Կիպրոս չինական

Կիպրոս չինական
Գիտական դասակարգում
Թագավորություն Բույսեր
Կարգ Բոգածաղկավորներ
Ընտանիք Ձիթազգիներ
Ցեղ Կիպրոս
Տեսակ Կիպրոս չինական
Լատիներեն անվանում
L. sinense Lour


Բոնսայը

Կիպրոս չինական (լատին․՝  L. sinense Lour), ձիթազգիների ընտանիքի, կիպրոս ցեղի բույս։

Նկարագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Կիսամշտադալար փոքր ծառ է՝ մինչև 7 մ բարձրությամբ։ Տաք և կարճատև ձմեռների դեպքում (երբեմն Արարատյան դաշտում) սաղարթը պահպանվում է, և գարնանը նոր տերևների բացվելու հետ միաժամանակ հին տերևները թափվում են։ Խիստ և երկարատև ձմեռների դեպքում ցրտահարվում են ոչ միայն տերևները, այլև սաղարթի մի զգալի մասը։ Ընդհանրապես Արարատյան դաշտի պայմաններում թփանման տեսք ունի՝ 1 -1,5 մ բարձրությամբ։ Սաղարթը այստեղ կազմավորվում է հիմնականում միամյա շիվերի հաշվին։ Միամյա և երկամյա շիվերը դեղնավուն են, սկզբում մազմզուկապատ, հետագայում՝ մերկ, ծածկված ոսպնյակներով։ Տերևները էլիպսաձև են կամ երկարավուն էլիպսաձև, 3-5 սմ երկարությամբ և 1,5-2 սմ լայնությամբ, կարճ սրածայր կամ բութ գագաթով, հիմքում կլորավուն կամ սեպաձև, վերևի կողմից՝ անփայլ կանաչ, ներքևի կողմից՝ բաց դեղնականաչավուն, կարճ մազմզուկապատ, կամ էլ մազմզուկապատ միայն գլխավոր ջիղի ուղղությամբ։ Տերևակոթուններըը կարճ են՝ 0,3-0,6 մմ երկարությամբ։ Ծաղկաբույլերը նոսր են, 6-10 սմ երկարությամբ և 3-5 սմ լայնությամբ, աղվամազապատ առանցքով։ Պսակի խողովակը հավասար է բաժակին կամ նրանից մի փոքր երկար է։ Բաժակը մազմզուկապատ է։ Պտուղները գնդաձև են, 0,4 սմ տրամագծով։ Ծաղկում է հունիս-հուլիս ամիսներին, պտուղները հասունանում են սեպտեմբեր- հոկտեմբերին։

Տարածվածություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարածված է Չինաստանում (Յունան)։ Հեռանկարային է մեր հանրապետության ստորին լեռնային գոտու համար, հյուսիսարևելյան շրջաններում՝ ծովի մակարդակից 1200, Արարատյան դաշտում՝ 900 մ բարձրությունների վրա[1]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Հարությունյան Լ․ Վ․, Հարությունյան Ս․ Լ․, Հայաստանի դենդրոֆլորան, հ. 2, Երևան, «Լույս հրատարակչություն», 1985, էջ 255։
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կիպրոս չինական» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կիպրոս չինական» հոդվածին։