Կնոջ շենք (անգլ.՝ The Woman's Building), նախագծվել և կառուցվել է 1893 թվականին Չիկագոյում տեղի ունեցած Համաշխարհային ցուցահանդեսի համար[2]։ Շենքն ուներ ցուցասրահ, ժողովների դահլիճ, գրադարան, Պատվո սրահ։ History of the World's Fair գրքում մեջբերված է.
Երկար կպահանջվի, որ կնոջ աշխատանքների նման համախմբում, ինչպիսին այժմ կարելի է տեսնել Կնոջ տանը, կարող է կրկին հավաքվել ամբողջ աշխարհից[3]։
1889 թվականին Չիկագոյում ակտիվիստ կանայք նախաձեռնեցին իրենց քաղաքը դարձնել 1892 թվականի համաշխարհային տոնավաճառի անցկացման վայր։ Տոնավաճառում ցուցադրությունների, պլանավորման համար նրանք խնդրեցին պաշտոնական տարածք։ Էմմա Գիլսոն Ուոլասի ղեկավարությամբ նրանք առաջարկեցին ստեղծել «Կանանց տոնավաճառի վարչություն»[4]։ Տարբեր կազմակերպություններից հավաքվեցին բարեգործական, կրթական և ընտրական իրավունքի մեջ ներգրավված ակտիվիստներ[5]։
Սենատի «400-ամյա» կոմիտեն (Քրիստափոր ԿոլոմբոսիՆոր աշխարհ կատարած ուղևորության 400-ամյակը նշելու համար) հավանություն է տվել, որ տոնավաճառ-ցուցահանդեսն անցկացվի Չիկագոյում։ Երբ օրինագիծն ուղարկվեց Ներկայացուցիչների պալատ, Ուիլյամ Մաքենդրի Սփրինգերը փոփոխություն մտցրեց՝ ստեղծելու Լեդի տնօրենների խորհուրդ։ Ներկայացուցիչների պալատն օրինագիծն ընդունեց և 1890 թվականին նախագահ Բենջամին Հարրիսոնը ստորագրեց օրենքը[6]։
Ազգային հանձնախմբի կողմից նշանակված Խորհուրդն ուներ 117 անդամ, այդ թվում` երկու Լեդի տնօրեն յուրաքանչյուր նահանգից, Կոլումբիայի տարածաշրջանից, ինչպես նաև առանց պարտականությունների անդամներ[7]։ Տոնավաճառին առնչվող պարտականությունների հետ մեկտեղ կին ղեկավարները պետք է նախագծեին Կանանց սրահը։
Կնոջ շենքի կառուցման համար 14 կին ճարտարապետներ ներկայացրեցին նախագծեր։ Ճարտարապետների խորհուրդն ընտրեց Սոֆիա Հեյդենի նախագիծը[11]։ Շենքի գլխավոր քանդակագործ է ընտրվել Ալիս Ռայդաութը։ Ստեղծել է շենքի արտաքին քանդակները և վերնաճակատը[12]։ Էնիդ Յանդելը նախագծել և ստեղծել է շենքի տանիքի այգու կարիատիդը[13]։ Քենդաս Վիլերն իրականացրել է շենքի ներքին հարդարանքները[14]։
Ինտերիերի ձևավորման մեջ ներառված են Մերի Ֆեյրչայլդ Մաքմոնիս Լոյի (Պրիմիտիվ կին) և Մերի Քասաթի (Ժամանակակից կին) որմնանկարները։ Քասաթին խնդրել են նկարելու 58×12 ոտնաչափ որմնանկար Պատվո ցուցասրահի մուտքի հյուսիսային նկարազարդ ճակատամասի համար՝ ներկայացնելով կանանց առաջխաղացման պատմությունը (կոչվում է «Ժամանակակից կին»)։ Պատվո ցուցասրահի չորս վահանակները նկարազարդել են Լյուսիա Ֆեյրչայդ Ֆուլերը, Ամանդա Բրյուսթեր Սյուվելը, Ռոզինա Էմմեթ Շերվուդը և Լիդիա Էմմեթը[15]։ Բրիտանացի քանդակագործ Էլեն Մերի Ռոփը ստեղծել է «Հույս, բարեգործություն, հավատ և երկնային իմաստություն» խորաքանդակը, որը հետագայում տեղ գտավ Լոնդոնի առաջին տիկնանց պալատի ճաշասենյակում, զարմուհիներ Ռոդա և Ագնես Գարեթների նախագիծ[16]։ Գրադարանի առաստաղի որմնանկարը ստեղծել է Դորա Ուիլեր Քեյթը[14]։
Կնոջ շենքում ներկայացվել են կանաց ստեղծագործություններ արվեստի տարբեր բնագավառներից՝ կերպարվեստ, կիրառական արվեստ, գրականություն, երաժշտություն, գիտություն, տնային տնտեսություն։ Կազմակերպվել են նաև ցուցադրությունների Ամերիկայի պատմության մեջ ներգրավված կանանց, աշխարհի այլ մշակույթների և վայրերի մասին[17]։
Կնոջ շենքին կից գործել է մանկական շենքը, որտեղ ցուցադրվել է մանկական կրթության ամերիկյան 19-րդ դարի լավագույն փորձը[18]։
Յանդելը տոնավաճառում իր ներգրավվածության մասին գրել է «Երեք աղջիկները բնակարանում» (1892) կիսա-ինքնակենսագրականը (համահեղինակ)[19]։
Կնոջ շենքում կազմակերպված ցուցահանդեսները ոգեշնչեցին դանիացի ազնվական Սոֆի Օքսհոլմին Կոպենհագենում կազմակերպելու կանանց համար ցուցահանդես, ինչի արդյունքում ստեղվեց 1895 թվականի Կոպենհագենի կանանց ցուցահանդեսը[20]։
Համաշխարհային տոնավաճառներից հետո շենքերը հաճախ քանդվում են, երբ միջոցառումն ավարտվում է, և դրանց համար մեկ այլ վայր գտնելը հազվադեպ պրակտիկա է (բացառություն էր (1851 թվականի համաշխարհային ցուցահանդեսից հետո Բյուրեղապակյա պալատը)։ Կնոջ շենքը քանդվեց որպես տոնավաճառից հետո ընդհանուր ապամոնտաժման մաս[21]։ Ցավոք, ցուցահանդեսից հետո շատ կանանց ստեղծագործություններ, այդ թվում Քասաթի որմնանկարները, տեղադրվեցին պահեստում, իսկ հետագայում կորան[22]։
Ութսուն տարի անց Կնոջ շենքը գրեթե մոռացվեց պատմության մեջ։ Ֆեմինիզմի ծաղկման երկրորդ ալիքի շնորհիվ կանայք անցալի կորուստների փնտրտուքներում էին, և ֆեմինիստ-նկարչուհի Ջուդի Չիկագոն և նրա թիմի ուսանողները «Հրավիրված ճաշ» աշխատանքի ինստալյացիայի ստեղծման ընթացքում հայտնաբերել են Կնոջ շենքի կատալոգը երկրորդ-ձեռք գրախանութում։ Երբ 1973 թվականին Լոս Անջելեսում բացվեց Կանանց շենքը, հիմնադիրները որոշեցին կազմակերպությունն անվանել 1893 թվականի Կնոջ շենքի անունով
[23]:
↑Corn, Wanda M.; with contributions by Charlene G.; Garfinkel, Charlene G.; Madsen, Annelise K. (2010). Women building history: public art of the 1893 Columbian Exposition. Berkeley, Calif.: University of California Press. ISBN0520241118.{{cite book}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)