Կլաուդիա Սալաս | |
---|---|
![]() | |
Ծննդյան թիվ՝ | հուլիսի 23, 1994 (30 տարեկան) |
Ծննդավայր՝ | Մադրիդ, Իսպանիա |
Քաղաքացիություն՝ | ![]() |
Մասնագիտություն՝ | դերասանուհի |
IMDb։ | ID 10273610 |
Կլաուդիա Սալաս (իսպ.՝ Claudia Salas, հուլիսի 23, 1994, Մադրիդ, Իսպանիա)[1], իսպանացի դերասանուհի։ Առավել հայտնի է Նեթֆլիքս հեռուստաալիքով հեռարձակված «Էլիտա» հեռուստասերիալում կատարած Ռեբեկայի դերով[2]։
Ծնվել է 1994 թվականին Մադրիդում, մանկուց հետաքրքրվել է արվեստով։ Դերասանությունից բացի, երգում է և կիթառ նվագում[3]։
2012 թվականին ուսումնասիրել է դրամատիկական արվեստ Մադրիդում գտնվող «Arte 4 Estudio de Actores» դպրոցում, որը ստեղծել և ղեկավարել են այնպիսի հայտնի դերասաններ, ինչպիսիք են Լետիցիա Դոլերան, Էլայա Զորին և Ինվա Քուևասը[4]։
2015 թվականին նա առաջին անգամ հայտնվել է հեռուստատեսությունում՝ էպիզոդիկ դերակատարում ունենալով «Բժշկական կենտրոն» և «Վեց քույրեր» հեռուստասերիալներում[1]։ Երկու տարի անց նա հայտնվել է PlayStation-ի արտադրած «Խաղընկերներ» վեբ սերիալում[5]։ 2018 թվականի հոկտեմբերին կայացել է «Էլիտա» հեռուստասերիալի առաջին եթերաշրջանի հեռարձակումը և երկու տարի անց Կլաուդիան միացել է դերասանական կազմին՝ երկրորդ և երրորդ եթերաշրջաններում կատարելով Ռեբեկայի դերը, հենց այդ դերն էլ նրան դարձրել է աշխարհահռչակ[6]։ 2019 թվականին նկարահանվել է «Ժանտախտ» հեռուստասերիալի երկրորդ եթերաշրջանում՝ կատարելով Էսկալանտեի դերը, որը հեռարձակվել է Movistar + հեռուստաալիքով[7]։
Չնայած իր հեռուստատեսային կարիերային, Կլաուդիան խաղացել է մի շարք բեմականացումներում՝ «Միջամառային գիշերվա երազ», «Որքան կարևոր է լուրջ լինելը», «Մարիբելը և տարօրինակ ընտանիքը», «Պետք չէ ծաղրել սիրուն», «Դու դեռ շնչում ես» և «Ահաբեկիչ մահապարտների հյուրանոցը», նաև ունեցել է որոշակի փորիկ դերակատարումներ կարճամետրաժ ֆիլմերում[8]։
Տարի | Անվանում | Դեր | Նշում |
---|---|---|---|
2015 | Բժշկական կենտրոն | Էպիզոդիկ դեր | 1 էպիզոդ |
2015 | Վեց քույրեր | Էպիզոդիկ դեր | 1 էպիզոդ |
2017 | Խաղընկերներ | - | - |
2019 - 2020 | Էլիտա | Ռեբեկա դե Բորմուժո Ավալոս | 16 Էպիզոդ |
2019 | Ժանտախտ | Էսկալանտե | 6 էպիզոդ |
Մինչ «Էլիտա» հեռուստասերիալում դերակատարում ունենալը՝ նրա ինստագրամյան կայքէջն ունեցել է 40000 հետևորդ[6]։ Երրորդ եթերաշրջանի պրեմիերայից հետո՝ նրա հետևորդների քանակը հասել է 3 միլիոնի[9]։
{{cite journal}}
: Cite journal requires |journal=
(օգնություն)
{{cite web}}
: More than one of |accessdate=
and |access-date=
specified (օգնություն)
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կլաուդիա Սալաս» հոդվածին։ |
|