Կիտրոնաթիթեռ մեծ | |
Կիտրոնաթիթեռ մեծ | |
Դասակարգում | |
Թագավորություն | Կենդանիներ (Animalia) |
Տիպ/Բաժին | Հոդվածոտանիներ (Arthropoda) |
Ենթատիպ | Վեցոտանիներ (Hexapoda) |
Դաս | Միջատներ (Insecta) |
Կարգ | Թիթեռներ (Lepidoptera) |
Ընտանիք | Ճերմակաթիթեռներ (Pieridae) |
Ցեղ | Կիտրոնաթիթեռ (Gonepteryx) |
Տեսակ | Կիտրոնաթիթեռ մեծ (G. maxima) |
Միջազգային անվանում | |
Gonepteryx maxima |
Կիտրոնաթիթեռ մեծ[1][2] (լատին․՝ Gonepteryx maxima), ճերմակաթիթեռների ընտանիքի կիտրոնաթիթեռների ցեղի ցերեկային թիթեռ (Pieridae): Տեսակը նկարագրված է երկու նմուշների հիման վրա՝ արուն սերում է ճապոնական Հոնսյու կղզուց, Nikko տեղանքից, իսկ էգը՝ Հյուսիսային Չինաստանից[3]։
Թևերի բացվածքը 57—65 մմ է։ Արուների թևերի հիմնական ֆոնը արևային դեղին է։ Առջևի թևերի գագաթի եզրը սուր ատամնավոր է, հետևի թևերի վրա ջղերը ևս ատամնավոր են՝ Cu1: Թևերի առջևի և արտաքին ծայրերում գտնվում են մուգ կետեր։ Կենտրոնական հատվածի վերին մասում գտնվող պուտերը վառ նարնջագույն են, հետին թևերի վրա դրանք ավելի մեծ չափսերի են։ Սեռական դիմորֆիզմը արտահայտվում է էգերի մոտ հիմնական ֆոնի ավելի բաց գունավորմամբ, որը սպիտակ և բաց դեղնավուն է։
Մեծ կիտրոնաթիթեռը տարածված է Հյուսիսարևելյան Չինաստանից մինչև Կորեա, ինչպես նաև արեալը ընդգրկում է Ճապոնիան, հանդիպում է Ռուսաստանի հեռավոր արևելքում (Ամուրի մարզ, Ուսսուրիսկի ծայրամաս)։
Այս տեսակը հանդիպում է ոչ խիտ անտառներում, ներառյալ՝ փշատերև անտառներում, անտառային կածաններում, անտառեզրերում, բացատներում, ճամփեզրերում, տարբեր տիպի անտառների մարգագետիններում։
Մեկ տարվա ընթացքում մեծ կիտրոնաթիթեռը զարգանում է մեկ սերնդով։ Թռիչքի ժամկետը հուլիսի վերջից մինչև սեպտեմբեր է։ Այնուհետև երկու սեռի թիթեռները ձմեռում են, և նրանց թռիչքը շարունակվում է առաջին տաքացման հետ՝ մայիս-հունիսին։
Էգը բեղմնավորումից հետո ձվադրում է թրթուրների կերային բույսերի բողբոջների, երիտասարդ ընձյուղների և ճյուղերի վրա։ Երիտասարդ թրթուրները սկզբնական շրջանում քերում են տերևները, իսկ ավելի ուշ՝ կրծում։ Թրթուրների սննդային բույսը՝ Rhamnus ussuriensis: Հարսնյակը շագանակագույն բծերով բաց կանաչ գույնի է։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կիտրոնաթիթեռ մեծ» հոդվածին։ |
|