Կոկա-Կոլա լայթ | |
---|---|
![]() | |
Տեսակ | ապրանքային նշան և բրենդ |
Ենթատեսակ | diet cola? |
Արտադրող | Կոկա-Կոլա ընկերություն |
Ծագման երկիր | ![]() |
Ստեղծման տարի | 1982 |
dietcoke.com(անգլ.) | |
![]() |
Coca-Cola Light կամ Diet Coke[1] (արտասանվում է՝ Կոկա-Կոլա լայթ), գազավորված, ցածր կալորիականությամբ ոչ ալկոհոլային ըմպելիք՝ արտադրված Կոկա-Կոլա ընկերության[2] կողմից։
ԱՄՆ-ում ապրանքն ի հայտ է եկել 1982 թվականի[3] հուլիսի 8-ին։ 1986 թվականին այն արդեն հասանելի էր աշխարհի 61 երկրներում։ 2003 թվականին ըմպելիքը հասանելի էր 146 երկրներում. 103-ում՝ Diet Coke-ը, իսկ 43-ում՝ Coca-Cola Light-ը[4]։
2016 թվականի դեկտեմբերին Coca-Cola Light-ը Coca-Cola Zero-ով[5] փոխարինելու մասին որոշում ընդունվեց։
330 մլ ըմպելիքի մեջ 1 կալորիայից[6] ավելի քիչ կալորիա է պարունակվում։
Coca-Cola Zero՝ Կոկա-Կոլայի բույրով հատուկ մեկնակերպ։ Ի տարբերություն Coca-Cola Light-ի՝ արտադրվում է Կոկա-Կոլայի օրիգինալ բաղադրատոմսի հիման վրա։ Այն շուկայում հայտնվեց 2005 թվականին՝ ԱՄՆ-ում[9]։ Ինչպես նաև 2008 թվականից հասանելի է Ավստրալիայում, Նոր Զելանդիայում, Կանադայում, Գերմանիայում, Իսպանիայում, Մեծ Բրիտանիայում, Շվեդիայում, Նորվեգիայում, Ֆինլանդիայում, Բելգիայում, Հունաստանում, Թուրքիայում, Իտալիայում, Լեհաստանում և Խորվաթիայում։ Ռուսաստանում ի հայտ է եկել 2015 թվականի մայիսի 25-ին։
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կոկա-Կոլա լայթ» հոդվածին։ |
|