Կոլիզեում | |
---|---|
Տեսակ | կինոթատրոն |
Երկիր | Մալայզիա |
Գտնվելու վայրը | Կուալա Լումպուր |
Հիմնադրման ամսաթիվ | 1920 |
Coliseum Theatre (Kuala Lumpur) Վիքիպահեստում |
Կուալա Լումպուրի Կոլիզեում թատրոն, կինոթատրոն, որը գտնվում է Կուալա Լումպուրում՝ Մալայզիայում։ Երկրի ամենահին կինոթատրոններից մեկն է, կառուցվել է 1920 թվականին Չուա ընտանիքի ղեկավար Չուա Չենգ Բոկի կողմից։
Արտ-Դեկո ոճով շինությունը հարմարեցված է 900 հոգու նստելու համար և առանձնանում է պատշգամբով։ Հայտնի է Կոլիզեում սրճարանն ու հյուրանոցը, որը Վիլյամ Սոմերեստ Մուղամի ամենասիրելի ապաստարանն էր՝ բրիտանական Մալայում գտնվելու ընթացքում։ Սրճարան-հյուրանոցը գտնվում է թատրոնի հետևում, հենց ճանապարհի վրա։ Երկրի ամենահին և առանց դադարի գործող կինոթատրոնն է (բացառությամբ Երկրորդ աշխարհամարտի տարիներին Ճապոնիայի օկուպացյիայի շրջանի), կինոթատրոնում ամենաշատը հնդկական ֆիլմերի պրեմիերաներն էին տեղի ունենում։ 1940 թվականին, Չուա Չենգ Բոկի վախճանից հետո, նրա ունեցվածքը շարունակում է տնօրինել Կոլիզեումը, մինչև նրա եղբորորդի պարոն Չուա Բուն Տեկի և նրա կնոջ՝ տիկին Խոր Ջու Սաիկի սեփական կազմակերպությունը 1973 թվականին ձեռք է բերում այն։
2006 թվականին Մալայզիայի կառավարությունը ծրագրել էր փակել թատրոնը և այն դարձնել մշակութային ժառանգության կենտրոն, բայց մտափոխվել էր, երբ հանրային աղմուկ էր բարձրացել այդ առաջարկից։ Ավելի ուշ, կառավարությունը որոշել է չփակել կինոթատրոնը։ Փոխարենը, նրանք պլանավորում էին մոտակայքում ավտոկայանատեղի կառուցել[1]։
Այդ տարի, պարոն Չուա Սեոնգ Սիուն՝ վերջին սեփականատերեր պարոն Չուա Բուն Տեկի և տիկին Խոր Ջու Սաիկի ավագ որդին, հաջողությամբ հասնում է նրան, որ թատրոնի շենքը վերաբացվի և այն շարունակում է գործել ցայսօր։
2012 թվականին կինոթատրոնը պատկանում էր Lotus Five Star Cinema (M) Sdn. Bhd.-ին և վերափոխվել է երկէկրան կինոթատրոնային համալիրի, որը բաղկացած է ընդհանուր 474 նստատեղից։ Կոլիզեում թատրոնը վերաբրենդավորվել է որպես LFS Կոլիզեում կինոթատրոնային համալիր և հանրության համար պաշտոնական բացվել է 2012 թվականի նոյեմբերին։ Այն ունի ծաղկուն բիզնես՝ ցուցադրելով՝ հիմնականում Բոլիվուդյան և Թամիլ/Հինդի ֆիլմեր[2]։
Թատրոնը քայլելով հեշտ է գտնել է Բանդարայի LRT ( Bandaraya LRT Station) և Նեգարա Բանկի KTM (Bank Negara KTM station) կայարաններից։
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Կոլիզեում (թատրոն, Կուալա Լումպուր) կատեգորիայում։ |