Կլարա Լուչիանի | |
---|---|
Բնօրինակ անուն | ֆր.՝ Clara Luciani |
Ի ծնե անուն | ֆր.՝ Clara Luciani |
Ծնվել է | հուլիսի 10, 1992 (31 տարեկան)[1] Մարտիգ |
Երկիր | Ֆրանսիա |
Ժանրեր | Ֆրանսիական փոփ |
Մասնագիտություն | |
Գործիքներ | Վոկալ |
Գործունեություն | 2011-այժմ |
Լեյբլ | Initial Artist Services? |
Անդամակցություն | La Femme? |
Կապված | Լանա Դել Ռեյ, Ֆրանսուազա Արդի, Բարբարա |
Ամուսին | Alex Kapranos? |
Կայք | claraluciani.fr |
Clara Luciani Վիքիպահեստում |
Կլարա Լուչիանի (ֆր.՝ Clara Luciani; հուլիսի 10, 1992[2], Մարտիգ), ֆրանսիացի երգչուհի և երգերի հեղինակ[3][4][5][6]։
Լուչիանին կորսիկական ծագմամբ ընտանիքից է։ Նրա պապիկը, որին նա չէր ճանաչում, Այաչչոյից էր[7]։ Կլարա Լուչիանին մեծացել է Մարսելի Սետեմ լե Վալոն համայնքում։ Մինչև իր երաժշտական կարիերայի սկիզբը, նա սովորում էր Արվեստի պատմության քոլեջում։ Բացի այն, Լուչիանին աշխատում էր որպես պիցցայի խոհարար, դայակ, վաճառողուհի Զառայում և անգլերենի ուսուցչուհի։
2011 թվականին նա հանդիպել է La Femme խումբը, որտեղ նա ժամանակավորապես դարձել է կանացի ձայներից մեկը։ Նա մասնակցել է 2013 թվականին թողարկված «Psycho Tropical Berlin» ալբոմի երկու երգերին[8]։ Խումբը լքելուց հետո նա՝ Մաքսիմ Սոկոլինսկիի հետ ձևավորել է Hologram դուոն։
2015-2016 թվականներին նա նվագակցել է երգիչ Ռաֆաելին նրա «Somnambules» շրջագայության ժամանակ։
2017 թվականին նա հանդես է եկել Բենժամեն Բյոլեի հետ և թողարկել է իր առաջին մինի ալբոմը՝ «Monstre d'amour.»-ը, որը ձայնագրվել է Բյոլեի (The Shoes խմբից) և Ամբրուազ Վիլոմի (Revolver խմբից) հետ[9]։
2018 թվականի ապրիլի 6-ին Կլարա Լուչիանին թողարկել է իր առաջին ալբոմը՝ «Sainte-Victoire»-ը, որը լավ է ընդունվել մամուլի կողմից[10][11]։
2019 թվականի հունվարին նա շրջագայել է Ավստրալիայով, ելույթ ունենալով «So Frenchy So Chic» փառատոնների շարքում Մելբուռնում, Սիդնեյում, Ադելաիդայում և Բրիսբենում[12][13]։
Լուչիանին նշել է Ֆրանսուազա Հարդիին, Նիկոյին, Սերժ Գենսբուրգին, Միշել Լեգրանին և Փոլ ՄաքՔարթնիին որպես իր վրա ազդեցություն թողածների[14]։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կլարա Լուչիանի» հոդվածին։ |
|