Քաղաքացիությունը | Դանիա | ||
---|---|---|---|
Ծննդյան ամսաթիվ | օգոստոսի 24, 1960[1][2] (63 տարեկան) | ||
Ծննդավայր | Կոպենհագեն, Դանիա | ||
Դիրք | եզրային պաշտպան | ||
| |||
| |||
| |||
| |||
|
Կիմ Պիտալա Քրիստոֆտե (դան․՝ Kim Piitala Christofte,օգոստոսի 24, 1960[1][2], Կոպենհագեն, Դանիա), դանիացի ֆուտբոլիստ, պաշտպան, որը հայտնի է «Բրոնդբյուում» և Դանիայի հավաքականում իր խաղերով։ 1992 թվականի Եվրոպայի չեմպիոն։
Քրիստոֆտեն իր կարիերան սկսել է «Բրոնդբյուում»։ 1979 թվականին ակումբի կազմում նորամուտն է նշել Դանիայի Սուպերլիգայում։ 1981 թվականին Կիմը տեղափոխվել է բելգիական «Լոքերեն», սակայն երեք մրցաշրջան անցկացնելուց հետո վերադարձել է «Բրոնդբյու»։ 1985 թվականին հաղթել է Դանիայի առաջնությունում և նույն թվականին մեկնել է իսպանական «Մալագա», բայց ո՛չ Իսպանիայում, ո՛չ շվեյցարական «Ուիթինգենում» չի դարձել հիմնական կազմի ֆուտբոլիստ։ 1987/88 մրցաշրջանը Կիմն անցկացրել է «Օդենսեում», որից հետո երրորդ անգամ վերադարձել է «Բրոնդբյու»։ Թիմի հետ հասել է ՈՒԵՖԱ-ի գավաթի կիսաեզրափակիչ և երկու անգամ հաղթել է առաջնությունում։ Եվրո-92-ից հետո Կիմը տեղափոխվել է գերմանական «Քյոլն»։ Առաջին մրցաշրջանում հաճախ էր վնասվածքներ ստացել և նոր մարզչի գալուց հետո զրկվել է իր տեղից։ 1994 թվականին տեղափոխվել է «Լյերս», բայց ոչ մի խաղ չխաղալով՝ վերադարձել է Դանիա, որտեղ ևս մեկ մրցաշրջան անցկացրել է ակումբի կազմում, ապա ավարտել է կարիերան։
1984 թվականին Կիմը իր նորամուտն է նշել Դանիայի հավաքականում։ Վնասվածքը խանգարել է նրան մեկնել Մեքսիկա մասնակցելու աշխարհի առաջնությանը։ 1991 թվականի սեպտեմբերի 25-ին Ֆարերյան կղզիների հավաքականի դեմ Եվրո-92-ի ընտրական խաղում Կիմը խփել է առաջին և միակ գնդակը ազգային թիմի կազմում[3]։ 1992 թվականին ընդգրկվել է ազգային հավաքականի հայտացուցակում՝ մասնակցելու Եվրոպայի առաջնությանը և դարձել մրցաշարի հաղթող։ Մրցաշարում մասնակցել է Անգլիայի[4] Շվեյցարիայի[5], Նիդերլանդների[6], Ֆրանսիայի[7] և Գերմանիայի հավաքականների դեմ բոլոր խաղերին[8]։ Նիդերլանդների հավաքականի դեմ խաղում Կիմը որոշիչ 11 մետրանոց է խփել հետխաղյա սերիայում, որը թույլ է տվել դանիացիներին դուրս գալ եզրափակիչ։
# | Ամսաթիվ | Վայր | Հակառակորդ | Հաշիվ | Արդյունք | Մրցույթ |
---|---|---|---|---|---|---|
01. | 1991 թվականի սեպտեմբերի 25 | Տորսհավն, Ֆարերյան կղզիներ | Ֆարերյան կղզիներ | 0:1 | 0:4 | Եվրոպայի առաջնություն 1992 ընտրական մրցաշար |
Թիմային «Բրոնդբյու»
|