Գյուղ | ||
---|---|---|
Կյուզուք | ||
Վարչական տարածք | Արևմտյան Հայաստան | |
Վիլայեթ | Խարբերդի վիլայեթ | |
Գավառակ | Օվաջիկի գավառակ | |
Պաշտոնական լեզու | Հայերեն | |
Ազգային կազմ | Հայեր (մինչև Մեծ եղեռնը) | |
Կրոնական կազմ | Քրիստոնյա (մինչև Մեծ եղեռնը) | |
Ժամային գոտի | UTC+3 | |
|
Կյուզուք, գյուղ Արևմտյան Հայաստանում, Խարբերդի վիլայեթի Օվաջիկի գավառակում կամ Խոզաթի գավառակում։ Գտնվում էր լեռնոտ վայրում։
Կյուզուքի մոտակայքի քարափոր գետնուղին ուներ ռազմագիտական նշանակություն։ Նրա աջ և ձախ կողմերում կային ժայռափոր սենյակներ, ուր պահվում էին զենքեր, պարենամթերք։ Սենյակներից մեկը գրապահեստ էր («Շնորհալի» անունով), որտեղ պահվում էին ձեռագիր մատյաններ։ Այնտեղ մտնելը համարվում էր սրբապղծություն։
Բնակչությունը բռնությամբ տեղահանվել է 1915 թվականի Մեծ եղեռնի ժամանակ։ Նրանց մեծ մասը զոհվել է աքսորի ճանապարհին։
1915 թվականին գյուղն ուներ 90 տուն (մոտ 900 մարդ) հայ բնակիչ։
Զբաղվում էին խաշնարածությամբ, մասամբ՝ երկրագործությամբ, մեղվապահությամբ և արհեստներով։
Գյուղի արևելյան բարձրադիր մասում կար Ս. Գևորգ անունով եկեղեցի[1]։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 490)։ |
|