

Թիմի կազմում Կիմը առաջին անգամ հայտնվել է 2006 թվականին, սակայն երկար ժամանակ չէր համարվում թիմի առաջնորդը՝ հայտնվելով ավելի հաջողակ սուսերամարտիկների ստվերում։

Կորեուհու առաջին լուրջ հաղթանակը եղել է Չինաստանում 2011 թվականին անցկացվող Ունիվերսիադայում, որտեղ նա ինչպես անհատական, այնպես էլ թիմային մրցույթներում ձեռք է բերել բրոնզե մեդալը։

Օլիմպիական խաղերից առաջ Կիմը լավ արդյունքներ է ցուցաբերում և Լոնդոնում կայացած Ամառային օլիմպիական խաղերում հայտնվում է համաշխարհային 5-րդ վարկանիշով։ Օլիմպիական մրցաշարում Կիմը հեշտությամբ հասավ կիսաեզրափակիչ, որտեղ նրա հակառակորդն էր Օլիմպիական կրկնակի չեմպիոն, ամերիկուհի Մարիել Զագունիսը։ Դաժան պայքարում կորեուհին ավելի ուժեղ դուրս եկավ՝ 15-13 հաշվով հաղթելով գործող չեմպիոնին։ Եզրափակչում Կիմը 15-7 հաշվով հաղթեց ռուս սուսերամարտիկ Սոֆյա Վելիկայային՝ դառնալով Հարավային Կորեայի պատմության մեջ առաջին կին օլիմպիական չեմպիոնը սուսերամարտից[2]։

2013 թվականին Բուդապեշտում կայացած Սուսերամարտի աշխարհի առաջնությունում Կիմը նվաճեց առաջին հորիզոնականը[3]։ Նույն թվականին Կազանում կայացած Ունիվերսիադայում կորեուհին անհատական մրցաշարում գրավեց երկրորդ տեղը, իսկ թիմային առաջնությունում կորեուհիները դարձան հաղթողներ։

2017 թվականի աշխարհի առաջնությունում կորեուհին դարձավ փոխչեմպիոն՝ զիջելով իտալուհուն։

2018 թվականին սուսերամարտի Գրան պրիի «Московская сабля» անհատական առաջնությունում գրավել է երրորդ հորիզոնականը։ Նույն թվականին կորեուհին դարձավ Սուսերամարտի աշխարհի առաջնության թիմային մրցախաղի բրոնզե մեդալակիր, իսկ մեկ ամիս անց նա նվաճեց Ասիական խաղերում երրորդ մրցանակը։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. http://www.srdigitall.com.br, SrDigitAll-. «GP de Órleans (França) - 10 e 11/02/2012 (Sabre Feminino) - Click Sports». www.clicksports.com.br (բրազիլական պորտուգալերեն). Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հուլիսի 27-ին. Վերցված է 2019 թ․ փետրվարի 11-ին. {{cite web}}: External link in |last= (օգնություն)
  2. «Result: South Korea's Kim Jiyeon wins individual sabre final». Sports Mole (բրիտանական անգլերեն). Վերցված է 2019 թ․ փետրվարի 11-ին.
  3. Friday, Robert Lee The Korea Herald/Asia News Network; Aug 03; 2012. «Kim rises from underdog to champ». news.asiaone.com. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ դեկտեմբերի 23-ին. Վերցված է 2019 թ․ փետրվարի 11-ին. {{cite web}}: |last3= has numeric name (օգնություն)CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link)

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կիմ Ջի Յոն» հոդվածին։