Գվեն Սարդ Spider-Gwen | |
---|---|
Հրատարակման պատմություն | |
Հրատարակիչ | Marvel Comics |
Դեբյուտ | Edge of Spider-Verse #2 (սեպտեմբեր, 2014) |
Հեղինակ | Ջեյսոն Լաթուր, Ռոբերտ Ռոդրիգեզ |
Աշխարհ | Marvel Universe |
Ներկայացրած է | Spider-Verse?, Կատարելագործված Սարդ-Մարդը և Սարդ-Մարդ |
Անձնական տվյալներ | |
Դիրքորոշում | Բարի |
Ի ծնե անուն | Գվենդոլին Սթեյսի |
Կեղծանուններ | Գվեն Սարդ, Կին Սարդ |
Տեսակ | գենետիկապես փոփոխված մարդ |
Հասակ | 165 սմ |
Քաշ | 57 կգ |
Մազերի գույն | բաց |
Աչքերի գույն | երկնագույն |
Ծննդավայր | Ֆորեստ Հիլս |
Սեռ | իգական |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Զբաղմունք | սուպերհերոս, վիգիլանտիզմ, երաժիշտ և ուսանող |
Թիմեր և կազմակերպություններ | |
Սարդոստայնի մարտիկներ | |
Դաշնակիցներ | |
Սարդ-մարդ, Կին Սարդ (Ջեսսիկա Դրյու), Շոլկ, Սամանտա Ուիլսոն | |
Հատուկ ուժեր և ունակություններ | |
Գերմարդկային ուժեր, արագություն, ռեֆլեքսներ և ճկունություն, սարդի հոտառություն, պինդ մարմիններին կպչելու ունակություն |
Կին սարդ (անգլ.՝ Spider-Woman), նաև Գվեն Սթեյսի (անգլ.՝ Gwen Stacy), ինչպես նաև հայտնի է որպես Գվեն Սարդ (անգլ.՝ Spider-Gwen), հորինված կերպար, «Marvel Comics» հրատարակչության կոմիքսների շարքի սուպերհերոսուհի։ Կերպարը ստեղծվել է Ջեյսոն Լատուրի և Ռոբերտ Ռոդրիգեզի կողմից և առաջին անգամ հայտնվել է 2014 թվականի սեպտեմբերին երկրորդ մինի Edge of Spider-Verse դրվագում, որը կազմում է Spider-Verse-ի մի մասը։ Գվեն Սարդը՝ Գվեն Սթեյսին Երկիր-65 ալտերնատիվ աշխարհից է, որտեղ ռադիոակտիվ սարդը կծել էր իրեն, այլ ոչ թե Փիթեր Փարքերին (Սարդ մարդին)
Կերպարը ներկայացված է մյուս ալտերնատիվ աշխարհներում և հայտնվում է Marvel-ի մյուս ծրագրերում, ինչպսիք են հեռուստասերիալները և վիդեոխաղերը
Գվեն սարդը առաջին անգամ հայտնվել է 2014 թվականի սեպտեմբերին Edge of Spider-Verse #2 թողարկման մեջ գլոբալ Spider-Verse կոմիքս-իվենթի մեջ, որտեղ հավաքվել են շատ աշխարհներից Սարդ-մարդերը՝ Մորլանի և մյուս ժառանգների հետ կռվելու (անգլ.՝ The Inheritors):
Կերպարը միանգամից դարձավ հայտնի և նույն թվի հոկտեմբերին Marvel-ի խմբագիր Նիք Լոուին հայտարարեց, որ 2015 թվականի փետրվարին Գվեն Սարդը կստանա իր սեփական անվերջ կոմիքսների շարքը[1]։ Շարքը կանգնեցվել է 5-րդ թողարկման վրա գլոբալ Secret Wars իվենթի պատճառով։ Դրանից հետո շարքը վերաթողարկվել է[2]։
Սարդ Գվենը հայտվում էր Spider-Woman քրոսովերի մեջ։ Քրոսովերը սկսվել էր Spider-Woman Alpha #1-ից և ավարտվել էր Spider-Woman Omega #1-ով։ Պատմության մնացած հատվածը եղել է Spider-Woman, Silk և Spider-Gwen vol. 2 կոմիքսների շարքում։ Գվեն Սարդը նաև հայտնվել էր ալտերնատիվ Սարդ-մարդկանց հետ երկրորդ մասում՝ Web Warriors-ում, որի անունը տվել էր Փիթեր Փարքերը՝ առաջին Սփայդեր Վերսի ժամանակ Հզոր Սարդ-Մարդի մուլտսերիալից։
Կին-Սարդը պատկերված է Սարդ-մարդի նմանատիպ ունակություններով, որոնք առաջացել են ռադիոակտիվ սարդի խայթից։ Այդ ուժերի մեջ են ներառվում կպչելը, պատերով բարձրանալը, վեցերորդ վտանգի զգացողությունը, որոնք նա մինչև այժմ յուրացնում է, ինչպես նաև մինչև 10 տոննա բարձրացնելու ունակություն։
Նա ունի սարդոստայն-հրաձիգներ, որոնք պատրաստել և իրեն է նվիրել նույն աշխարհից Ջանեթ Վան Դայնը։ Մեխանիզմները օգնում են ֆիլտրել օդից խոնավությունը, որոնք էլ օգնում են ստեղծել կպչող ժապավեն։ Իսկ այդ ժապավենի օգնությամբ կարողանում է պատրաստել ցանցեր, պարան և այլ իրեր։ Սարդոստայն-հրաձիգները համալրելու կարիք չունեն, քանի դեռ խոնավություն։ Ինչպես նաև նա ունի ձեռքի ժամացույց, որը օգնում է նրան ճանապարհորդել ուրիշ աշխարհներով՝ Spider-Verse-ի պատճառով։
Լինելով ոստիկանության կապիտան Ջորջ Սթեյսի դուստրը՝ նա ունի որոնողական հմտություններ և վերլուծական մտածողություն։ Նա պատրաստված չէ կռվին և միայն պատճենում է կռվի ոճերը քունգ-ֆուի մասին ֆիլմերից։ Երկիր-65-ի Սինդի Մունի խոսքերով նա չգիտի ինչպես ճիշտ հարվածել։ Նա տիրապետում է նաև հարվածային գործիքի։
Իրադարձություններից դուրս, որոնք կատարվում են Երկիր-65-ի վրա, նա մինչև այժմ պատկերվում է որպես Սարդոստայնի մարտիկ․ այդ մարտիկները օգնում են պաշտպանել Սարդային աշխարհը տարբեր աղետներից։
Գոյություն ունի Սարդ Գվենի ուրիշ տարբերակը՝ Գաղտնի պատերազմների ժամանակ (2015), A-Force կոմիքսում։ Իրադարձությունները կատարվում են Կռիվների երկրում՝ Արկադիայի տարածքում։
Երկիր-1036-ում գոյություն ունի դերասանուհի Էրին Հասքոն, ով խաղում է Գվեն Սարդի դերը։