Կիսապարագիծ, բազմանկյան կիսապարագիծ, նրա պարագծի կեսին հավասար մեծություն։ Չնայած, որ կիսապարագիծը հանդիսանում է պարագծի շատ պարզ ածանցիալը, հաճախ է հանդիպում եռանկյան և այլ երկրաչափական պատկերների բանաձևերում։ Նրան տվել են առանձին անվանում և բանաձևերում նշանակում են P տառով։
Կիսապարագիծը հաճախ օգտագործվում եռանկյունների համար։ a, b և c կողմերով եռանկյան կիսապարագծի բանաձևն է․
Նկ․1․-ում ցույց են տրված եռանկյան A, B, C կողմերը և A', B', C', շրջանագծերի շոշափման կետերը։ Այդ դեպքում․
Երեք հատվածները, որոնք միացնում են գագաթները հանդիպակած կողմի շոշափման կետերի հետ, հատվում են մի կետում, որը կոչվում է Հեգելի կետ։
Դիտարկենք այն հատվածները, որոնք կողմի միջնակետերը միացնում են այն կետերի հետ, որ հեռացված են կողմի երկայնքով կիսապարագծի չափով։ Կտեսնենք, որ դրանք հատվում են մի կետում։ Այդ կետը կոչվում է Շպիկերի շրջանագծի կենտրոն։ Շպիկերի կենտրոնը եռանկյան ծանրության կենտրոնն է։
Եռանկյան ներգծված շրջանագծի կենտրոնով անցնող ուղիղը բաժանում է պարագիծը երկու հավասար մասերի՝ այն և միայն այն դեպքում, երբ այն բաժանում է մակերեսը երկու հավասար մասերի։
Եռանկյան կիսապարագիծը հավասար է միջնագծերով կազմված եռանկյան պարագծին։
Առանկյան ամենամեծ կողմը մեծ չէ կիսապարագծից։
Ցանկացած եռանկյան մակերեսը հավասար է իր ներգծած շրջանագծի r շառավղի և p կիսապարագծի արտադրյալին։
Հերոնի բանաձևը եռանկյան s մակերեսը հաշվելու համար (a, b, c եռանկյան կողմեր, p կիսապարագիծ)։
Արտագծած շրջանագծի R շառավիղը կարելի է հաշվել կիսապարագծի և կողմերի երկարության միջոցով։
Այս բանաձևը կարելի է դուրս բերել սինուսների թեորեմից։
Ներգծված շրջանագծի շառավիղը հավասար է․
Կոտանգենսների թեորեմը տալիս է եռանկյան գագաթի անկյան մեծության կեսի տանգենսը կիսապարագծով։
a կողմի դիմացի անկյան կիսորդի երկարությունը հավասար է[1]․
Ուղղանկյուն եռանկյան արտագծած շրջանագծի շառավիղը հավասար է ներգնաձիգի կեսին։
Կիսապարագիծը հավասար է ներգծած շրջանագծի շառավղի և արտագծած շառավղի կրկնապատիկի գումարին։
Ուղղանկյուն եռանկյան մակերեսը հավասար է․
, որտեղ a և b էջերն են։
a, b, c և d կողմերով քառանկյան կիսապարագծի հաշվման բանաձևըն է․
Քառանկյան մակերեսը հավասար է նրան ներգծած շրջանագծի շառավղի և կիսապարագծի արտադրյալին․
Բրահմագուպտայի բանաձևը քառանկյան մակերեսի համար․
Բրետշնայդերի բանաձևն իր մեջ ընդհանրացնում է բոլոր տիպի ուռուցիկ քառանկյունների մակերեսների բանաձևերը։
որեղ -ն և -ն հանդիպակած անկյուններ են։
Ուռուցիկ կանոնավոր քառանկյան մակերեսը հավասար է իր կիսապարագծի և կենտրոնից, կաղմերից մեկի հեռավորության արտադրյալին։