Կնուդ Եսպերսեն դան․՝ Knud Jespersen | |
---|---|
Ծնվել է | ապրիլի 12, 1926 |
Մահացել է | դեկտեմբերի 1, 1977 (51 տարեկան) |
Մահվան վայր | Կոպենհագեն, Դանիա |
Գերեզման | Vestre Cemetery |
Քաղաքացիություն | Դանիա |
Մասնագիտություն | քաղաքական գործիչ և արհմիութենական գործիչ |
Զբաղեցրած պաշտոններ | Ֆոլկետինգի անդամ, Ֆոլկետինգի անդամ և Ֆոլկետինգի անդամ |
Կուսակցություն | Դանիայի կոմունիստական կուսակցություն |
Պարգևներ և մրցանակներ |
Կնուդ Եսպերսեն (գերմ.՝ Knud Jespersen, ապրիլի 12, 1926 - դեկտեմբերի 1, 1977, Կոպենհագեն, Դանիա), դանիացի քաղաքական գործիչ։
Ծնվել է 1926 թվականի ապրիլի 12-ին՝ Դանիայի Սկուլստեդե ավանում։
1942 թվականին դարձել է Դանիայի կոմունիստական կուսակցության (ԴԿԿ) անդամ։ Նացիստական Գերմանիայի կողմից Դանիայի օկուպացիայի տարիներին (1940-1945 թվականներ) մասնակցել է Դիմադրության շարժմանը։ 1953 թվականին երկրի՝ այն ժամանակվա խոշորագույն արհմիության՝ Պահեստային և նավահանգստային բանվորների միության Օլբորգի մասնաճյուղի նախագահն էր։ 1951 թվականին ընտրվել է ԴԿԿ հյուսիսուտլանդյան մարզային կազմակերպության նախագահ, 1952 թվականին՝ ԴԿԿ ԿԿ-ի անդամ։ 1958 թվականից ԴԿԿ նախագահն էր։ 1976 թվականին պարգևատրվել է «Հոկտեմբերյան հեղափոխության» շքանշանով։
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 3, էջ 525)։ |