Կլաս Բանգ դան․՝ Claes Bang | |
---|---|
Ծնվել է | ապրիլի 28, 1967[1][2][3] (57 տարեկան) |
Ծննդավայր | Օդենսե, Դանիա[4] |
Քաղաքացիություն | Դանիա |
Կրթություն | Danish National School of Performing Arts? (1996) և Rødkilde Gymnasium? |
Մասնագիտություն | կինոդերասան, թատրոնի դերասան, հնչյունավորող, հեռուստատեսային դերասան և դերասան |
Պարգևներ և մրցանակներ | |
Claes Bang Վիքիպահեստում |
Կլաս Կասպեր Բանգ (դան․՝ Claes Kasper Bang, ապրիլի 28, 1967[1][2][3], Օդենսե, Դանիա[4]), դանիացի թատրոնի, կինոյի և հեռուստատեսության դերասան, երաժիշտ։ 2017 թվականի Եվրոպական կինոակադեմիայի մրցանակակիր «Լավագույն եվրոպական դերասան» անվանակարգում «Քառակուսի» ֆիլմում ունեցած դերի համար։ Միջազգային ճանաչման է հասել՝ 2020 թվականին «Դրակուլա» հեռուստաշոուի ժամանակ գլխավոր դեր խաղալով Կոմս Դրակուլայի դերը։
Կլաս Բանգը ծնվել է 1967 թվականի ապրիլի 28-ին Դանիայի Օդենսե քաղաքում։ 1996 թվականին ավարտել է Դանիայի գեղարվեստի ազգային դպրոցը, որից հետո մի քանի տարի աշխատել է թատրոնի բեմում, այնուհետև սկսել է հանդես գալ կինոնկարներում և հեռուստատեսությունում[6]։ Դերասանությանը զուգահեռ՝ Կլասը զբաղվել է երաժշտությամբ։
2017 թվականին էկրան Է բարձրացել Ռուբեն Էստլունդի «Քառակուսի» դրամատիկ ֆիլմը, որում Բանգը խաղացել է Քրիսթիանի գլխավոր դերը։ Ֆիլմում խաղացել են նաև Էլիզաբեթ Մոսսը, Դոմինիկ Ուեսթը և Թերի Նոտարը։ 2017 թվականին Ֆիլմը ստացել Է Կաննի 70-րդ միջազգային կինոփառատոնի «Ոսկե արմավենու ճյուղը»։ Նույն թվականի դեկտեմբերին Կլաս Բանգը մրցանակ ստացել է այս ֆիլմում իր դերի համար Եվրոպական ակադեմիայի մրցանակով՝ որպես եվրոպացի լավագույն դերասան[7]։
2018 թվականին Բանգն ընտրվել է BBC-ի «Դրակուլա» հեռուստասերիալում Դրակուլայի դերի համար։
2010 թվականին ամուսնացել է ոճաբան Լիզ Լուիս-Յենսենի հետ։ Նրա երկու երեխաների խորթ հայրն է։ Ընտանիքը բնակվում է Դանիայի Կոպենհագեն քաղաքում։
{{cite web}}
: Check |url=
value (օգնություն)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կլաս Բանգ» հոդվածին։ |
|