Կոնկորդիայի տաճար | |
---|---|
տեսակ | հին հունական տաճար, տաճար, ավերակներ և հնագիտական հուշարձան |
նյութ | կրաքար |
քաղաք | Acragas?[1] և Ագրիջենդո |
մասն է | Valle dei Templi? |
Temple of Concordia (Agrigento) Վիքիպահեստում |
Կոնկորդիայի տաճար (իտալ.՝ Tempio della Concordia), հնագույն հունական տաճար, որը գտնվում է Տաճարների հովտում՝ (Valle dei Templi) Ագրիջենտոյում, (հունարեն՝ Akragas), Սիցիլիայի հարավային ափին, Իտալիայում։ Սա ամենամեծ և լավ պահպանված Դորիական տաճարն է Սիցիլիայում և ամենալավ պահպանված հունական տաճարներից մեկն ընդհանրապես, հատկապես Դորիական օրդերի[2][3][4][5]։
Տաճարը կառուցվել է մ.թ.ա. 440–430 թվականներին[4][5][6]։ Լավ պահպանված վեց և տասներեք սյուներով պերիպտերը (չորս կողմից սյունաշարերով եզերված աղոթասրահ) կանգնած է չորս աստիճանից բաղկացած պատվանդանի վրա (չափերը 39.42 մ × 16.92 մ (129.3 ֆտ × 55.5 ֆուտ), և բարձրությունը 8.93 մ (29.3 ֆուտ))[3][5][6]։ Սելլան կամ տաճարի ներքին մասը չափվում է 28.36 մ × 9.4 մ (93.0 ft × 30.8 ֆուտ). Սյունաշարերն ունեն 6 մետր (20 ֆուտ) բարձրություն և քանդակված են քսան կանելյուրներով և ներդաշնակ էնտասիսներով (աստիճանաբար նեղանում են սյունաշարերի վերևի մասում և ընդլայնվում են միջնամասում)[7]:Այն կառուցված է մոտակայքում գտնվող Յունոնայի տաճարի նման՝ ամուր հիմքի վրա, որը նախագծված է հաղթահարելու ժայռոտ տեղանքի անահավասարությունը։ Այն պայնամանականորեն անվանվել է Կոնկորդիայի՝ հռոմեական ներդաշնակության աստվածուհի անունով, քանի որ Հռոմեական դարաշրջանի լատինատառ արձանագրություն էր հայտնաբերվել մոտակայքում, որը կապված չէ դրա հե[3]։
Եթե 4-րդ և 5-րդ դարերում տաճարը դեռ օգտագործվելիս լիներ է, այն փակված կլիներ հեթանոսների հալածանքների ժամանակ ուշ շրջանի Հռոմեական կայսրությունում։ Տաճարը փոխակերպվեց քրիստոնեական բազիլիկայի 6-րդ դարում, և նվիրվեց Պետրոս ու Պողոսը առաքյալններին Սուրբ Գրեգորիո Դելլե Ռապեի՝ Ագրիջենտոյի եպիսկոպոսի կողմից և այդպիսով ազատվեց հեթանոսական պաշտամունքի վայրերի ոչնչացումից[7]։ Սյունաշարերի միջև ընկած տարածությունը լցվեց պատերով՝ փոխելով դասական հունական ձևը։ Սելլայի՝ հիմնական սենկյակի, որտեղ կանգնեցվում էր պաշտամունքի արձանը վաղ շրջանում, և օփիստոդոմոսի՝ հարակից սենյակի, միջև եղած բաժանումը ոչնչացցվեց, և սելլայի պատերը մասնատվեցին մի քանի կամարների անվակունդի երկայնքով։ 1785 թվականի վերականգնման ժամանակ քրիստոնեական վերակառուցումները վերացվեցին։ Ըստ մեկ այլ աղբյուրի, Տորրեմուզայի արքայզնը տեղափոխեց զւհասեղանը մակ այլ վայր և սկսեց դասական շենքի վերականգնումը 1788 թվականին:Ըստ 2007 թվականի հոդվածի հեղինակների, «սա ամենալավ պահպանված Դորիական տաճարն է բացառությամբ Պարթենոնի»[8]։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կոնկորդիայի տաճար» հոդվածին։ |
|