Կողի կոտրվածք, կողոսկրի կոտրվածքը[1]։ Հիմնական գանգատը կրծքային շրջանի ցավն է, որն ուժեղանում է շնչելիս[1]։ Կոտրվածքի շրջանում առաջանում են կապտուկներ[2]։ Երբ մի քանի կողեր կոտրված են մի քանի հատվածներով, առաջանում է փեղկ (կողային փական)[3]։ Հավանական բարդություններից են պնևմոթորաքսը, թոքի սալջարդը և թոքաբորբը[1][4]։
Կողի կոտրվածքները հիմնականում առաջանում են կրծքային շրջանում հարված ստանալիս, օրինակ ավտովթարների կամ պարզապես հարվածի հետևանքով[1][4]։ Հազը և մետաստազային ուռուցքը նույնպես կարող են առաջացնել կողի կոտրվածք[1]։ ՄԻջային կողերը ավելի հաճախ են կոտրվում[1][5]։ Առաջին և երկրորդ կողի կոտրվածքները հաճախ են կապված բարդությունների հետ[6]։ Ախտորոշումը կատարվում է ռենտգեն պատկերի և կլինիկական ախտանիշների հիման վրա[2]։
Ցավի վերահսկումը բուժման կարևոր մասն է կազմում[7]։ Ցավազրկման համար օգտագործում են պարացետամոլ(ացետամինոֆեն), ՈՍՀԴ կամ ափիոններ[4]։ Այս նպատակով կատարվում է նաև նյարդի բլոկադա(արգելափակում)[1]։ Չնայած կողի կոտրվածքի վերականգնմանը, հնարավոր է առաջանան բարդություններ[1]։ Մի քանի կողերի կոտրվածքի դեպքում, վիրահատությունը բարելավում է ելքը[8][9][10]։
Կողերի բազմաթիվ կոտրվածքների, հատկապես պատուհանաձև կոտրվածքների դեպքում, երբ որոշ կողեր վնասված են երկու տեղում, առաջանում է փեղկ (կողային փական), հնարավոր է նաև պարադոքսալ շնչառություն՝ ներշնչման ժամանակ փականը ներս է ըկնում, իսկ արտաշնչելիս դուրս է գալիս[3]։ Հավանական բարդություններից են պնևմոթորաքսը, թոքի սալջարդը և պնևմոնիան[1][4]։
Կողի կոտրվածքները կարող են առաջանալ ուղղակի վնասվածքների կամ զվարճանքների հետևանքով։ Կողի կոտրվածք կարող է առաջանալ վայր ընկնելու, ինչպես նաև ավտովթարի հետևանքով։ Ինչպես հայտնի է սիրտ-թոքային վերակենդանացման ժամանակ առաջանում է կրծքավանդակի վնասում, կողերի և կրծոսկրի կոտրվածք։ Կոտրվածքը կարող է առաջանալ նաև քաղցկեղի կամ ռևմատոիդ արթրիտի պատճառով[11]։
Արյուն հազալիս՝ արյունախխում (կողը կարող էր վնասել թոքային հյուսվածքը)
Հասարակ ռենտգենոգրաֆիայի միջոցով ախտորոշվում է տեղաշարժով կոտրվածքը, իսկ առանց տեղաշարժի կոտրվածքները երբեմն հնարավոր չէ ախտորոշել[13]։ Համակարգչային շերտագրությամբ երկու տեսակի կոտրվածքներն էլ հնարավոր է ախտորոշել[13]։
Քանի որ երեխաների մոտ մեծահասակների համեմատ ոսկրերն ավելի ճկուն են, դրանք չեն կոտրվում այլ ճկվում են, հետևաբար երեխաների մոտ կողերի կոտրվածքի առաջացումը պայմանավորված է մեծ ուժով կամ ուժգին հարվածով, ինչը կարող է հանգեցնել նաև թոքի սալջարդի[3]։ Տարեցների մոտ կողերի կոտրվածքները ծանր վնասվածքի ախտանիշ են հանդիսանում[14]։
Կողերի կոտրվածքների դեպքում յուրահատուկ բուժման միջոց չկա, սակայն կարող են տարբեր աջակցող միջոցներ ձեռնարկվել։ Կողի կոտրվածքի պատճառով առաջանում է շնչառական շարժումների և հազի թուլացում, ինչը կարող է երկրորդային ինֆեկցիայի պատճառ հանդիսանալ[15]։ Պատուհանաձև կոտրվածքը պոտենցիալ կյանքին սպառնացող վնասվածք է, որի դեպքում հաճախ իրականացվում է թոքերի արհեստական օդափոխություն[16]։
Ցավերի մեղմացման համար երբեմն կիրառվում է հաղորդչական անզգայացում, որը ներառում է էպիդուրալ անզգայացում, հարողնաշարային անզգայացում և ատամնավոր մկանի առաջային մակերեսի անզգայացում[17][18]։
Ներքին ֆիքսացիա/կողերի կոտրվածքի վերականգնումն ընդգրկում է.
Jude և sanchez շերտավոր մետաղական թիթեղներ, որոնք ամրացվում են կողի շուրջը և միմյանց կարերի միջոցով[19]։
Synthes matrixrib ֆիքսման համակարգը ունի երկու եղանակ. նախապես պատրաստված մետաղական թիթեղ է, որ ֆիքսվում է կողերին պտուտակներով կամ կարերով[20]։
Առաջային ֆիքսատորը մետաղական թիթեղ է, որն ունի բազմաթիվ անցքեր պտուտակների համար։ Այն տեղադրվում է կողերի վրա և ամրացվում ոսկրին համապատասկան դիրքով[21]։
U-աձև թիթեղներ, որոնք ֆիքսվում են պտուտակներով[22]։
↑Nanni, Christina (2012). PET-CT: Rare Findings and Diseases. Springer. էջ 257. ISBN978-3-642-24698-2.
↑Murphy CE, 4th; Raja, AS; Baumann, BM; Medak, AJ; Langdorf, MI; Nishijima, DK; Hendey, GW; Mower, WR; Rodriguez, RM (2017 թ․ մայիսի 27). «Rib Fracture Diagnosis in the Panscan Era». Annals of Emergency Medicine. 70 (6): 904–909. doi:10.1016/j.annemergmed.2017.04.011. PMID28559032.{{cite journal}}: CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link)
↑Brown, SD; Walters, MR (2012). «Patients with rib fractures: use of incentive spirometry volumes to guide care». Journal of Trauma Nursing : The Official Journal of the Society of Trauma Nurses. 19 (2): 89–91, quiz 92–03. doi:10.1097/JTN.0b013e31825629ee. PMID22673074.
↑Wardhan, R (October 2013). «Assessment and management of rib fracture pain in geriatric population: an ode to old age». Current Opinion in Anesthesiology. 26 (5): 626–31. doi:10.1097/01.aco.0000432516.93715.a7. PMID23995061.
↑de Jong, M. B.; Kokke, M. C.; Hietbrink, F.; Leenen, L. P. H. (2014). «Surgical Management of Rib Fractures: Strategies and Literature Review». Scandinavian Journal of Surgery. 103 (2): 120–25. doi:10.1177/1457496914531928. PMID24782038.