Կլերոն (Clairon, իսկական անունը և ազգանունը՝ Կլեր ժոզեֆ Իպոյիտ Լերիս դե Լատյուդ, Leris La Tude, հունվարի 25, 1723(1723-01-25)[1][2][3], Condé-sur-l'Escaut - հունվարի 29, 1803(1803-01-29)[1][2], Փարիզի նախկին 10-րդ թաղամաս, Փարիզ[4]), ֆրանսիացի դերասանուհի։ 1737—1743 թվականներին հանդես է եկել Ռուանի, Լիլի և այլ քաղաքների թատերախմբերում։ 1743—1766 թվականներին եղել է «Կոմեդի Ֆրանսեզ» թատրոնի դերասանուհի։ Լուսավորական կլասիցիզմի խոշոր ներկայացուցիչ Կլերոն աշխատել է Վոլտերի ղեկավարությամբ, հռչակվել է Էլեկտրա, Իդամե, Ամենաիդա (Վոլտերի «Օրեսա», «Չինացի որբը», «Տանկրեդ») ողբերգական դերերի կատարումով։ Պայքարել է արիստոկրատական թատրոնի սեթևեթության դեմ, ձգտել կերպարի հոգեբանական անհատականացման, բարենորոգել ողբերգական դեկլամացիան, բեմական հանդերձանք ներմուծել պատմական և ազգագրական մանրամասներ։ Կլերոնի արվեստը վերլուծել և բարձր է գնահատել Դենի Դիդրոն «Պարադոքս դերասանի մասին» գրքում։
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Encyclopædia Britannica
- ↑ 3,0 3,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
- ↑ 4,0 4,1 4,2 Archives de Paris
- ↑ Moiroux J. Le cimetière du Père-Lachaise (ֆր.) — Paris: 1908. — P. 83.
| |
---|
| Բառարաններ և հանրագիտարաններ | |
---|
| |
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 479)։
|