![]() | |
Երկիր | ![]() |
Ժանր | սարսափ ֆիլմ, դրամա և ֆանտաստիկ ֆիլմ |
Թեմա | կյանք մահից հետո և մահամերձ վիճակում լինելու փորձառություն |
Թվական | օգոստոսի 18, 2017, նոյեմբերի 30, 2017[1], դեկտեմբերի 1, 2017 և սեպտեմբերի 28, 2017[2] |
Լեզու | անգլերեն |
Ռեժիսոր | Նիլս Արդեն Օպլև |
Պրոդյուսեր | Լորենս Մարկ |
Սցենարի հեղինակ | Բեն Ռիփլի |
Դերակատարներ | Էլիոթ Փեյջ |
Օպերատոր | Էրիկ Կրես |
Երաժշտություն | Նաթան Բար |
Կինոընկերություն | Further Films |
Տևողություն | 110 րոպե |
Պաշտոնական կայքէջ |
Կոմատոզնիկներ (անգլ.՝ Flatliners), 2017 թվականին նկարահանված հոգեբանական թրիլեր, որի ռեժիսորը Նիլս Օպլևն է, 1990 թվականին նկարահանված նույնանուն ֆիլմի ռեմեյկը[3][4]։ Գլխավոր դերերում հանդես են գալիս Էլեն Փեյջը, Դիեգո Լունան և Նինա Դոբրևը։ Կիֆեր Սազերլենդը, ով նկարահանվել է բնօրինակ ֆիլմում որպես Նելսոն անունով բժշկականի ուսանող, նկարահանվել է այս ֆիլմի փոքրիկ դրվագում, կապված 1990 թվականի ֆիլմի իրադարձությունների հետ։ Ֆիլմի ցուցադրությունը ԱՄՆ-ում տեղի է ունեցել 2017 թվականի սեպտեմբերի 29-ին, իսկ Ռուսաստանում 2017 թվականի նոյեմբերի 23-ին[5][6]։
Մի խումբ բժշկականի ուսանողներ որոշում են հերթով միմյանց ենթարկել կլինիկական մահվան, որպեսզի հասկանան թե ինչ է տեղի ունենում մարդու հետ մահից հետո, ինչը հանգեցնում է անուղղելի և սարսափելի հետևանքների։
Հիմնական նկարահանումը սկսվել են 2016 թվականի հուլիսի սկզբին Տորոնտոյում և ավարտվել են սեպտեմբերի 7-ին։
Ֆիլմը ստացավ չափազանց բացասական ակնարկներ կինոքննադատների կողմից։ The Rotten Pomidor կայքում ֆիլմը ունի 5% վարկանիշ, իսկ միջին հաշվով ունի 3.6 միավոր 10-ից[13]։ Metacritic կայքում ֆիլմը ունի 27 միավոր 100-ից, 20 քննադատական վերլուծությունների հիման վրա ֆիլմը համապատասխանում է «ընդհանուր անբարենպաստ ակնարկներ» կարգավիճակին[14]։ The CinemaScore կայքում, հանդիսատեսը ֆիլմը գնահատել է B- A+ից F սանդղակով[15][16]։
Քրիստիան Հոլուբը Entertainment Weekly ամսագրում գրել է. «Մենք ապրում ենք անհարկի ռեմեյկի դարաշրջանում, բայց դանիացի ռեժիսոր Նիլս Արդեն Օպլևի նոր «Կոմատոզներ» ֆիլմը` ամենաանհավանականն է»[17][18]։
|