Կոնստանտին Սիդենկո

Կոնստանտին Սիդենկո
փետրվարի 2, 1953(1953-02-02) (71 տարեկան) -
ԾննդավայրԽաբարովսկ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Ռուսաստան և  ԽՍՀՄ
ԶորատեսակՌԴ ռազմածովային ուժերի նավատորմ
Կոչումծովակալ, փոխծովակալ և ադմիրալ
Հրամանատարն էրRussian Baltic Fleet?, Խաղաղօվկիանոսյան նավատորմ և Արևելյան ռազմական օկրուգ
ԿրթությունՆ. Գ. Կուզնեցովի անվան ռազմածովային ակադեմիա
Պարգևներ
«Ռազմական ծառայությունների համար» շքանշան Order of Naval Merit «ԽՍՀՄ զինված ուժերում Հայրենիքին ծառայելու համար» 3-րդ աստիճանի շքանշան «Ռուսական նավատորմի 300-ամյակ» հոբելյանական մեդալ Շքանշան «Համահայկական մարդահամարի անցկացման գործում արժանիքի համար» «ԽՍՀՄ Զինված ուժերի 60-ամյակին» նվիրված հոբելյանական մեդալ «ԽՍՀՄ Զինված ուժերի 70-ամյակին» նվիրված հոբելյանական մեդալ Մեդալ «անբասիր ծառայության համար» Medal "For Impeccable Service", 1st class «Անբասիր ծառայության համար» II աստիճանի մեդալ «Անբասիր ծառայության համար» III աստիճանի մեդալ մեդսալ «Պաշտպանության նախարարության 200-ամյակի առթիվ» Admiral Kuznetsov Medal "300 Years of the Baltic Fleet" Medal և Submarine Commander badge

 

Կոնստանտին Սիդենկոն (աջից) այցելել է USS Chung-Hoon (DDG-93) նավ: 2006 թ.

Կոնստանտին Սեմյոնովիչ Սիդենկո (ռուս.՝ Константин Семёнович Сиденко. փետրվարի 2, 1953(1953-02-02), Խաբարովսկ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), խորհրդային ռուս զորահրամանատար, Արևելյան զինվորական օկրուգի զորքերի հրամանատար (2010—2013), Բալթյան նավատորմի հրամանատար (2006—2007), Խաղաղօվկիանոսյան նավատորմի հրամանատար (2007—2010): Ծովակալ (10.06.2010)[1]: Արժանացել է «ԽՍՀՄ զինված ուժերում մարտական վաստակի համար», «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» և այլ շքանշանների։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Սիդենկոն ծնվել է 1953 թվականի փետրվարի 2-ին Խաբարովսկում։ 1970 թվականին ընդունվել է Խաղաղօվկիանոսյան բարձրագույն ռազմածովային դպրոց, որն ավարտել է 1975 թվականին: Հետագայում՝ 1989 թվականին, ավարտել է նաև ռազմածովային ակադեմիան, որից հետո Խաղաղօվկիանոսյան նավատորմում ծառայել է որպես սուզանավերի տորմիղի հրամանատարի տեղակալ։ Հինգ տարի անց ավարտել է ՌԴ գլխավոր շտաբի ռազմական ակադեմիան և դարձել ինչպես սուզանավերի տորմիղի, այնպես էլ էսկադրիլիայի շտաբի պետ։ Նա այդ պաշտոնը վարել է մինչև 2000 թվականի հունիսը, երբ նշանակվել է Հյուսիսարևելյան զորքերի հրամանատար: 2002 թվականի ապրիլին Սիդենկոն դարձել է Խաղաղօվկիանոսյան նավատորմի հրամանատարի առաջին տեղակալը, 2006 թվականի մայիսին՝ Բալթյան նավատորմի հրամանատարը: 2007 թվականի դեկտեմբերին նա ստանձնել է Խաղաղօվկիանոսյան նավատորմի հրամանատարի պաշտոնը, իսկ 2010 թվականի հուլիսին դարձել է Արևելյան ռազմական շրջանի գլխավոր հրամանատար[2]: 2010 թվականի դեկտեմբերի 29-ին ՌԴ նախագահի հրամանագրով Սիդենկոն նշանակվել է նույն վայրում հրամանատար[3]:

Նավատորմում ծառայությունն սկսելով սպայական ցածր պաշտոններից՝ Սիդենկոն հաջող կարիերա է արել անսպառ եռանդի, գիտելիքներն անընդհատ խորացնելու, հրամանատարական-կազմակերպչական հմտությունները զարգացնելու, նորարարական ջիղ դրսևորելու, իր և ենթակաների նկատմամբ խստագույն պահանջկոտության շնորհիվ: 1995 թվականի մայիսի 5-ին ստանալով դերծովակալի կոչում՝ նա 1999 թվականի օգոստոսից նշանակվել է Հյուսիսարևելյան զինված ուժերի շտաբի պետ և հրամանատարի տեղակալ, իսկ 2000 թվականի հունիսից՝ հրամանատար: 2001 թվականի հունիսին ստացել է փոխծովակալի կոչում[4]։ 2002 թվականի ապրիլից պաշտոնավարել է որպես շտաբի պետ և Խաղաղօվկիանոսյան նավատորմի հրամանատարի տեղակալ։ 2006 թվականի մայիսից նշանակվել է Բալթյան նավատորմի[5], իսկ 2007 թվականի դեկտեմբերից՝ Խաղաղօվկիանոսյան նավատորմի հրամանատար[6]։ 2009 թվականին որպես Խաղաղօվկիանոսյան նավատորմի մի շարք ռազմանավերի ու ծովային հետևակի հրամանատար՝ Ադենի ծովածոցում մասնակցել է սոմալիական ծովահենների դեմ պայքարելու նպատակով նախաձեռնված միջազգային առաքելությանը[7]: 2010 թվականի հունիսին ստացել է ծովակալի կոչում, իսկ հաջորդ ամիս ժամանակավորապես ստանձնել է Արևելյան ռազմական օկրուգի զորքերի հրամանատարի պարտականությունները։ 2010 թվականի հոկտեմբերի 29-ին ՌԴ նախագահի հրամանագրով նշանակվել է Արևելյան ռազմական օկրուգի հրամանատար։ 2013 թվականի հոկտեմբերի 9-ին թոշակի է անցել տարիքի պատճառով։

2011 թվականի դեկտեմբերին « Եդինայա Ռոսիա» կուսակցությունից առաջադրվել է պատգամավորության թեկնածու Պետդումայի ընտրություններում, ընտրվել է, սակայն հրաժարվել է ընդունել պատգամավորական մանդատը հօգուտ Էլմիրա Գլուբոկովսկայայի: 2014 թվականին Սիդենկոն դարձել է Հեռավոր Արևելքի ռադիոակտիվ թափոնների կառավարման կենտրոնի (DWZ DalRAO ) տնօրեն։ 2015 թվականին նա ընտրվել է Վլադիվոստոկի ծովային ասամբլեայի նախագահ[8]։ 2020 թվականի փետրվարից պաշտոնավարել է որպես Ռուսաստանի դաշնային բնապահպանական օպերատորների ընկերության գլխավոր տնօրեն[9]: Ռուսաստանի ձմեռային լողի ֆեդերացիայի նախագահն է:

  • «ԽՍՀՄ զինված ուժերում հայրենիքին ծառայելու համար» III աստիճանի շքանշան
  • «Զինվորական վաստակի համար» / «За военные заслуги» շքանշան (1999),
  • «Ծովային վաստակի համար» / «За морские заслуги» շքանշան (3.06.2006)[10]
  • ԽՍՀՄ-ի և Ռուսաստանի Դաշնության մեդալներ

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Официальный отдел. Из указов Президента Российской Федерации. // Морской сборник. — 2010. — № 7. — С. 3.
  2. «Erlass Nr. 1293 über den Kommandierenden der Streitkräfte des östlichen Militärbezirks» (ռուսերեն). 2010-10-29. Վերցված է 2013-07-22-ին.
  3. «Konstantin Sidenko». Ministry of Defence of the Russian Federation. Վերցված է July 27, 2013-ին.
  4. Официальный отдел. Из указов Президента Российской Федерации. // Морской сборник. — 2001. — № 7. — С.2.
  5. Официальный отдел. Назначения. // Морской сборник. — 2006. — № 6. — С.3.
  6. Официальный отдел. Назначения. // Морской сборник. — 2008. — № 1. — С.11.
  7. Прямицын В. Н. «Военно-морской флот России вносит всё возрастающий вклад в борьбу с пиратством в Индийском океане». К 10-летию открытия антипиратской вахты Военно-морского флота Российской Федерации у берегов Сомали. // Военно-исторический журнал. — 2018. — № 10. — С.4—10.
  8. «Владивостокское морское собрание» (ռուսերեն). Արխիվացված է օրիգինալից 2016-12-04-ին. Վերցված է 2016-12-03-ին.
  9. «ФГУП «Федеральный экологический оператор». Руководство». Արխիվացված է օրիգինալից 2021-05-19-ին. Վերցված է 2021-05-19-ին. {{cite web}}: Unknown parameter |deadurl= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  10. Официальный отдел. Из указов Президента Российской Федерации. // Морской сборник. — 2006. — № 8. — С.2—3.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կոնստանտին Սիդենկո» հոդվածին։