Կոմբատանտներ (ֆր.՝ Combatant, ռազմիկ, զինվոր), միջազգային իրավունքում անձինք, ովքեր ուղղակի մասնակցություն ունեն զինված ընդհարման ռազմական գործողություններին։ Կոմբատանտ են նաև ժողովրդական աշխարհազորի, կամավորական ջոկատների, դիմադրության շարժումների մասնակիցները, թշնամու դեմ տարերայնորեն մարտի ելած բնակչությունը, ինչպես նաև քաղաքացիական և ազգային-ազատագրական պատերազմների մասնակիցները, եթե ունեն հրամանատարներ և ենթարկվում են պատերազմի օրենքներին[1]։
Եթե կոմբատանտը հետևում է Պատերազմի իրավունքին, ապա նա համարվում է արտոնյալ կոմբատանտ և գերեվարվելու դեպքում Ժնևի երրորդ կոնվենցիայի ներքո ստանում է ռազմագերու կարգավիճակ։ Ոչ արտոնյալ կոմբատանտն այն անձն է (օրինակ՝ վարձկանը), ով ուղղակի մասնակցություն ունի ռազմական գործողություններին, սակայն գերեվարվելու դեպքում չի ստանում ռազմագերու կարգավիճակ։
Կոմբատանտների կատեգորիաները, որոնք գերեվարվելու դեպքում կարող են ստանալ ռազմագերու կարգավիճակ, հետևյալն են․
Այն պետությունների համար, որոնք ստորագրել են «Միջազգային զինված կոնֆլիկտների զոհերի պաշտպանության վերաբերյալ» Ժնևի 1949 թվականի օգոստոսի 12-ի կոնվեցիաներին կից Ժնևի 1977 թվականի լրացուցիչ առաջին արձանագրությունը, կոմբատանտները, ովքեր չունեն տարբերիչ նշան միևնույն է համարվում են ռազմագերի, եթե նրանք ռազմական գործողությունների ժամանակ զենքը կրում են բացեիբաց և հակառակորդի նկատմամբ հարձակում կազմակերպելիս տեսանելի են նրանց կողմից։
Կան կոմբատանտների որոշ կատեգորիաներ, որոնք չեն որակավորվում որպես արտոնյալ կոմբատանտներ․
Եթե կա որևէ կասկած, արդյոք կոմբատանտը արտոնյալ է, թե ոչ, նա պետք է պահվի որպես ռազմագերի այնքան ժամանակ, քանի դեռ նա չի կանգնել «իրավասու դատարանի» առաջ հարցին լուծում տալու համար[3]։
Ոչ արտոնյալ կոմբատանտները, ովքեր չեն պաշտպանվում Ժնևի երրորդ կոնվենցիայի ներքո, ենթարկվում են Ժնևի չորրորդ կոնվենցիայի պաշտպանությանը, որը վերաբերում է խաղաղ բնակչությանը՝ մինչև «արդար և կանոնավոր դատավարություն ունենալը»։ Մեղավոր ճանաչվելու դեպքում նրանք կարող են պատժվել գերության մեջ պահող ուժի[2] քաղաքացիական օրենքների համաձայն։
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 533)։ ![]() |