Կլարա Վեստհոֆ | |
---|---|
Ծնվել է | նոյեմբերի 21, 1878[1][2][3][…] կամ սեպտեմբերի 21, 1878[4] |
Ծննդավայր | Բրեմեն, Գերմանական կայսրություն |
Վախճանվել է | մարտի 9, 1954[1][2][3][…] (75 տարեկան) |
Մահվան վայր | Fischerhude, Գերմանիա |
Քաղաքացիություն | Գերմանիա |
Կրթություն | Կոլարոսսիի ակադեմիա |
Մասնագիտություն | քանդակագործ և նկարչուհի |
Ամուսին | Ռայներ Մարիա Ռիլկե |
Զավակներ | Ռութ Սիբեր-Ռիլկե |
Clara Westhoff Վիքիպահեստում |
Կլարա Վեստհոֆ (գերմ.՝ Clara Westhoff, աղջկական անունը՝ Կլարա Հենրիետե Սոֆի Վեստհոֆ, հայտնի նաև որպես Կլարա Ռիլկե Վեստհոֆ, նոյեմբերի 21, 1878[1][2][3][…] կամ սեպտեմբերի 21, 1878[4], Բրեմեն, Գերմանական կայսրություն - մարտի 9, 1954[1][2][3][…], Fischerhude, Գերմանիա), գերմանացի նկարիչ և քանդակագործ։
Գերմանացի բանաստեղծ Ռայներ Մարիա Ռիլկեի կինը[5]։
Կլարա Վեստհոֆը ծնվել է վաճառականի ընտանիքում, հայրը՝ Հենրիխ Վեստհոֆ (1840-1905), մայրը՝ Յոհաննա Վեստհոֆ (1856-1941), ունեցել է երկու եղբայր։ Կլարան 17 տարեկան հասակում տեղափոխվել է Մյունխեն, որտեղ նկարել է սովորել Ֆրիդրիխ Ֆեհրի և Լյուդվիգ Շմիդ-Ռոյտեի անվան գեղարվեստի դպրոցում։ 1898 թվականին նա նկարչության և մոդելավորման դասեր է ստացել Ֆրից Մակենզենի մոտ՝ Վորպսվեդեի նկարիչների գաղությում։ Վորպսվեդեում նա ընկերացել է Օտտո Մոդերզոնի և Պաուլա Մոդերզոն-Բեկերի հետ, ունեցած ջերմ հարաբերությունները պահպանել է ողջ կյանքի ընթացքում։ 1900 թվականին Կլարան հանդիպում է իր ապագա ամուսնուն՝ բանաստեղծ Ռայներ Մարիա Ռիլկեին։ 1899 թվականին նա շարունակել է ուսումը Լայպցիգում՝ Կարլ Սեֆների և Մաքս Կլինգերի հետ, իսկ 1900 թվականին Փարիզում՝ Օգյուստ Ռոդենի հետ, նաև հաճախել է Ժյուլիանի ակադեմիա[6]։
Կլարա Վեստհոֆը համարվում է Գերմանիայում կին քանդակագործների մեջ առաջին ռահվիրաներից մեկը։ Նա քանդակներ է ստեղծել ողջ կյանքի ընթացքում։ Միշտ ֆինանսական կարիքների մեջ է եղել, ստիպված կատարել է մեծ քանակությամբ պատվերներ. այսպիսով գրեթե կապվել է դիմանկարի ժանրին[7]։ Բայց լինելով որպես անկախ նկարիչ, նա ինքն իրեն որպես քանդակագործ է որակել և ամրապնդել իր կոչումը։
1925 թվականին Վեստհոֆը անցում է կատարել գեղանկարչությանը, հետևաբար, իր քանդակագործական աշխատանքներին զուգահեռ, նա ստեղծել է ոչ պակաս զգալի նկարչական ստեղծագործություններ։ Նրա մահից անմիջապես հետո, ինչպես 1950-ական թվականների բազմաթիվ արվեստագետ կանայք, նա մոռացության է մատնվել։ Նրա ստեղծագործությունները պահվել են մասնավոր հավաքածուներում կամ տարբեր՝ հանրությանը սակավ հասանելի հավաքածուներում։
Կլարա Վեստհոֆի համապարփակ կենսագրությունից, հետազոտող Մարինա Զաուերը 1986 թվականին վերականգնել է նրա ստեղծագործական գործունեության պատմությունը՝ ազատելով նկարիչին Ռիլկեի կնոջ և Պաուլա Մոդերզոնի ընկերուհու կլիշեներից։
Իր ապագա ամուսնու՝ բանաստեղծ Ռայներ Մարիա Ռիլկեի հետ Կլարան հանդիպել է 1900 թվականին Վորպսվեդեի արվեստի գաղութում։ 1901 թվականի ապրիլի 28-ին նրանք ամուսնանացել են և տեղափոխվել Վորպսվեդե գյուղ։ Այնտեղ, Ռիլկեն տուն է գնել, որի ինտերիերը նախագծել է իր ընկեր՝ նկարիչ Հենրիխ Ֆոգելերը։ 1901 թվականի դեկտեմբերին ծնվել է Ռիլկեի և Կլարայի դուստրը՝ Ռուֆը։
1902 թվականին Ռիլկեն հեռացել է Կլարայից, բայց նրանց միջև բարեկամական հարաբերությունները պահպանվել են մինչև կյանքի վերջ։ Վերջնական բաժանումը տեղի է ունեցել 1912 թվականին[8]։ Կլարա Վեսթհոֆ-Ռիլկեին տարիներ է պահանջվել բաժանման ցավը հաղթահարելու, հավասարակշռությունը վերականգնելու և դստեր համար բավարար ֆինանսական կայունություն ապահովելու համար։ Ֆինանսական խնդիրները ծանր բեռ են եղել իր գեղարվեստական աշխատանքների համար ողջ կյանքի ընթացքում[9]։
1919 թվականին Վեստհոֆը դստեր հետ տեղափոխվել է Ֆիշերհուդե, որտեղ նրանք ապրել են մինչև Կլարայի մահը։ Հետագայում, Կլարայի տունը՝ արհեստանոցի հետ միասին դարձել է «Սրճարան Ռիլկե» (Café Rilke), որն այսօր էլ գոյություն ունի։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կլարա Վեստհոֆ» հոդվածին։ |
|