Կիմ Սոլ Հյոն | |
---|---|
Ի ծնե անուն | կորեերեն՝ 김설현 |
Ծնվել է | հունվարի 3, 1995[1] (29 տարեկան) Բուչոն, Գյոնգի, Հարավային Կորեա |
Երկիր | Հարավային Կորեա |
Ժանրեր | քեյ փոփ |
Մասնագիտություն | երգչուհի, դերասանուհի, պարուհի, մոդել և կինոդերասանուհի |
Գործիքներ | վոկալ |
Լեյբլ | FNC Entertainment |
Կրթություն | Kachiul Elementary School?, Seonggok Middle School?, Gyeonggi Arts High School? և Կյոնգ Հի համալսարան |
Անդամակցություն | AOA |
Պարգևներ | |
Kim Seol-hyun Վիքիպահեստում |
Կիմ Սոլ Հյոն (կորեերեն՝ 김설현, հունվարի 3, 1995[1], Բուչոն, Գյոնգի, Հարավային Կորեա), հարավկորեացի դերասանուհի և երգչուհի, AOA խմբի անդամներից մեկը։
Կիմ Սոլ Հյոնը ծնվել է 1995 թվականի հունվարի 3-ին Հարավային Կորեայի Պուչհոն քաղաքում, որը գտնվում է Սեուլի և Ինչոնի միջև։
2010 թվականին մասնակցել է մոդելների մրցույթին, որին ներկա էին տաղանդների ընտրության գործակալները. Սոլ Հյունը կարողացավ գրավել ուշադրությունը FNC Entertainment գործակալությունում[2]։ Շուտով նա նկարահանվեց FT Island խմբի երաժշատական տեսահոլովակում՝ Severely երգի համար։
2012 թվականի հունիսին Սոլ Հյոնը դեբյուտ կատարեց որպես AOA խմբի երաժշտական խմբի անդամներից մեկը։ Հենց նույն թվականին սկսեց դերասանական կարիերան՝ նկարահանվելով «Իմ աղջիկ Սոյոն» հեռուստատեսային սերիալում[3]։
Որպես դերասանուհի նրան մեծ հաջողություն բերեց «Նարնջի մարմելադ» 2015 թվականին նկարահանված սերալը[4]։ Այդ թվականին էկրանին հայտնվեց «Կաննամյան բլյուզ» ֆիլմը, որտեղ նա ստացավ իր առաջին դերասանական մրցանակը։
2017 թվականին նա հանդես եկավ «Մեծ ճակատամարտ» պատմական ֆիլմում[5]։
Բացի այդ՝ Սոլ Հյոնը նկարահանվում է գովազդներում՝ ներկայացնելով բրենդային հագուստներ[6][7]։
Թվական | Մրցանակ | Թեկնածու | Աշխատան | Արդյունք | Նշումներ |
---|---|---|---|---|---|
2015 | Պեկսանի 51-րդ մցանակաբաշխություն | Լավագույն նոր դերասանուհի | «Կաննամյան բլյուզ» | Առաջադրված | |
Կորեական դրամայի 8-րդ մրցանակ | Լավագույն նոր դերասանուհի | «Նարնջի մարմելադ» | Առաջադրված | ||
Մեծ զանգ մրցանակ | «Կաննամյան բլյուզ» | Առաջադրված | |||
Երկնագույն վիշավ մրցանակ | Առաջադրված | ||||
Հանրաճանաչ աստղ | Հաղթանակ | [8] | |||
APAN Աստղային մրցանակ | Լավագույն նոր դերասանուհի | «Նարնջի մարմելադ» | Առաջադրված | ||
KBS մրցանակ | Լավագույն նորեկ | «Քաջ ընտանիք» | Հաղթանակ | ||
KBS մրցանակ | Լավագույն նոր դերասանուհի | «Նարնջի մարմելադ» | Առաջադրված | ||
Հանրաճանաչ աստղ | Հաղթանակ | [9] | |||
Լավագույն զույգը Յո Չին Կուի հետ | Առաջադրված | ||||
2016 | InStyle Star Icon | Լավագույն մարմին | Առաջադրված | ||
Seoul TV CF | Տարվա մոդել | Հաղթանակ | [10] | ||
Marie Claire | Նորեկի մրցանակ | «Կաննամյան բլյուզ» | Հաղթանակ | [11] | |
Max Movie մրցանակ | Բարձրացող աստղ | Հաղթանակ | [12] | ||
Ասիական ոճի մրցանակ | Լավագույն նորեկ | Առաջադրված | |||
Ասիական կինոմրցանակ | Հաղթանակ | [13] | |||
Կորեական գովազդատուների ասոցիացիայի մրցանակ | Լավագույն մոդել | Հաղթանակ | [14] | ||
SBS զվարճանքների մրցանակ | Արտիստ | «Ջունգլիի օրենքը» | Հաղթանակ | ||
ashionista | Best Fashionista Կարմիր գորգերի կատեգորիայում | Առաջադրված | [15] | ||
2017 | KOPA & Nikon Press Photo | Տարվա առավել ֆոտոգենիկ աստղը | Հաղթանակ | [16] | |
Սեուլի առաջին մրցանակ | Լավագույն նոր ֆիլմի դերասանուհի | «Մարդասպանի գրառումներ» | Առաջադրված | ||
Fashionista | Best Fashionista Կարմիր գորգերի կատեգորիայում | Առաջադրված | [17] | ||
2018 | Grand Bell | Woori Bank Star Award | Հաղթանակ | [18] | |
Ասիական աչտիստների մրցանակ | Նոր ալիք | Հաղթանակ | [19] |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կիմ Սոլ Հյոն» հոդվածին։ |
|