Բնակավայր | ||
---|---|---|
Կիրա | ||
անգլ.՝ Kira Kira | ||
Երկիր | Ուգանդա | |
Համայնք | Wakiso? | |
Մակերես | 98,83 կմ² | |
ԲԾՄ | 1190 մետր | |
Բնակչություն | 317 157 մարդ (2014)[1] | |
Ժամային գոտի | UTC+3 | |
|
Կիրա (անգլ.՝ Kira Town), քաղաք Ուգանդայի կենտրոնական շրջանում՝ Վակիսոյում, բնակչության թվով երկրի երկրորդ քաղաքը։ Ղեկավարվում է քաղաքային խորհրդի կողմից[2]։
Քաղաքային խորհուրդը իր աշխատանքը սկսել է 2016 թվականից։ Քաղաքը հյուսիսում սահմանակից է Գայզայի հետ, արևելքում՝ Մուկոնոյի, արևմուտքում՝ Կամպալայի հյուսիս-արևմուտքում՝ Կասանգատիի հետ, հարավից Վիկտորիա լիճն է։ Քաղաքը գտնվում է Կամպալայի կենտրոնական բիզնես թաղամասից՝ Ուգանդայի մայրաքաղաքից և երկրի ամենամեծ քաղաքից մոտ 14 կմ հյուսիս-արևելք[3]։ քաղաքի մակերեսը 98կմ ² է[4]։
Կիրա քաղաքում կա երեք շրջան՝ Նամուգոնգո, Կիրա և Բվեյոգերեր, որոնք իրենց հերթին բաժանված են վեց վարչական շրջանների՝ Բվեյոգերեր, Կիմվանի, Կիրա, Կիրեկա, Կիրինհա և Կյալիվիալա[2]։
Քաղաքի ղեկավարը Յուլիուս Մուտեբի Նսուբուգան է, տեխնիկական ղեկավարը՝ Յիգա Բենոնը՝ որպես քաղաքի գործավար։ Յուրաքանչյուր շրջան ղեկավարվում է նախագահի և քաղաքային գործավարի ավագ օգնականի կողմից[5]։ Քաղաքային խորհուրդը կազմված է 17 անդամից։
Կիրան բնակչության թվով Ուգանդայի խոշորագույն քաղաքներից է[6], որը ունի երկրի ամենամեծ քաղաքային կենտրոնը Կամպալայից հետո[7]։
Քաղաքի բնակչությունը համեմատաբար արագ տեմպերով աճել է վերջին տասնամյակի ընթացքում՝ հանրապետական միջին ցուցանիշի համեմատությամբ։ Արագ աճը մասամբ պայմանավորված է քաղաքի՝ երկրի մայրաքաղաք Կամպալայի հարևանությամբ[7]։ Կիրան Կամպալայի հանրակացարանային շրջանն է[4][8][9]։
2002 թվականի պետական մարդահամարի տվյալներով՝ քաղաքում ապրում է 140 774 մարդ, որից 67 222-ը (47.8%) տղամարդ, իսկ 73.548-ը(52.2%)՝ կին։ Ուգանդայի վիճակագրության բյուրոյի տվյալներով՝ 2010 թվականի կեսերին բնակչությունը կազմում էր 172 300 մարդ, իսկ 2011 թվականի կեսերին՝ 179 800[10][11]։ 2014 թվականի օգոստոսին, ըստ հերթական պետական մարդահամարի, քաղաքում ապրում էր 313 761 մարդ[7]։
Երիտասարդների մեծ մասը բոդա-բոդա է վարում[12]։ Քաղաքի բնակիչներն ավելի հաճախ աշխատում են Կամպալայում և երեկոյան վերադառնում Կիրա[4][8]։ Կամպալայի բիզնես պարկը, որը մշակվել է Ուգանդայի ներդրումային մարմնի կողմից, մոտ 180 մլն ԱՄՆ դոլար արժողությամբ (մոտավորապես 470,5 մլրդ Ուգանդական շիլլինգ) գտնվում է Նամանվեում՝ Կիրայի հարավ-արևելքում[13]։
Ուգանդացի նահատակների կաթոլիկ բազիլիկը կառուցվել է Նամուգոնգոյում՝ Կյալիվաջալա ծխում, որտեղ 19-րդ դարի վերջին քսաներկու կաթոլիկ ուգանդացի նահատակների մեծ մասը ողջ-ողջ այրվել է Մվանգի II սեկաբակիի հրամանով[14]։ Անգլիական սրբատեղին, որը գտնվել է Ուգանդայի եկեղեցու տնօրինության ներքո, գտնվում է բազիլիկայից մոտ 5 կմ արևելք, այնտեղ, որտեղ սպանվել է նահատակների ևս մեկ խումբ[15]։
Մանդելայի ազգային մարզադաշտը ամենամեծ մարզադաշտն է Ուգանդայում, որը տեղավորում է 45 202 մարդ[16]։ Մարզադաշտը գտնվում է Նամբուլում[17]։
Հյուսիսային Կամպալայի շրջանցիկ մայրուղին, որը կոչվում է նաև Հյուսիսային շրջանցիկ մայրուղի, Հյուսիսային Կամպալայում կառուցված երկկողմանի երթևեկությամբ առաջին միջհանրապետական մայրուղին է։ Մայրուղին ոչ լրիվ շրջան է ձևավորում Կամպալայի հյուսիս-արևելքով, հյուսիսով և հյուսիսարևմուտքով։ Դրա հյուսիսային և արևելյան մասերը հատում են Կիրա քաղաքի Բվեյոգերերե և Կիրեկա շրջանները[18]։
2015 թվականին Ումեմե էլեկտրաբաշխիչ ընկերությունը կառուցել է ենթակայան Նսասա շրջանում, որն ուներ 40 մվտ հզորություն՝ 7 մլն ԱՄՆ դոլար արժեքով (24 միլիարդ ուգանդական շիլինգ)։ Ակնկալվում էր, որ ենթակայանը կկայունացնի էլեկտրացանցը և կնվազեցնի էլեկտրաէներգիայի կորուստը այդ արագ զարգացող քաղաքային շրջանում։ Ենթակայանի շինարարությունը արժեցել է 5 միլիոն ԱՄՆ դոլար, 2 միլիոն դոլար էլ ծախսվել է սնուցող գծերի վրա[19][20]։
Քաղաքի հանրային առողջապահության վարչությունը պարտավորվում է բարելավել իր քաղաքացիների կենսապայմանները՝ կենտրոնանալով սանիտարահիգիենիկ պայմանների, անվտանգ խմելու ջրի, մարդկային և այլ թափոնների հեռացման, դպրոցներում, շուկաներում և այլուր հիգիենայի պահպանման վրա։ Նախատեսվում է ձևավորել նվազագույն ընդունելի հիգիենայի ստանդարտներ մասնավոր և հասարակական շենքերի և բաց տարածքների համար[4][21]։
Ջանքեր են գործադրվում քաղաքացիներին օգնելու սկսել եկամուտ բերող գործունեություն, այդ թվում՝ սնկի աճեցում[22]։
Քաղաքում կա մի քանի նախնական և միջնակարգ դպրոց[23]։
2011 թվականի հունվարին Կիտիկիֆումբա գյուղում բացվել է Շիմոնիի հիմնական մանկավարժական քոլեջը։ Քոլեջը, որը նախկինում գտնվում էր Կամպալայի Նակասերո բլրի վրա, հիմնադրվել է բրիտանական կառավարության կողմից 1952 թվականին։ 2006 թվականին նախկին շենքը վաճառվել է ներդրողին՝ Kampala Intercontinental հյուրանոցի կառուցման համար։ Նոր շենքը կարող է ընդունել մոտ 450 ուսանող։ Նոր քոլեջի շինարարությունը արժեցել է մոտավորապես 8 միլիարդ ուգանդական շիլլինգ[24]։
2011 թվականին Սուրբ Ավգուստինի միջազգային համալսարանը, որը մասնավոր համալսարան է բազմաթիվ մասնաճյուղերով, ստացել է ժամանակավոր արտոնագիր Ուգանդայի բարձրագույն կրթության ազգային խորհրդի կողմից[25]։ SAIU-ն 2010-2014 թվականներին հավատարմագրված մի քանի մասնավոր համալսարաններից մեկն է։ Այն մասնաճյուղ ունի Նամուգոնգոյում, որտեղ գտնվում է Գյուղատնտեսության և անասնաբուժության քոլեջը[26]։
{{cite web}}
: |author=
has generic name (օգնություն)(չաշխատող հղում)
|