Ֆրանսիական խոհանոց | |
---|---|
Ենթատեսակ | դամփլինգ |
Առաջացման երկիր | Ֆրանսիա |
Բաղադրամասեր | |
Հիմնական | ձուկ, ձու, սերուցք |
Հնարավոր | միս |
Quenelles Վիքիպահեստում |
Կնել, ֆրանսիական խոհանոցի ուտեստ։
Պատրաստվում է աղացած ձկից, սերուցքից և ձվից, ունի կլորավուն տեսք, հնարավոր է նաև ձվաձև կամ ավելի երկարավուն, որն էլ հենց ավանդական ֆրանսիական ձևն է։ Կնելը կարելի է պատրաստել նաև աղացած մսից։
Ի տարբերություն աղացած մսից պատրաստված այլ ուտեստների՝ կնելի խճողակը կիսաջրիկ պետք է լինի, որպեսզի հնարավոր լինի գդալների միջոցով կլորացնել։
Կնելը պատրաստվում է ոչ յուղոտ մսից կամ ձկից, խճողակը պետք է լինի կծու, որն էլ կնելի առանձնահատկություններից է։ Կնելը ավելի ճիշտ է եփել գոլորշու վրա, քան տապակել։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կնել» հոդվածին։ |