Կոնստանտին Կրյուկով | |
---|---|
Ծննդյան թիվ՝ | փետրվարի 7, 1985 (39 տարեկան) |
Ծննդավայր՝ | Մոսկվա, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն՝ | Ռուսաստան |
Մասնագիտություն՝ | դերասան, նկարիչ, ակնագործ, պրոդյուսեր, ոսկերիչ, հաղորդավար, հեռուստատեսային դերասան, ոսկերիչ և հեռուստահաղորդավար |
IMDb։ | ID 1663701 |
Կոնստանտին Վիտալևիչ Կրյուկով (ռուս.՝ Константин Витальевич Крюков, փետրվարի 7, 1985, Մոսկվա, ԽՍՀՄ), ռուս կինոդերասան, պրոդյուսեր, ոսկերիչ։
Կոնստանտին Կրյուկովը ծնվել է 1985 թվականի փետրվարի 7-ին Մոսկվայում՝ դերասանուհի Ելենա Սերգեևնա Բոնդարչուկի (1962-2009) և փիլիսոփայական գիտությունների դոկտոր Վիտալի Դմիտրիևիչ Կրյուկովի (ծնվել է 1949 թվականի հունվարի 11-ին) ընտանիքում[1]։ Կոնստանտինը խորհրդային լեգենդար ռեժիսոր և դերասան Սերգեյ Բոնդարչուկի և դերասանուհի Իրինա Սկոբցևայի թոռն է, Ֆեոդոր Բոնդարչուկի և Նատալյա Բոնդարչուկի զարմիկը[2]։
Մանկությունն անցել է Շվեյցարիայում։ Պապի պնդմամբ գերազանցությամբ ավարտել է Ցյուրիխի գեղարվեստի դպրոցը։ Սովորել է Մոսկվայում Գերմանիայի դեսպանատան դպրոցում, ընդ որում՝ 10-11-րդ դասարաններն ավարտել է էքստեռն կերպով։
2001 թվականին՝ 16 տարեկան հասակում, դարձել է Գեմոլոգիայի ամերիկյան ինստիտուտի (GIA, Մոսկվայի մասնաճյուղ) ամենաերիտասարդ շրջանավարտը և դիպլոմավորված գեմոլոգը՝ թանկարժեք քարերի մասնագետը։ Նույն թվականին ընդունվել է Մոսկվայի պետական իրավաբանական ակադեմիայի մասնաճյուղը, որն ավարտել է 2006 թվականին։
18 տարեկանից խաղում է կինոյում և նկարահանվում հեռուստատեսային նախագծերում։ Դերասանական առաջնախաղը տեղի է ունեցել 2005 թվականին, երբ Կոնստանտինը «9-րդ վաշտ» ֆիլմի Ջոկոնդայի դերով հայտնվել է էկրաններին[3]։
Հետաքրքվում է գեղանկարչությամբ (Պրահայում ունի իր սեփական արվեստանոցը), ոսկերչությամբ, լուսանկարչությամբ, լողով, սիրում է կարդալ։
2012 թվականին նկարահանվել է Լերա Կոնդրայի «Սա ճիշտ չէ» տեսահոլովակում։
Կոնստանտին Կրյուկովը մանկուց հետաքրքվել է ոսկերչական արվեստով։ Առաջին զարդը, որը Կրյուկովը պատրաստել է 17 տարեկանում և նվիրել է մորը, մատանի է՝ ադամանդի եզակի ամրուցիչով։ Այդ օրվանից ի վեր Կրյուկովը հարազատներին զարդեր նվիրելիս մշակել է ինքնուրույն դիզայն։ 2005 թվականին հեղինակել է իր հարսանիքի մատանիները։ Այդ մատանիների էսքիզները հիմք են հանդիսացել սերիական զարդերի ստեղծման համար։ 2007 թվականին սկսել է ստեղծել հեղինակային ոսկերչական հավաքածուներ։ 2009 թվականին The Saplings բրիտանական ընկերության հետ համատեղ թողարկել է «Ընտրություն» անունով իր առաջին ոսկերչական հավաքածուն։
{{cite web}}
: CS1 սպաս․ url-status (link)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կոնստանտին Կրյուկով» հոդվածին։ |
|