Կլագենֆուրտի քաղաքային թատրոն | |
---|---|
Տեսակ | թատրոն և օպերային թատրոն |
Երկիր | Ավստրիա[1][2] |
Գտնվելու վայրը | Կլագենֆուրտ[1][2] |
Ճարտարապետ | Fellner & Helmer և Հերման Հելմեր |
Stadttheater Klagenfurt Վիքիպահեստում |
Կլագենֆուրտի քաղաքային թատրոն (գերմ.՝ Stadttheater Klagenfurt), Ավստրիայի Կարինթիա երկրամասի կենտրոն Կլագենֆուրտի քաղաքային թատրոնը, որի ներկայիս շենքը կառուցվել է 1910 թվականին, Վիեննայի Fellner & Helmer ճարտարապետական գրասենյակի պատրաստած նախագծերի հիման վրա
Կլագենֆուրտում առաջին թատրոնը հիմնվել է 1605-ից 1620 թվականների միջև ընկած ժամանակահատվածում՝ որպես Ballhaus, ազնվականների (արիստոկրատների) համար։ Ներկայացումներով այդտեղ հիմնականում հանդես են եկել հյուրախաղերով Վենետիկից Վիեննա շարժվող իտալական թատերախմբեր։ 18-րդ դարի վերջերին թատրոնի դռները բացվել են նաև մտավորականների, զինվորականների, քաղաքացիական պաշտոնյաների, ծառայողների առջև։ 1811 թվականին փայտե շինվածքի փոխարեն կառուցվել է թատրոնի քարե շենք, որին այժմ Altes Theater (Հին թատրոն) են անվանում։ Երբ այն մեծապես վնասվել է, նոր շենքի շինարարության համար նախագծեր են պատվիրել Վիեննայի ճարտարապետական Fellner & Helmer գրասենյակին, որը մինչ այդ արդեն թատրոնի շենքեր էր նախագծել ու կառուցել Գիեսենում և Գաբլոնցում (համապատասխանաբար 1906 թ. և 1907 թ.)[3]: Թատրոնի նոր շենքի շինարարությունն սկսվել է 1908 և ավարտվել 1910 թվականին։ Բացումը համընկել է ավստրիական կայսր Ֆրանց Իոսիֆ Առաջինի ծննդյան 60-ամյակի տոնակատարության հետ, և թատրոնն անվանակոչվել է "Kaiser Franz Joseph I. Jubiläumstheater":
1960-ական թվականների վերջերին, ինչպես նաև 1996-ից 1998 թվականներին (վերջինը՝ ըստ Գյունտեր Դոմենիգի պատրաստած նախագծերի) թատրոնի շենքը վերակառուցվել է, նորացվել։
Կլագենֆուրտի քաղաքային թատրոնը ներկայացումների գեղարվեստական բարձր մակարդակ ապահովելու համար 2003, 2006 և 2011 թվականներին արժանացել է Nestroy-Theaterpreis մրցանակի՝ տարբեր անվանակարգերում։ Թատրոնի մրցանակակիր դերասանների շարքում են Մարտին Կյուշեյը (Martin Kušej), Բեռնդ Լիոպոլդ-Մոսերը (Bernd Liepold-Mosser), Միխաել Մաերտենսը (Michael Maertens), Միխաել Շոտենբերգը 9Michael Schottenberg), Մարտին Ցեհետգրուբերը (Martin Zehetgruber):
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կլագենֆուրտի քաղաքային թատրոն» հոդվածին։ |