Կլոտիլդ Էսիան | |
---|---|
Անձնական տեղեկություն | |
Սեռ՝ | իգական |
Բնօրինակ անուն՝ | անգլ.՝ Clotilde Essiane |
Մասնագիտացում՝ | ֆուտբոլիստուհի, բռնցքամարտիկ և Ընդհանուր մենամարտիկ |
Երկիր՝ | Կամերուն |
Ծննդյան ամսաթիվ՝ | օգոստոսի 6, 1985[1] (39 տարեկան) |
Ծննդավայր՝ | Յաունդե, Կամերուն[2] |
Կլոտիլդ Էսիան[3] (անգլ.՝ Clotilde Essiane, օգոստոսի 6, 1985[1], Յաունդե, Կամերուն[2])[4], կամերունցի բռնցքամարտիկ, խառնամարտիկ, նախկին ֆուտբոլիստ[5], որը ներկայումս ապրում է Հարավային Աֆրիկայի Յոհաննեսբուրգ քաղաքում[6]։
2004 թվականին Էսիանը «Տոններ» կամերունյան ակումբի համար խփել է 17 գոլ[5]։
Էսիանը պատրաստվել է Կամերունի ազգային հավաքականի կազմում խաղալ 2004 թվականի Աֆրիկայի կանանց առաջնությունում, բայց այն բաց է թողել ձախ ազդրի պատռվածքի պատճառով[5]։ Երկու տարի անց ընդունել է Հասարակածային Գվինեայի քաղաքացիությունը՝ նրա ազգային հավաքականում խաղալու համար։
Հասարակածային Գվինեայի միավորների ու արդյունքների ցանկ
№ | Ամսաթիվ | Անցկացման վայր | Հակառակորդ | Հաշիվ | Արդյունք | Մրցույթ |
---|---|---|---|---|---|---|
Հոկտեմբերի 28, 2006 | Օլեհ, Դելտա, Նիգերիա | Նիգերիա | 2006 թվականի Աֆրիկայի կանանց առաջնություն | |||
Նոյեմբերի 3, 2006 | Օղարայի քաղաքային մարզադաշտ, Օղարա, Նիգերիա | Ալժիր | ||||
Մարտի 11, 2007[7] | Կալեդոնյան մարզադաշտ, Պրետորիա, Հարավաֆրիկյան Հանրապետություն | ՀԱՀ | 2008 թվականի ԱՖԿ կանանց օլիմպիադայի նախընտրական մրցախաղ | |||
2016 թվականին Էսիանը պարտության է մատնել նիգերիացի Բունմի Օևոլին և Հարավային Աֆրիկան ներկայացնող Ռուշդա Մալլիկին ու Անսի Վան Դեր Մարվին[9]։
Էսիանը 2018 թվականին Կամերունը ներկայացրել է Համագործակցության խաղերում և ազգային շքերթի բացման արարողությանը եղել դրոշակակիր։ Նա կանանց միջին քաշային կարգում պարտվել է կանադացի Թամարա Թիբելթին[4]։
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
|