Կլաուս Վունդեր գերմ.՝ Klaus Wunder | |||
---|---|---|---|
Քաղաքացիությունը | Գերմանիա | ||
Ծննդյան ամսաթիվ | սեպտեմբերի 13, 1950[1] | ||
Ծննդավայր | Էրֆուրտ, Թյուրինգիա, Արևելյան Գերմանիա | ||
Մահվան ամսաթիվ | հունվարի 16, 2024[2] (73 տարեկան) | ||
Հասակ | 176 սանտիմետր[3] | ||
Քաշ | 70 կիլոգրամ[3] | ||
Դիրք | հարձակվող | ||
| |||
| |||
| |||
| |||
|
Կլաուս Վունդեր (գերմ.՝ Klaus Wunder, սեպտեմբերի 13, 1950[1], Էրֆուրտ, Թյուրինգիա, Արևելյան Գերմանիա - հունվարի 16, 2024[2]), գերմանացի ֆուտբոլիստ, հարձակվող։
Կլաուս Վունդերն իր պրոֆեսիոնալ կարիերան սկսել է 1969 թվականին՝ Հաննովերի «Արմինիա» ակումբում։ Այս ակումբում նա իր խաղով գրավել է Դույսբուրգի «Դույսբուրգ» ակումբի մարզչական շտաբի ներկայացուցիչների ուշադրությունը և 1971 թվականին տեղափոխվել «Դույսբուրգ»։ Հաջորդ երեք մրցաշրջանները նա անցկացրել է դույսբուրգյան ակումբում։ Այդ ակումբում անցկացրած խաղերի մեծ մասը նա թիմի հարձակման գծի խաղացող է եղել։ «Դույսբուրգի» կազմում նա թիմի գլխավոր ռմբարկուներից մեկն է եղել՝ մեկ խաղում միջինը 0,34 գոլ։
1974-1976 թվականներին նա խաղացել է Մյունխենի «Բավարիայում», որի հետ 1975 թվականին նվաճել է Եվրոպայի գավաթը՝ եզրափակչում հաղթելով անգլիական «Լիդս Յունայթեդին»[4]։
Հաջորդ 2 մրցաշրջանները Վունդերն անցկացրել է «Հաննովեր 96» ակումբում։ 1978 թվականին տեղափոխվել է «Վերդեր», որի կազմում հանդես է եկել երկու մրցաշրջան։ Բրեմենի «Վերդերում» հանդես գալու ժամանակ նա նույնպես հիմնականում խաղադաշտ է դուրս եկել թիմի հիմնական կազմում։ 1980 թվականին Կլաուս Վունդերն ավարտել իր պրոֆեսիոնալ ֆուտբոլային կարիերան։
Գերմանիայի օլիմպիական հավաքականի հետ մասնակցել է 1972 թվականի ամառային օլիմպիական խաղերին։ Կլաուսը խաղացել է նաև Գերմանիայի երիտասարդական հավաքականում և Գերմանիայի երկրորդ հավաքականում։ Գերմանիայի ֆուտբոլի ազգային հավաքականում նա անցկացրել է մեկ հանդիպում՝ ԽՍՀՄ ֆուտբոլի ազգային հավաքականի դեմ ընկերական խաղում, որում Վունդերը 64-րդ րոպեին փոխարինել է Յուրգեն Գրաբովսկուն։
|