Կղզեբնակ Ջերրին

Կղզեբնակ Ջերրին
անգլ.՝ Jerry of the Islands
Early edition cover
ԵնթավերնագիրA True Dog Story
ՀեղինակՋեկ Լոնդոն
Տեսակգրավոր աշխատություն
Բնօրինակ լեզուանգլերեն
ՀաջորդՋերիի եղբայր Մայքլը
Երկիր ԱՄՆ
ՀրատարակիչMacmillan Publishers
Հրատարակման տարեթիվ1917
Թվային տարբերակprojekt-gutenberg.org/london/jerry/jerry.html

Կղզեբնակ Ջերրին` իրական շան պատմությունը ամերիկացի գրող Ջեք Լոնդոնի վեպերից է[1]։ Լինելով Լոնդոնի վերջին գործերից՝ այն առաջին անգամ հրատարակվել է 1917 թվականին։ Գործողությունները տեղի են ունենում 1893 թվականին բրիտանական պրոտեկտորատ դարձած Սողոմոնյան կղզիներ արշիպելագի մասը կազմող Մալայտա կղզում ։ Վեպի հերոսը իռլանդացի տերիեր Ջերին է, ով Լոնդոնի մեկ այլ վեպի (Մայքլ, Ջերիի եղբայրը) հերոս շան եղբայրն է։

Վեպի ծագումը

[խմբագրել | խմբագրել կոդը]

Նախաբանում Ջեք Լոնդոնը պատմում է Minota նավի մասին, որով նա ճանապարհորդել է և որը խորտակվել է Սողոմոնյան կղզիներում։ Eugenie նավի նավապետ Քելարը փրկել է Լոնդոնին նավի խորտակումից հետո, բայց ավելի ուշ մահացել մարդակերների ձեռքով։ Լոնդոնը նշում Բրիտանական Սոլոմոնների մշտական հանձնակատար Կ.Մ. Վուդֆորդից ստացած մի նամակ որտեղ Վուդֆորդը գրում է հարեւան կղզում պատժիչ արշավախմբի մասին։ Գործողության երկրորդ նպատակը Լոնդոնի ընկերների աճյունների որոնումն էր։ Մինոտա ճանապարհորդության ժամանակ Լոնդոնը և նրա կինը նավի վրա գտել են Պեգգի անունով իռլանդական տերիեր։ Զույգը այնքան է սիրել Պեգիին, որ Լոնդոնի կինը նավի խորտակումից հետո շանը գողացել է։

Բովանդակություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջերին ծնվում է Սողոմոնի կղզիների արշիպելագի մի մաս կազմող Սանտա Իզաբել կղզում։ Նրա տերը պարոն Հեգինն էր, ով աշխատում էր որպես պլանտացիաների պահակ և Ջերիին օգտագործում սևամորթ ստրուկներին հետապնդելու համար։ Հիգինը Ջերիին տալիս է Արանգի նավի նավապետ պարոն Վան Հորնին՝ պայմանով, որ նա հետ վերադարձնի շանը, եթե ինչ-որ վատ բան պատահի։ Նավը զբաղվում էր այսպես կոչված «հետադարձ» ստրուկների առաքմամբ, որոնք երեք տարի աշխատել են պլանտացիաներում։ Մալայտա կղզում կանգառի ժամանակ Արանգին բնիկների կողմից հարձակման է ենթարկվում ՝ նրանք սպանում են նավի ղեկավարությանը և Ջերիին վռնդում են նավից, որը թալանում ու այրում են։ Բնիկ տղան Ջերիին գտնում է ծովում և ափ հասցնում։ Ավելի ուշ շանը բերում են մի գյուղ, որտեղ ցեղի ղեկավար Բաշտոն որոշում է նրան օգտագործել տեղական շների ցեղատեսակի ազնվացման համար։ Ջերին ստացնում է է տաբուի կարգավիճակ և սկսում ապրել ցեղի ներկայացուցիչների շրջանում։

Ջերին առերևույթ հանգիստ կյանք է վարում, մինչև որ տեղացի կախարդ Ագնոն որոշում է նրան զոհաբերել։ Նրա տաբուի կարգավիճակը հաղթահարելու համար Ագնոն Ջերիին հրահրում է հարձակվել սուրբ թռչնի մեգապոդայի վրա։ Ջերին գողանում է թռչնի ձվերը, որոնք պահվում էին պետ Բաշթայի համար՝ նրան նկատում են չորրորդ թռչնին սպանելիս։ Թռչնի տաբու կարգավիճակն ավելի բարձր էր, քան Ջերիինը. հետևաբար, շանը կարելի էր զոհաբերել։ Սակայն, կույր ծերունի Նալասուն Ջերիին սպասվող վենդետայից պաշտպանելոււ համար նրան գնում է՝ խոզի հետ փոխանակելով։

Ավելի ուշ գյուղն անգլիացիների Արանգիի կորստի համար վրեժ լուծելու պատժիչ գործողության շրջանակներում ավերվում է։ Նալասուն սպանվում է; Ջերին փախչում և թաքնվում ջունգլիներում։ Երկար ժամանակ այնտեղ մնալով՝ շունը սկսում է մարդկանց փնտրել։ Լողափում նա տեսնում է հեռավոր նավը և իրեն ծովը նետում՝ կարծելով, որ դա Արանգին է, հույս ունենալով տեսնել սիրելի կապիտան Վան Հորնին։ Նավը, սակայն, Արիել զբոսանավն էր, որը ճանապարհորդում էր աշխարհով մեկ։ Նավում գտնվող մարդիկ նկատում են շանը և փրկում նրան։

Անձնակազմի անդամներից մեկը ճանաչում է շանը որպես Սանտա Իզաբել կղզուց պարոն Հագինի շունը։ Ավելի ուշ, զբոսանավը հասնում է Տուլագի նավահանգիստ, որտեղ մի կոմիսար, ով ճանաչում էր պարոն Հագինին, նրան հաղորդագրություն է ուղարկում։ Միստր Հեգինը նավարկում է դեպի կղզի շան՝ Մայքլի հետ, որը Ջերիի եղբայրն էր։ Եղբայրները՝ Ջերին և Մայքլը, հանդիպում են միմյանց, որպեսզի տասը օր անց կրկին բաժանվեին։ Ջերին մնում է Արիել զբոսանավում իր տիրոջ՝ Վիլլայի հետ, իսկ Մայքլը՝ կղզում։ Նրանք կրկին հանդիպում են միմյանց մի քանի տարի անց Քալիֆորնիայում[2]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Jerry of the Islands: A True Dog Story by Jack London». Goodreads. goodreads.com. Վերցված է 2016 թ․ հունիսի 29-ին.
  2. «JERRY OF THE ISLANDS New York, The Macmillan Company, 1917». Sonoma State University. london.sonoma.edu. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ դեկտեմբերի 8-ին. Վերցված է 2016 թ․ հունիսի 29-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]