Կիրիլ Բորոդաչով | |
---|---|
Անձնական տեղեկություն | |
Սեռ՝ | արական |
Մասնագիտացում | սուսերամարտիկ |
Երկիր | Ռուսաստան |
Ծննդյան ամսաթիվ | մարտի 23, 2000[1] (24 տարեկան) |
Ծննդավայր | Սամարա, Ռուսաստան[2] |
Կիրիլ Վիկտորովիչ Բորոդաչով (ռուս.՝ Кирилл Викторович Бородачёв, մարտի 23, 2000[1], Սամարա, Ռուսաստան[2]), ռուս սուսերամարտիկ։ 2020 թվականի Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր թիմային առաջնությունում, Ռուսաստանի չեմպիոն (2021), աշխարհի և Եվրոպայի առաջնությունների բազմակի չեմպիոն, սուսերամարտի Ռուսաստանի հավաքականի անդամ։ Ռուսաստանի սպորտի վաստակավոր վարպետ (2021)[3]։
Կիրիլ Բորոդաչովը ծնվել է 2000 թվականի մարտի 23-ին Սամարայում։ Կիրիլը Անտոն Բորոդաչովի ավագ երկվորյակ եղբայրն է, որը ծնվել է 15 րոպե ուշ[4]։ Բորոդաչով եղբայրները սուսերամարտով սկսել են զբաղվել յոթ տարեկանից[4]։ Առաջին մարզիչը եղել է Էլինա Օռլովան[4]։
Պատանեկան մրցումներում Կիրիլին հաջողվել է իրեն ցույց տալ լավագույն կողմից։ Նա իր առաջին հաջողությանը հասել է 13 տարեկանում, երբ դարձել է կուրսանտների Ռուսաստանի առաջնության արծաթե մեդալակիր[5]։ Հետագայում Կիրիլը դարձել է Ռուսաստանի պատանեկան թիմի անդամ։ Միջազգային մրցումներում Բորոդաչովը նույնպես հաջողությամբ է հանդես եկել՝ նվաճելով ոսկե մեդալներ կուրսանտների (2017, 2016 թ.՝ արծաթե մեդալ) և պատանիների (նհատական՝ 2019, թիմային առաջնությունում՝ 2018, 2019):
2021 թվականին Կիրիլն առաջին անգամ հաղթել է Ռուսաստանի անհատական առաջնությունում՝ եզրափակչում ուժեղ գտնվելով օլիմպիական չեմպիոն Տիմուր Սաֆինից[6]։ Համառուսաստանյան մրցումներում ունեցած հաջող ելույթների շնորհիվ Բորոդաչովը ընդգրկվել է Ռուսաստանի հավաքականի կազմում՝ մասնակցելու Տոկիոյի Օլիմպիական խաղերին[7]։ Անհատական մրցաշարում Կիրիլն ավարտել է ելույթները քառորդ եզրափակիչում՝ պարտվելով մրցույթի ապագա հաղթող Չուն Կա Լոնգին (Հոնկոնգ)[8]։ Թիմային առաջնությունում 21-ամյա ռուսաստանցին նվաճել է արծաթե մեդալ՝ կիսաեզրափակիչում հաղթելով համաշխարհային վարկանիշի առաջատարներին՝ ԱՄՆ-ի հավաքականին, սակայն որոշիչ խաղում պարտվելով ֆրանսիացի սուսերամարտիկներին[9]։
|