Կոլոմբո յոգուրտ | |
---|---|
Տեսակ | ապրանքային նշան |
Հիմնադրված է | 1929 |
Արդյունաբերություն | food processing? |
Սեփականատեր | General Mills? |
Կոլոմբո յոգուրտ, յոգուրտի ամերիկյան ապրանքանիշ, որն առաջին անգամ վաճառվել է 1929 թվականին։ Այն ընտանեկան բիզնեսի արդյունք էր, որը ղեկավարում էին Մասաչուսեթս նահանգի Անդովեր քաղաքում հաստատված հայ գաղթականներ Սարգիս և Ռոզա Կոլոմբոսյանները։ Նրանց արտադրանքը հիմնված էր յոգուրտի հայկական ավանդական պատրաստման մեթոդների վրա։ Բիզնեսը աճ գրանցեց 1960-ականներին՝ յոգուրտի առողջարար օգուտների մասին տեղեկացվածության բարձրացման շնորհիվ։
1993 թվականին Geleral Mills-ը գնեց Կոլոմբո յոգուրտը[1]։
2010 թ-ին General Mills-ը հայտարարեց, որ ընկերությունը որոշել է հրաժարվել «Կոլոմբո» ապրանքանիշից և կենտրոնանալ յոգուրտի մեկ այլ՝ Yoplait ապրանքանիշի արտադրության վրա։ Արտադրանքի առաքումներն ավարտվեցին 2010 թվականի փետրվարի 12-ին[2]։ General Mills-ը դեռևս արտադրում է սառեցված յոգուրտ՝ Կոլոմբո անունով[3]։