Կիրզա տերմինը կարող է նշանակել՝
- խիտ, ամուր, բազմաշերտ բամբակե գործվածք, որը մշակվում է ոլորած նուրբ մանվածքից։ Կիրզան փոխարինում է կաշվին, օգտագործվում է նաև ռետինածծված շարժափոկերի համար։
- տեխնիկական մահուդ, որն օգտագործվում է վիմագրական մեքենաների տպագրական թմբուկների երեսքաշման համար։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 460)։
|