Կոնստանտին Կոնստանտինովիչ Պերվուխին Константинъ Константиновичъ Первухинъ | |
---|---|
![]() Կ. Կ. Պերվուհին, 1895 թվական, նկար | |
Ծնվել է | 1863 հունիսի 2 |
Ծննդավայր | Խարկով, Խարկովսկի նահանգ, Ռուսական կայսրություն |
Վախճանվել է | փետրվարի 8, 1915 | (տարիքը 51)
Մահվան վայր | Մոսկվա, Մոսկովյան նահանգ, Ռուսական կայսրություն |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն |
Կրթություն |
|
Մասնագիտություն | նկարիչ |
Ժանր | բնանկարային |
Թեմաներ | ռեալիզմ, իմպրեսիոնիզմ |
Ներշնչել է | Նիկոլայ Նիկանորովիչ Դուբովսկի |
![]() |
Կոնստանտին Կոնստանտինովիչ Պերվուխին (ռուս.՝ Константин Константинович Первухин, մայիսի 21 (հունիսի 2), 1863, Խարկով, Խարկովի նահանգ, Ռուսական կայսրություն - հունվարի 26 (փետրվարի 8), 1915, Մոսկվա, Ռուսական կայսրություն), ռուս բնանկարիչ[1], իմպրեսիոնիստ[2], իլյուստրատոր, լուսանկարիչ, Գեղարվեստական շրջիկ ցուցահանդեսների ընկերության անդամ[3], Ռուս նկարիչների միության հիմնադիրներից մեկը[4]։
Կոնստանտին Պերվուխինը ծնվել է Խարկովում, հողաչափական գրասենյակի գավառային պաշտոնյա Կոնստանտին Պավլովիչ Պարվուխինի ընտանիքում։ Եղբայրը եղել է գրող Միխայիլ Պերվուխինը։
Նկարչական նախնական կրթությունն ստացել է Դմիտրի Իվանովիչի մոտ։
Բնօրինակ արվեստի ուսուցումը ավարտելուց հետո սկսած 1884 թվականից մինչև 1885 թվականը սովորել է Խարկովսկի ազգային դիզայնի և արվեստի համալսարանում։
1885 թվականից սկսած ապրել է Սանկտ Պետերբուրգում, որտեղ էլ մասնավոր դասեր է առել Իլյա Ռեպինի մոտ, սկսած 1886 թվականից մինչև 1887 թվականը սովորել է Սանկտ Պետերբուրգի գեղարվեստի ակադեմիայում, իսկ վարպետությունը վերջնականապես ստացել է ի շնորհիվ ակադեմիայի պրոֆեսոր Պավել Պետրովիչի։
Սկսած 1887 թվականից եղել է եղբայրական նկարչության շարջման ցուցահանդեսների ցուցադրող, 1899 թվականի մարտի 2-ից ընդունվել է եղբայրության թիմ։ «Աշնան արդյունք»ը (1887) և «Ջմռան երեկո»ն (1888) նկարել է ի շնորհիվ հեղինակ Պավել Տրետյակովի։
1902 թվականից ապրել է Մոսկվայում։ Սկսած 1902 թվականից մինչև 1912 թվականը եղել է Մոսկվայի ազգային նկարչա-արտադրական ակադեմիայի ուսուցիչ։
Սկսած 1901 թվականից եղել է «36-րդ նկարիչներ»ի ցուցահանդեսի ցուցադրող։ 1903 թվականին Պերվուխինը Ապոլինարի Վասնեցովի, Սեգեյ Իվանովի, Աբրամ Արխիպովի, Սերգեյ Վինոգրադովի, Ալեքսեյ Ստեպանովի և Իլյա Օստրոուխովի հետ ստորագրում է եղբայրական նկարչական շարժմանից դուրս գալու համաձայնագիրը, և մնում է ռուսական նկարչական միության հիմնադիրներից մեկը։
Կոնստանտին Պերվուխինը մահանցել է 1915 թվականին Մոսկվայում։
{{cite web}}
: Invalid |url-status=unknown-host
(օգնություն)(չաշխատող հղում)![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կոնստանտին Պերվուխին» հոդվածին։ |
|