Կլեր Ժիբո ֆր.՝ Claire Gibault | |
---|---|
Ծնվել է | հոկտեմբերի 31, 1945[1] (78 տարեկան) |
Ծննդավայր | Լե Ման[2] |
Քաղաքացիություն | Ֆրանսիա |
Կրոն | ուղղափառություն[3] |
Կրթություն | Փարիզի երաժշտության ու պարի բարձրագույն դպրոց |
Մասնագիտություն | դիրիժոր և քաղաքական գործիչ |
Զբաղեցրած պաշտոններ | member of the French Economic, Social and Environmental Council? և Եվրոպական պարլամենտի պատգամավոր |
Կուսակցություն | Ժողովրդավարական շարժում |
Պարգևներ և մրցանակներ | |
Կայք | clairegibault.fr |
Claire Gibault Վիքիպահեստում |
Կլեր Ժիբո (ֆր.՝ Claire Gibault, հոկտեմբերի 31, 1945[1], Լե Ման[2]), ֆրանսիացի խմբավար և քաղաքական գործիչ, որը Եվրախորհրդարանի պատգամավոր է Ֆրանսիայի հարավ-արևելքից։ Հանուն Եվրոպայի Լիբերալների և դեմոկրատների դաշինքի մաս կազմող ֆրանսիական ժողովրդավարության միության անդամ է և նստում է Եվրախորհրդարանի մշակույթի և կրթության հանձնաժողովում ու վերջինիս Կանանց իրավունքների և գենդերային հավասարության հանձնաժողովում։
Նաև ԵՄ-Բուլղարիա համատեղ խորհրդարանական հանձնաժողովի պատվիրակության անդամ է և Ճապոնիայի հետ հարաբերությունների պատվիրակության փոխարինող։
2004 թվականից Քլեր Գիբոն Եվրախորհրդարանի պատգամավոր է, Մշակույթի և կրթության և Կանանց իրավունքների և գենդերային հավասարության հանձնաժողովի անդամ։ 2007 թվականին մեծ հավանության արժանացած Եվրոպայում արվեստագետների սոցիալական կարգավիճակի վերաբերյալ զեկույցի նախագծի զեկուցողն է եղել։ 2007 թվականի Ֆրանսիայի պառլամենտական ընտրություններում Փարիզում առաջադրվել է Ֆրանսիայի խորհրդարանի պատգամավորի թեկնածու և 14 % ձայներով զբաղեցրել երրորդ տեղը՝ պարտվելով Պիեռ Լելյուշին[6]։ .
Կլեր Ժիբոն փորձում է պաշտպանել ժամանակակից ֆեմինիզմը, որպեսզի կանանց հնարավորություն տա ունենալ հաջողության նույն հնարավորությունները, ինչ ունեն տղամարդիկ։ Սա այն է, ինչին նա հանձնառու է Եվրախորհրդարանի կանանց իրավունքների հանձնաժողովի շրջանակներում՝ կանանց և աղքատությանը, աշխատանքային կյանքի և ընտանեկան կյանքի զուգադրմանը կամ կին միգրանտներին վերաբերող հարցերի վերաբերյալ։
Ծնվել է Լե Մանում, որտեղ էլ սկսել է իր ուսումնառությունը։ Լը Մանի կոնսերվատորիայում ջութակի և կամերային երաժշտության համար արժանացել է առաջին մրցանակի, որից հետո սովորել Փարիզի բարձրագույն ազգային երաժշտական կոնսերվատորիայում, որտեղ էլ ստացել է առաջին մրցանակներ նվագախմբի ղեկավարության համար։
1976-1983 թվականներին եղել է Շամբերիի կամերային նվագախմբի երաժշտական ղեկավարը, իսկ 1983-1989 թվականներին այդ ժամանակ Լիոնի ազգային օպերայի նվագախմբի երաժշտական ղեկավար Ջոն Էլիոթ Գարդիների օգնականը։
1995 թվականին դարձել է Ֆաբիո Վակչիի La Station Thermale օպերայի ստեղծման կապակցությամբ Լա Սկալա նվագախումբը ղեկավարած առաջին կինը, իսկ 1997 թվականին ղեկավարել է Բեռլինի ֆիլհարմոնիկ նվագախմբի երաժիշտներին Վոլֆգանգ Ռիմի «Յակոբ Լենց» օպերայում։
Ղեկավարել է Լիոնի օպերայի լիրիկական և երգչախմբային արվեստանոցը 1991-1998 թվականներին, որտեղ պատասխանատու է եղել բազմաթիվ բեմադրությունների, հատկապես՝ Պելեաս և Մելիսանդե օպերայի, Բեռլիոզի «Ռոմեո և Ջուլիետի», Կլաուդիո Մոնտեվերդիի «Օրփեոսի», Գլյուկի «Իփիգենիան Տավրիսում» և այլ օպերաների երաժշտական ձևավորումների համար։
2000 թվականի հունվարից մինչև 2002 թվականը եղել է «Երաժշտություն Հռոմի համար»-ի երաժշտական տնօրենը, որտեղ նրա դիրիժորությամբ ներկայացվել են Մոցարտի «Առևանգում հարեմից» և այլ օպերաներ։
Դիրիժորել է նաև Լոնդոնի Կովենտ գարդեն, Փարիզի Օպերա-Կոմիկ և այլ օպերային թատրոններում։
Նա Կլաուդիո Աբբադոյի օգնականն է եղել Թագավորական օպերային թատրոնում, Լա Սկալայում և Վիեննայի օպերային թատրոնում բեմադրված Պելեաս և Մելիսանդե օպերայի բեմադրություններում։
2002 թվականի նոյեմբերին նա իր դեբյուտն է կատարել Վաշինգտոնի օպերայում՝ դիրիժորելով Մոցարտի «Իդոմենեո»-ն, որտեղ Պլասիդո Դոմինգոն կատարել է գլխավոր դերը։
2004 թվականի մարտին առաջին անգամ ղեկավարել է Կոպենհագենի ֆիլհարմոնիկը։
2005 թվականին դիրիժորել է Հենզեի «Պոլիցինո»-ն «Շատելե» թատրոնում։
Նույն համերգաշրջանի ընթացքում համերգներ է վարել Բոլոնիայի Մոցարտ նվագախմբի և Սոֆիայի ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ, ինչպես նաև ձայնագրել է Ֆաբիո Վակչիի երաժշտությունը Պատրիս Շերոյի «Գաբրիել» ֆիլմի համար։
2006 թվականին նա ղեկավարել է ամանորյա համերգը Անտվերպենի օպերայի նվագախմբի հետ, փետրվարին՝ Լյուքսեմբուրգի ֆիլհարմոնիկ նվագախումբը, մարտին՝ Բոլոնիայի Մոցարտ նվագախումբը, ապրիլին՝ Սավոյի նվագախումբը, իսկ մայիսին՝ Պատրիկ Բուրգանի «Պիտեր Պեն» օպերան «Շատելե» թատրոնում։
Կլեր Ժիբոն համերգներ է դիրիժորել ամբողջ Ֆրանսիայում և Իտալիայում, Շվեյցարիայում, Բելգիայում, Կանադայում և ԱՄՆ-ում։ Նրան հրավիրել են Հալլե նվագախումբ, Շոտլանդիայի թագավորական ազգային նվագախումբ, Բելգիայի ազգային նվագախումբ և Լիեժի ֆիլհարմոնիկ նվագախումբ։ Թագավորական ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ ձայնագրել է Բեթհովենի և Շուբերտի ստեղծագործությունները։ Նա նաև աշխատել է Դանիայում Կոպենհագենի ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ և Շվեդիայում։
Այսօր նա Բոլոնիայի Մոցարտ նոր նվագախմբում Կլաուդիո Աբբադո դիրիժորի օգնականն է։
Արժանացել է Ակադեմիական արմավենու սպայի տարբերանշանների և ազգային արժանիքների շքանշանի ու Պատվո լեգեոնի շքանշանի։ 2005 թվականի փետրվարի 2-ին Վիմ Վենդերսի և Խորխե Սեմպրունի հետ նրան շնորհվել է Լուվենի կաթոլիկ համալսարանի պատվավոր դոկտորի կոչում։
{{cite web}}
: External link in |website=
(օգնություն)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կլեր Ժիբո» հոդվածին։ |
|