Կոլլո Դանիել Սանու

Կոլլո Դանիել Սանու
Դիմանկար
Ծնվել էդեկտեմբեր 1949 (74 տարեկան)
Քաղաքացիություն Բուրկինա Ֆասո
Մասնագիտությունկինոպրոդյուսեր, կինոռեժիսոր և սցենարիստ
 Kollo Daniel Sanou Վիքիպահեստում

Կոլլո Դանիել Սանու (դեկտեմբեր 1949), բուրկինաբեցի ռեժիսոր, ինչպես նաև գեղարվեստական ու վավերագրական ֆիլմերի սցենարիստ ու պրոդյուսեր։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Սանուն ծնվել է 1951 թվականին Բորոդուգույում։ Կրթությունն ստացել է Կոտ դ'Իվուարի Աբիջան քաղաքի Արվեստների Ազգային Ինստիտուտում՝ ձեռք բերելով բակալավրի աստիճան, իսկ մագիստրոսի աստիճանն ստացել է Ֆրանսիայում, Փարիզի Ֆրանսիական կինոյի ազատ կոնսերվատորիայում[1]։

1977 թվականից ի վեր Սանուն եղել է 25 վավերագրական, գեղարվեստական ու անիմացիոն ֆիլմերի ռեժիսոր կամ սցենարիստ։ Նա նաև Taxi Brousse հեռուստասերիալի ռեժիսորն է, իսկ 2001-2004 թվականներին եղել է նաև պրոդյուսերը[1]։

Հիշատակության արժանի նրա առաջին ֆիլմը եղել է Paweogo -ն (անգլ.՝ The Immigrant), որը նկարահանվել է 1982 թվականին CINAFRIC կինոընկերության կողմից, որը հիմադրվել էր տեղաբնիկ բիզնեսմեն Մարշալ Օուեդրաոգոյի կողմից բուրկինաբեական ֆիլմեր ստեղծելու և տարածելու համար։ Սակայն ֆիլմի ստեղծումից կարճ ժամանակ անց այդ ընկերությունը սնանկացել է ու ներդրումների պակասի պատճառով ստիպված փակվել։ Paweogo-ն միակ ֆիլմն է, որ այդ ընկերությունը երբևէ թողարկել է[2]։ Ֆիլմը ներկայացվել է այդ տարվա FESPACO մրցանակաբաշխությանը, սակայն չի հաղթել[3]։

Սանուն եղել է 2004 թվականին նկարահանված Tasuma (Կրակ) ֆիլմի ռեժիսորն ու սցենարիստը․ կատակերգություն-դրամա, որը պատմում է Ֆրանսիայում ծառայած ու հայրենի գյուղ վերադարձած բուրկինաբեցի պատերազմի վետերանի մասին[4]։ Քննադատների կողմից ֆիլմը լավ է ընդունվել, չնայած ամերիկացի կինոքննադատ Դեյվ Քերը նշել է, որ ֆիլմը վերադարձել է աֆրիկյան կինեմատոգրաֆիայի հին ավանդույթներին, ինչպիսին են ժողովրդական թեման ու գյուղական միջավայրը[5]։

Ֆիլմագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գեղարվեստական ֆիլմեր

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • 1978 : Beogo Naba (Վաղվա առաջնորդը)
  • 1982 : Paweogo (Ներգաղթյալը)
  • 1992 : Jigi (Հույս)
  • 1998 : Marcel et le médiateur du Faso (Մարսելն ու Ֆասոյի միջնորդը) (համառեժիսոր՝ Պիեռ Ռոուամբա)
  • 2004 : Tasuma (Կրակ)
  • 2009: Nyama (Երդում)
  • 2011 : Le poids du serment (Երդման ծանրությունը)
  • 2012 : Docteur Yeelzanga (Բժիշկ Յիլզանգա)
  • 2012 - 2016 : Affaires Publiques (Հանրային գործեր)
  • 2018 Tasuma 2 (Կրակ 2)

Վավերագրական ֆիլմեր

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • 1980 : Les Dodos
  • 1984 : L'Artisanat et son pays
  • 1984 : Jubilé d'une cathédrale (Մայր տաճարի հոբելյանը)
  • 1987 : Sarraouina (Սարոնա)
  • 1989 : Fespaco 1989 (Ֆեսպակո 1989)
  • 1987 : L'artisanat et son pays
  • 1991 : Siao 1991 (Սիոա 1991)
  • 2000 : La Piraterie, un fléau en Afrique de l'Ouest (Ծովահեն, ժանտախտ Արևմտյան Աֆրիկայում)
  • 2006 : Droit de mémoire (Հիշողության իրավունք) (համառեժիսոր՝ Պիեռ Ռոուամբա)
  • 2007 : Après l'urgence (Արտակարգ իրավիճակներից հետո) (համառեժիսոր՝ Ժան-Կլոդ Ֆրիսք)
  • 2013 : Le Bon Riz de Madame Moui (Մադամ Մուիի լավ բրինձը) (թողարկվել է Թայվանից ստացված դրամաշնորհով)

Անիմացիոն ֆիլմ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • 1984 : L'Aigle et le Caméléon (Արծիվը և քամելեոնը)

Հեռուստաֆիլմ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • 1999 - 2004 : Taxi Brousse (Տաքսի բրուս)

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 «Kollo Daniel Sanou». African Film Festival, Inc. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 1-ին.
  2. Sawadogo, Boukary (2018 թ․ մայիսի 7). «A Closer Look At Burkinabe Cinema». Cinema Escapist. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 1-ին.
  3. «Les 18 éditions précédentes» (French). RFI. 2005 թ․ փետրվարի 23. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 1-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  4. «Sanou Kollo Daniel – Producer – Director – Scriptwriter». africine.org (French). Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 1-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  5. Kehr, Dave (2004 թ․ հուլիսի 30). «FILM IN REVIEW; 'Tasuma, the Fighter'». The New York Times. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 1-ին.