Կնոջ դիմանկար | |
---|---|
տեսակ | գեղանկար |
նկարիչ | Գուստավ Կլիմտ |
տարի | 1910 |
բարձրություն | 60 սանտիմետր[1] |
լայնություն | 55 սանտիմետր |
ժանր | դիմապատկեր |
նյութ | յուղաներկ և կտավ |
գտնվում է | Galleria d'arte moderna Ricci Oddi? |
հավաքածու | Galleria d'arte moderna Ricci Oddi? |
հիմնական թեմա | կին |
պատկերված են
| |
Ծանոթագրություններ | |
Portrait of a Lady by Klimt (Galleria Ricci Oddi) Վիքիպահեստում |
«Կնոջ դիմանկար» կամ «Կանացի դիմանկար» (գերմ.՝ Bildnis einer Frau или Porträt einer Dame), ավստրիացի նկարիչ Գուստավ Կլիմտի նկար, ստեղծվել է 1916 և1917 թվականների միջակայքում։ Համարվում է հեղինակի միակ հայտնի «կրկնակի աշխատանքը»․ ի սկզբանե պատկերված է եղել եղել լայնեզր գլխարկով կին, այնուհետև Կլիմտը վերասրբագրել է այն ։ 1925 թվականից նկարը պահպանվել է Ռիչի-Օդի Ժամանակակից արվեստի թանգարանում՝ Պյաչենցա քաղաքում (Իտալիա)։ 1997 թվականին շենքի վերանորոգման ժամանակ նկարն առևանգվել է։ Գողանալուց հետո նկարը համարվել է «առավել փնտրված արվեստի գործերից մեկը» ։ Գողանալու պահից ի վեր պարբերաբար տեղեկություն է ստացվել այն մասին, որ նկարը գտնվել է, սակայն բոլոր գտածոները եղել են կրկնօրինակված տարբերակներ։ 2019 թվականի դեկտեմբերին բնօրինակ կտավը հայտնաբերվել է թանգարանի աշխատակիցների կողմից՝ հենց թանգարանում գտնվող գաղտնարանից։ 2020 թվականին նկարի իսկությունն ապացուցվել է։ Նկարը գնահատվել է ԱՄՆ 66 միլիոն դոլար ։
Նկարն ստեղծվել է 1916 և 1917 թվականներին։ Նկարի չափսերնե են 60 х 55 սմ։ Նկարում պատկերված է շագանակագույն վարսերով կին՝ կիսաբաց բերանով, ով հատու հայացքով նայում է հանդիսատեսին։ Նրա շրջազգեստը և նկարի ֆոնը նկարված են կենդանի էքսպրեսիոնիստական ոճով՝ կապույտ և կանաչ երանգներով։ Շրթներկը և այտերի վառ կարմիրը լրացնում են ներկապնակի ընդհանուր գունատությունը, իսկ աչքի տակ եղած փոքրիկ խալը ինչ-որ կոկետություն է հաղորդում հերոսուհու կերպարին[2]։
1996 թվականին պարզ է դառնում, կտավը Գուստավ Կլիմտի մինչ այս հայտնի «կրկնակ» աշխատանքն է (այսինքն, սրբագրված)[3][4][5][6]։ 18-ամյա ուսանողուհի Կլաուդիա Մագան (իտալ.՝ Claudia Maga)[7], ով ուսումնասիրում էր արվեստի պատմություն, նմանություն գտավ «Կնոջ դիմանկար» նկարի և 1910 թվականից կորած համարվող նկարի կանանց միջև։ Նա ստեղծում է երկու նկարների ֆոտոկրկնօրինակները, այնուհետև կալկայի օգնությամբ համադրում է դրանք․ կանանց ուրվագծերն անթերի համընկնում են։ Իր վարկածի մասին Մագան տեղեկացնում է թանգարանի տնօրենին, որը որոշում է անցկացնել նկարի ռենտգենյան ուսումնասիրություն։ Ստացված պատկերներն ուսումնասիրելուց (իլյուստրացիան տե՛ս ներքևում) հետո ուսանողուհու վարկածը հաստատվում է։ Այս բացահայտման առիթով BBC[8] հեռուստաալիքը հեռարձակում է փաստագրական հաղորդում և նախապատրաստվում է ցուցահանդես, որից առաջ էլ նկարը գողանում են[5]։
Նկարի սկզբնական տարբերակում լայնեզր գլխարկով կին է պատկերվել (ամենայն հավանականությամբ Մարիա Մունկն է, ըստ մեկ այլ վարկածի՝ Ալմա Մալերը[6][9][10])։ Կարծիք կա, որ նա եղել է Կլիմտի սիրուհին, որի հետ նկարիչը ծանոթացել է Վիեննայում։ Կտավի նախնական տարբերակը ցուցադրվել է Դրեզդենում՝ 1912 թվականին և գունավոր իլյուստրացիայի տարբերակով հրապարակվել է «Velhagen und Klasings Monatshefte» ամսագրում (XXXII—XXXIII. 1917—1918, стр. 32)[11]։ Պատկերված կնոջ մահից հետո նկարիչը կարող էր խմբագրել նրա դիմանկարը՝ ցավը մեղմելու համա[8]։
Արվեստաբանները բարձր են գնահատել Մագայի բացահայտումը։
Ստեղծագործությունն անգին է , որովհետև դրանք երկու նկարներ են՝ պատկերված մեկը մյուսի վրա։ Ուստի այն օժտված է բացառիկությամբ, ինչը նրան դարձնում է անգին։ - Աննա Սելերի, արվեստաբան, Բոլոնիայի ազգային գրադարանի էքսպերտ[12]
|
Նկարի վերանկարված տարբերակը 1925 թվականին ձեռք է բերել իտալացի կոլեկցիոներ Ջուզեպե Ռիչի Օդին[9]։ Նա իր հավաքածուն կտակել է Պյաչենցա քաղաքին։ Նրա մահից հետո հավաքածուն ցուցադրել են ժամանակակից արվեստի թանգարանում, որն անվանակոչել են ի պատիվ Ջուզեպե Օդիի[6]։
1997 թվականի պատկերասրահը վերանորոգվում էր։ Երբ հայտնի է դառնում Մագայի վարկածի մասին, նախատեսում են նկարը տեղափոխել հատուկ ցուցադրության։ Վերանորոգումը և սպասվող ցուցադրությունը հարմար առիթ են հանդիսանում նկարը գողանալու համար[13][14]։
1997 թվականի փետրվարի 22-ին պատկերասրահը հայտնում է նկարի առևանգման մասին[15][16]։ Մինչ այժմ անհայտ է, թե ինչ եղանակով է կատարվել հանցագործությունը։ Ոստիկաններին առավել շփոթության մեջ է գցել թանգարանի տանիքում գտնված նկարի ծանր շրջանակը, որը միայնակ և հնարավոր չէր դուրս հանել ձեղնահարկի միակ պատուհանից[13] или даже что ворами могли быть акробаты[17]։ 2014 թվականին քննությունը վերսկսվում է, քանի որ նկարի շրջանակի վրա հայտնաբերվել էին ԴՆԹ հետքեր, որոնք կարող էին պատկանել հանցագործին[15][18]։ Սակայն նրան գտնել այդպես էլ չի հաջողվել[10][19]։
Գողանալուց հետո նկարը համարվել է «առավել փնտրված արվեստի գործերից մեկը[3][9][13][20][21]։ «Կոմերսանտ» թերթը այս հանցագործությունը զետեղել է «Վերջին տասնամյակի ամենաաղմկոտ իրադուրձություններից» ցանկում[22]։
2019 թվականի դեկտեմբերին Ռիչի Օդի պատկերասրահի այգեպանը հայտնաբերել փակ հոր, որի մեջ գտել են գողացված նկարը՝ փաթաթված աղբի սջ տոպրակով[20]։ Պարզ չէ, թե կորչելուց ի վեր նկարն այդտեղ է եղել, թե՞ հետո է բերվել այդ գաղտնարանը[9][13][23]։ Կտավը գերազանց վիճակում էր, ինչն էլ կասկած էր հարուցում նրա՝ բնօրինակ լինելու վերաբերյալ։ 2020 թվականի հունվարին հաստատվել է նկարի բնօրինակ լինելու փաստը[24]։
Ներկայումս նկարը ցուցադրվում է պատկերասրահի առանձին սրահում։ Այն հսկում են զինված ոստիկանները[20]։