Կիրք հինդի՝ इश्क | |
---|---|
Կիրք ֆիլմի պաստառը | |
Երկիր | Հնդկաստան |
Ժանր | դրամա[1], ռոմանտիկ ֆիլմ և մարտաֆիլմ |
Թվական | 1997 |
Լեզու | հինդի |
Ռեժիսոր | Ինդրա Կումար[1] |
Դերակատարներ | Աամիր Խան, Աջայ Դևգան, Ջուհի Չավլա, Կաջոլ, Շվետա Մենոն, Անանտ Մահադևան, Դալիփ Թահիլ, Ջոնի Լևեր և Տիկու Տալսանիա |
Օպերատոր | Բաբա Ազմի |
Երաժշտություն | Անու Մալիկ |
Պատմվածքի վայր | Մումբայ |
Նկարահանման վայր | Ուտի |
Տևողություն | 161 րոպե |
MPAA վարկանիշ | 12+ |
ԿինոՊոիսկ | ID 84988 |
Կիրք (հինդի՝ इश्क, Ishq), հնդկական կինոկատակերգություն, որի ռեժիսորն է Ինդրա Կումարը։ Ֆիլմը կինովարձույթ է դուրս ելել 1997 թվականի նոյեմբերի 28-ին։ Գլխավոր դերերը կատարում են Աամիր Խանը, Ջուհի Չավլան, Աջայ Դևգանը և Կաջոլը։
Աջայը, ով միլիոնատիրոջ որդի է, դեռևս մանկությունից ընկերություն է անում Ռաջայի հետ, ով հասարակ ավտոմեխանիկ է։ Մադխուն, ով միլիոնատիրոջ դուստր է, կրկին մանկությունից ընկերություն է անում Կաջալի հետ, ով աղքատ ընտանիքից է։ Աջայի և Մադխուի ծնողները տանել չեն կարողանում աղքատներին և երազում են ամուսնացնել իրենց երեխաներին։ Բայց ճակատագիրը լրիվ ուրիշ ընթացք էր պատրաստել։ Աջայը սիրահարվում է Կաջալին իսկ Մադխուն` Ռաջուին։ Ծնողները ոչնչի դեմ կանգ չեն առնում, որպեսզի բաժանեն սիրահարներին...
Դերասան | Դերը |
---|---|
Աջայ Դևգան | Աջայ |
Աամիր Խան | Ռաջա |
Ջուհի Չավլա | Մադխու |
Կաջոլ | Կաջալ |
Սադաշիվ Ամրապուրկար | Ռանջիտ Ռայ, Աջայի հայրը |
Ջոնի Լևեր | Ռանջիտա Ռայայի աներորդին |
Դալիպ Թահիլ | Հարբանսլալ, Մադխուի հարը |
Մոհան Ջոշի | Կաջալի հորեղբայրը |
Ֆիլմը զբաղեցրել է 4-րդ հորիզոնականը 1997 թվականի հնդկական ամենահաջողված ֆիլմերի ցանկում և ստացել է «հիթի» կարգավիճակ[2]։
Բոլոր երգերը գրել է Անու Մալիկը։
# | Անվանում | Կատարողներ | Տևողություն |
---|---|---|---|
1. | «Neend Churai Meri» | Սանու Կումար, Ուդիտ Նարայան, Կավիտա Կրիշնամուտրի, Ալկա Յագնիկ | 05:47 |
2. | «Humko Tumse Pyaar Hai» | Աբիջիդ, Անու մալիկ | 05:08 |
3. | «Dekho Dekho Jaanam» | Ուդիտ Նարայան, Ալկա Յագնիկ | 05:14 |
4. | «Ishq Hua... Kaise Hua» | Ուդիտ Նարայան, Վիբխա Շարմա | 07:34 |
5. | «Mr. Lova Lova» (Ankhiyaan Tu Mila Le) | Ուդիտ Նարայան, Աբհիջիդ, Սուդեշ Բհոսլե, Կավիտա Կրիշնամուտրի, Պուրնիմա | 05:25 |
6. | «Kaise Kahoon Kaise Ho Tum» | Կումար Սանու, Բիբխա Շարմա | 06:25 |
7. | «Ishq Hai Ishq Hai» (Jab Nind Na Aaye) | Ջայշրի Շիվրամ | 05:29 |
8. | «Tu Jhootha» | Ալկա Յագնիկ, Ուդիտ Նարայան | 07:45 |
|