Կիմ Սովոլ

Կիմ Սովոլ
Ծնվել էօգոստոսի 6, 1902(1902-08-06)
ԾննդավայրKusong, North Pyongan Province, ԿԺԴՀ
Վախճանվել էդեկտեմբերի 24, 1934(1934-12-24) (32 տարեկան)
Վախճանի վայրKwaksan County, North Pyongan Province, ԿԺԴՀ
Մասնագիտությունբանաստեղծ և գրող
Քաղաքացիություն Կորեական կայսրություն և  Ճապոնական կայսրություն
ԿրթությունPaichai High School?

Կիմ Սովոլ (կորեերեն. 김소월, օգոստոսի 6, 1902(1902-08-06), Kusong, North Pyongan Province, ԿԺԴՀ - դեկտեմբերի 24, 1934(1934-12-24), Kwaksan County, North Pyongan Province, ԿԺԴՀ), կորեացի բանաստեղծ, ով հայտնի էր վաղ ժամանակակից պոեզիայի մեջ իր ներդրումով[1]։ Իր ողջ կյանքի ընթացքում նա գրել է իր հուզիչ պոեզիան այնպիսի ոճով, որը հիշեցնում է ավանդական կորեական ժողովրդական երգերը: Այս ոճի ամենահայտնի օրինակը՝ «Ազալեա»-ն (진달래꽃), իր բանաստեղծական միակ ժողովածուի վերնագիր բանաստեղծությունն է։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Կիմ Սովոլը, ում իսկական անունը Կիմ Չեն Սիկ էր (հանգըլ: 김정식), ծնվել է 1902 թվականի սեպտեմբերի 7-ին Հյուսիսային Փհենգան նահանգի Կվակսան քաղաքում։ Ծնվելուց կարճ ժամանակ անց հայրը ձեռք է բերել հոգեկան խանգարումներ։ Այս փաստը ազդեց բանաստեղծի վաղ կյանքի վրա և ի վերջո հանգեցրեց իր վաղաժամ մահվան: Պապը նրան դասական չինարեն է սովորեցրել և տասնհինգ տարեկանում ընդունել է հանրահայտ Օսանի միջնակարգ դպրոց: Այնտեղ նա դարձավ Կիմ Էոկի աշակերտը։

1923 թվականին Կիմը մեկնեց Ճապոնիա, սակայն շուտով վերադարձավ Սեուլ, որտեղ և անցկացրեց հաջորդ երկու տարիները՝ փորձելով կարիերա կառուցել գրականության ոլորտում: Այնուհետև նա վերադարձավ իր ծննդավայր՝ Նամսաի քաղաք, որտեղ նա աշխատանքի անցավ որպես Dong-a Ilbo թերթի տեղական գրասենյակի մենեջեր։ Բանաստեղծությունների որակը գնալով վատթարացավ։ Կիմի դարձավ հարբեցող և 1934 թվականին վերջ տվեց իր կյանքին[2]։ 2007 թվականին Կորեայի բանաստեղծների ասոցիացիան նրան ներառել է ժամանակակից կորեացի ամենակարևոր բանաստեղծների տասնյակում[3]։

Կիմն իր կյանքի ընթացքում հրատարակված միակ պոեզիայի ժողովածուի՝ «Ազալեա» (1925) բանաստեղծությունների մեծ մասը գրել է դեռ պատանի հասակում։ Պեջե ավագ դպրոցը ավարտելուց հետո նա սկսեց դասավանդել իր հայրենի քաղաքում, այնուհետև տեղափոխվեց Ճապոնիա՝ առևտրի քոլեջում սովորելու նպատակով։ Այնտեղ գտնվելու ընթացքում նա հրապարակել է մի քանի բանաստեղծություններ «Կեբյոկ»-ում և այլ գրական ամսագրերում։ Նրա բանաստեղծությունները շարունակել են տպագրվել, հիմնականում՝ «Յոնգդե» ամսագրում։

1935 թվականին նրա ուսուցիչ Կիմ Էոկը հրատարակել է Սովոլի ընտրված բանաստեղծությունների ժողովածուն։ Այն ներառում էր նաև Կիմ Էոկի հուշերը և վերլուծական հոդվածը, որտեղ նա ընդգծում էր, որ բանաստեղծի իսկական հանճարը կայանում էր կորեական ժողովրդական երգերի ռիթմով տողեր ստեղծելու կարողության մեջ՝ այդպիսով իր բանաստեղծությունները դարձնելով հասանելի կորեացիների սրտերին։ Սովոլի ոճը դժվար է լիովին թարգմանել այլ լեզվով։

Բանաստեղծության մեջ մի կին խոսում է իր սիրեցյալի հետ, որը ցանկանում է լքել նրան։ Մշակութային տարբերությունները խոչընդոտում են համատեքստի ընկալմանը, և թարգմանիչներից մեկը ներկայացրել է մի քանի տարբերակ՝ տարբեր տրամադրությունների կամ ոճային ընտրությունների համապատասխան օրինակներ տալու համար[4]։

Հրապարակումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Kim, J., 1975, Lost Love. 99 Poems by Sowol Kim, Pan-Korea Book Corporation. Seoul:
  • David R McCann, 2007, Azaleas, A book of Poems, by Kim Sowol (Կոլումբիայի համալսարանի հրատարակություն). Նյու Յորք:

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. "Kim Sowol" LTI Korea Datasheet available at LTI Korea Library or online at: http://klti.or.kr/ke_04_03_011.do# Արխիվացված 2013-09-21 Wayback Machine
  2. Lee, Kyung-ho (1996). «Kim, So-Wol». Who's Who in Korean Literature. Seoul: Hollym. էջ 265. ISBN 1-56591-066-4.
  3. Chung, Ah-young (October 15, 2007). «Top Ten Korean Modern Poets Selected». The Korea Times. Վերցված է February 12, 2020-ին.
  4. Brother Anthony:An, Sonjae (1998). «Translating Korean Poetry». Modern Poetry in Translation. 13. Արխիվացված է օրիգինալից 2015-08-16-ին. Վերցված է 2014-07-09-ին.