Կիսամերկ լինելու օր

Կիսամերկ լինելու օր
պարբերական իրադարձություն Խմբագրել Wikidata
Ենթակատեգորիամերկություն
 • թոփլես
  • topfreedom Խմբագրել Wikidata
Ստեղծում2007 Խմբագրել Wikidata
ԵրկիրԱմերիկայի Միացյալ Նահանգներ, Ֆրանսիա, Գերմանիա Խմբագրել Wikidata
Պաշտոնական կայքgotopless.org Խմբագրել Wikidata

Կիսամերկ լինելու օր (հայտնի է որպես Ազգային Կիսամերկ լինելու օր, Միջազգային Կիսամերկ լինելու օր ), ամենամյա միջոցառում, որն անցկացվում է Միացյալ Նահանգներում և Կանադայում՝ նպատակ ունենալով սատարել կանանց իրավունքները՝ գենդերային հավասարության շրջանակում հանրության մեջ կիսամերկ երևալու համար[1]։ Այն նահանգներում, որտեղ կանայք ունեն այդ իրավունքը, տոնում են թոփֆրիդոմի օրենքները, և բողոքի ցույցեր են անցկացվում այն նահանգներում, որտեղ հասարակությունում կանանց համարկիսամերկ լինելը արգելված է:

Ամենամյա միջոցառումը մեկնարկել է 2007 թվականին Նևադայի Go Topless խմբի կողմից, որը ձևավորել է Կլոդ Վորիլհոնը։ Կլոդը Ռաելիզմի շարժման առաջնորդ է[2][3][4]։ GoTopless-ն աջակցել է այլ երկրներում անցկացվող միջոցառումներին[5]։

Կիսամերկ լինելու օրը հիմնադրվել է ի պատասխան կիսամերկ ակտիվիստ Ֆենիքս Ֆիլիի (Ջիլ Կոկարո) ձերբակալությանը, ով ձերբակալվել էր 2005 թվականին Նյու Յորքում հանրության առաջ մերկ լինելու համար[6]։

Կիսամերկ լինելու օրը ամեն տարի նշվում է Կանանց հավասարության օրվան (օգոստոսի 26) ամենամոտ կիրակի օրը[7]։ Պատճառն այն է, որ 1920 թվականին հենց այդ օրը հաստատվել է կանանց ընտրական իրավունքը (1971 թվականին ԱՄՆ Կոնգրեսը օրը հայտարարեց Կանանց իրավահավասարության օր)։ Միջոցառումը խրախուսում է կանանց հանրության մեջ կիսամերկ շրջվել, իսկ տղամարդկանց՝ ծածկել իրենց կրծքավանդակը՝ կրելով կրծկալներ կամ բիկինիներ[8]։

Իրադարձություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

2008 թվականին կազմակերպվել է առաջին Կիսամերկ լինելու օրը[9]։

2009թ.-ին ԱՄՆ-ում օգոստոսի 23-ին նշվեց Կիսամերկ լինելու օրը[10][11]։

2011 թվականին ԱՄՆ-ում Կիսամերկ լինելու օրը անցկացվել է օգոստոսի 24-ին։ Ցուցարարները մասնակցում էին ԱՄՆ տասներկու նահանգներում, այդ թվում՝ Կալիֆոռնիայում[12][13][14][15][16], Նյու Յորքում և Հյուսիսային Կարոլինայում անցկացվող ցույցերին։ Ցուցարարները իրենց հետ կրում էին ցուցանակներ, որոնց վրա գրված է եղել՝ «Տղամարդիկ ու կանայք կուրծք ունեն, ինչո՞ւ կանայք պետք է թաքցնեն իրենցը» և «Հավասար կիսամերկ իրավունքներ բոլորի համար կամ ոչ մեկի համար»։ Որոշ տղամարդիկ, ովքեր միացել էին ցույցին, կրում էին կրծկալներ և բիկինիներ՝ բողոքելով երկակի ստանդարտների դեմ, որոնցով տղամարդկանց թույլատրվում է մերկ կրծքավանդակով հայտնվել հանրությունում, սակայն կանանց արգելվում է[17]։

2011 թվականին Կանադայում առաջին անգամ նշվեց Կիսամերկ լինելու օրը[5]։ Օգոստոսի 28-ին Տորոնտո քաղաքում (Օնտարիո) տեղի ունեցավ Կանադայի Կիսամերկ լինելու օր հանրահավաքը։ Ըստ Կանադայում շարժման ներկայացուցիչ Դայան Բրիսբոիսի՝ «Սա գեղեցկության մրցույթ չէ, այն ազատության մասին է: Կան շատ տղամարդիկ, ովքեր նույնպես մասնակցում են մեր միջոցառումներին»[3]։

2013թ.-ին ԱՄՆ-ում Կիսամերկ լինելու օրը անցկացվել է օգոստոսի 25-ին և նշել է միջոցառման 6-րդ տարեդարձը: Ցույցեր են եղել 40 քաղաքներում։ Տղամարդկանց, ովքեր աջակցում էին խմբի առաքելությանը, առաջարկվել է իրենց կրծքերը ծածկել կրծկալներով[18]։

2020 թվականի դրությամբ անցկացվել են 13 Կիսամերկ լինելու օր, ընդ որում միջոցառումն անցկացվում է ամեն տարի օգոստոսի վերջին[19][20]։

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Awesome, Barb (August 21, 2011). «It's National GoTopless Day!». ChicagoNow. Արխիվացված է օրիգինալից August 25, 2019-ին. Վերցված է April 3, 2012-ին.
  2. Yuen, Jenny (August 28, 2011). «Topless Protest in T.O.». Toronto Sun. Արխիվացված է օրիգինալից 13 December 2011-ին. Վերցված է March 2, 2012-ին.
  3. 3,0 3,1 Hume, Jessica (August 27, 2011). «Where and When You Can Go Topless in Ontario, and What It Has to Do with UFOs». National Post. Վերցված է March 2, 2012-ին.
  4. «Protests Demand Equal Topless Rights». United Press International. August 22, 2011. Վերցված է March 2, 2012-ին.
  5. 5,0 5,1 Ndikubwayezu, Gilbert (August 25, 2011). «Group Denied Permit to March Topless». Toronto Star. Վերցված է March 2, 2012-ին.
  6. «Go Topless Day Returns To Venice Beach This Weekend». Արխիվացված է օրիգինալից November 15, 2017-ին. Վերցված է November 17, 2017-ին.
  7. «2012 Go Topless Day». GoTopless.org. Վերցված է March 2, 2012-ին.
  8. «Shirts Off! Equal Rights for Topless Women Demanded». Արխիվացված է օրիգինալից August 25, 2019-ին. Վերցված է November 15, 2017-ին.
  9. «Topless Protest to Be Held in Middle of Air And Water Show». CBS News. August 19, 2011. Վերցված է March 2, 2012-ին.
  10. «Babes Take Age-Old Prejudice Off Their Chests». India Today. August 25, 2009. Վերցված է March 2, 2012-ին.
  11. «National Go Topless Day in Venice Beach (NSFW)». LA Weekly. 24 August 2009.
  12. «Go Topless Day Venice Beach LA 2011». Flickr. August 21, 2011.
  13. «National Go Topless Day in Venice (NSFW)». LA Weekly. 21 August 2011. Արխիվացված է օրիգինալից March 4, 2015-ին.
  14. Bradley, Paul T. (22 August 2011). «Go Topless Day in Venice: A Political Protest, or Gawker's Dream? (NSFW)». LA Weekly.
  15. Wilson, Simone (26 July 2011). «Protesters Plan 'Go Topless Day' in Venice Beach, Because Aliens Told Them To». LA Weekly.
  16. «Go Topless Day in Venice Beach 2011». Yo! Venice. 27 July 2011.
  17. «Protesters in US Celebrate 'Go Topless Day' for Women's Equal Rights». Newstrack India. Asian News International. August 23, 2011. Վերցված է March 2, 2012-ին.
  18. David, Moye. «'Go Topless Day' Is August 25 -- Unless You're A Man». The Huffington Post. David Moye. The Huffington Post. Վերցված է 26 August 2013-ին.
  19. Dumont, Tyler. «UPDATE: Free the Nipple organizer cited for toplessness in Gilford». Արխիվացված է օրիգինալից July 30, 2018-ին. Վերցված է November 15, 2017-ին.
  20. «Go Topless Day 2020 Date, History and Significance: All you need to know about this day». newsd. 22 August 2020.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կիսամերկ լինելու օր» հոդվածին։