Քաղաքացիությունը | Գանա | ||
---|---|---|---|
Ծննդյան ամսաթիվ | փետրվարի 11, 1995[1][2] (29 տարեկան) | ||
Ծննդավայր | Աքրա, Գանա | ||
Հասակ | 167 սանտիմետր | ||
Քաշ | 55 կիլոգրամ | ||
Դիրք | կիսապաշտպան | ||
| |||
| |||
| |||
| |||
|
Կլիֆորդ Աբոագե (անգլ.՝ Clifford Aboagye, փետրվարի 11, 1995[1][2], Աքրա, Գանա), գանացի ֆուտբոլիստ, «Ատլաս» ակումբի կիսապաշտպան։
Աբոագեն իր ֆուտբոլային կարերիան սկսել է հայրենիքում, «Ինտերնեյշնլ Էլլիես» ակումբում։ 2013 թվականի ամռանը աշխարհի երիտասարդական առաջնությունից հետո Կլիֆորդը հինգամյա պայմանագիր է կնքել իտալական «Ուդինեզեի» հետ։ Տրանսֆերի գումարը կազմել է 800 հազար եվրո։ Նա անմիջապես վարձավճարով տրամադրվել է իսպանական «Գրանադա» ակումբին[3]։ 2015 թվականի հունվարի 8-ին Իսպանիայի գավաթի առաջնության «Սևիլյա» ակումբի դեմ խաղի ժամանակ իր նորամուտն է նշել «Գրանադա» ակումբում[3]։ Աբոագեն հիմնականում եղել է պահուստային կազմում։
2017 թվականին Կլիֆորդը մեկնել է մեքսիկական «Ատլաս» ակումբ։ Հունվարի 15-ին «ՈւԱՆԼ Տիգրես» ակումբի դեմ խաղի ժամանակ նա իր նորամուտն է նշել Մեքսիկայի առաջնությունում` երկրորդ խաղակեսում փոխարինման դուրս գալով Քրիստիան Տաբոյի փոխարեն[4]։ Ապրիլի 13-ին «ՈւՆԱՄ Պումաս» ակումբի դեմ խաղի ժամանակ Աբոագեն իր առաջին գոլն է խփել «Ատլաս» ակումբի կազմում[5]։
2013 թվականին Աբաոգեն Գանայի երիտասարդական հավաքականի կազմում դարձել է Թուրքիայում կայացած աշխարհի երիտասարդական առաջնության բրոնզե մեդալակիր։ Մրցաշրջանում նա խաղացել է Իսպանիայի[6], ԱՄՆ-ի[7], Պորտուգալիայի[8], Չիլիի[9], Իրաքի[10] և երկու անգամ` Ֆրանսիայի հավաքականների դեմ[6]։
2015 թվականին Աբոագեն հավաքականի հետ 2-րդ անգամ խաղացել է աշխարհի երիտասարդական առաջնությունում, այս անգամ` Նոր Զելանդիաում։ Մրցաշարում նա մասնակցել է Արգենտինայի[11], Պանամայի[12] և Մալիի[13] հավաքականների դեմ խաղերին։ Արգենտինայի դեմ խաղում Կլիֆորդը դարձել է գոլի հեղինակ։
Միջազգային Գանա (Մ-20)
Անհատական
|