Երկիր | Հարավային Կորեա |
---|---|
Ժանր | պատմական ֆիլմ |
Լեզու | կորեերեն |
Նախորդ | Աստված անունով տղամարդը |
Հաջորդ | Flames of Desire? |
Պաշտոնական կայքէջ |
Կիմ Սու Ռո։ Երկաթե արքան (հանգըլ: 김수로; կոր․ նոր ռոմ․: Kim Su-ro), 2010 թվականի հարավկորեական հեռուստասերիալ՝ Գայա թագավորության արքա Սու-րոյի մասին, գլխավոր դերերում՝ Ջի Սունգ, Բայ Ջոնգ Օկ, Յու Օ Սոնգ, Սո Ջի Հե, Գո Ջու Վոն և Լի Փիլ Մո[1]։ Ցուցադրվել է MBC հեռուստաալիքով՝ 2010 թվականի մայիսի 29-ից սեպտեմբերի 18-ը, շաբաթ և կիրակի օրերին, ժամը՝ 21:45: Բաղկացած է 32 մասից։
20 միլիարդ ֆունտ ստերլինգ կազմող պատմական դրաման պատմում է Կիմ Սու-րոյի կյանքի մասին, որը միավորելով 12 փոքր երկրներ՝ դարձավ Գեումգվան Գայայի լեգենդար հիմնադիրն ու ղեկավարը։ Սա քաղաք-պետություն էր Գայայի համադաշնության կազմում, որը 5-րդ դարում՝ Երեք թագավորությունների դարաշրջանում, տիրում էր ծովային առևտրին ու մետաղագործությանը։ Կիմ Սու-րոյի կրակոտ խառնվածքը, խարիզման և ինտելեկտը նրա հիմնական պաշտպանն էին գահի համար մղվող երկարատև քաղաքական պայքարում, որտեղ նա մրցակցում էր իր խորթ եղբոր և ողջ կյանքի հակառակորդ՝ Իջինաշիի ( Թեգայա նահանգի առաջին արքան), նախկին ընկերոջ՝ Սեոկ Թալ-հեի և Շինգվի Գանի վտանգավոր ամբիցիաների հետ։
Այն բանից հետո, երբ նրան 2010 թվականի հունիսին հեռացրեցին, գրող Կիմ Մի-սուկը դատի տվեց ֆիլմ արտադրող ընկերությանը, որի վնասը կազմեց 576 միլիոն ֆունտ ստերլինգ (կամ 478 600 ԱՄՆ դոլլար )[7]։