Կոնստանտինո Չիվենգա | |
![]() | |
Կուսակցություն՝ | Զիմբաբվեի Աֆրիկյան ազգային միություն - Հայրենասիրական ճակատ |
---|---|
Կրթություն՝ | Mt St Mary's Mission School? և University of KwaZulu-Natal? |
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ և ռազմական գործիչ |
Ծննդյան օր | օգոստոսի 25, 1956 (68 տարեկան) |
Ծննդավայր | Wedza District, Mashonaland East Province, Զիմբաբվե |
Քաղաքացիություն | ![]() |
Ամուսին | Jocelyn Jacobsen? և Marry Mubaiwa? |
Կոնստանտինո Գուվեյա Դոմինիկ Կինկաձինո Չիվենգա (շոնա՝ Constantino Guveya Dominic Nyikadzino Chiwengaօգոստոսի 25, 1956, Wedza District, Mashonaland East Province, Զիմբաբվե), ծնված՝ Կոնստանտինե Գուվեյնա Չիվենգա (շոնա՝ Constantine Guveya Chiwenga), Զիմբաբվեի ռազմական և քաղաքական գործիչ, բանակի գեներալ։ 2017 թվականի դեկտեմբերի 28-ից Զիմբաբվեի առաջին փոխնախագահն է։ 2017 թվականի նոյեմբերին, ղեկավարելով երկրի զինված ուժերը, կազմակերպել է հաջող պետական հեղաշրջում։
Չիվենգայի դասընկերները ապագայում եղել են Զիմբաբվեի ականավոր զինվորականներ։ Մարզումներից հետո Մոզամբիկում նա մասնակցել է[1] 1970 թվականի Ռոդեզիայի պատերազմին (ZANLA-ի կողմից), իսկ հետո կարիերան սկսել է բանակում։
Չիվենգայի և նրա զինակիցների հավատարիմ զորքերը և զրահատեխնիկան մտել են Հարարե և գրավել որոշ օբյեկտներ։ Գեներալը ընթերցել է ազգին ուղղված ուղերձ։ Դրան հաջորդել են ZANU-PF-ի ֆունկցիոներների ձերբակալությունները, ձերբակալվածների թվում է եղել Զիմբաբվեի ֆինանսների նախարար Իգնացիուս Չոմբեն։ Այնուհետև հաղորդագրություններ են հայտնվել նաև Մուգաբեի և նրա կնոջ ձերբակալության մասին[2]։ 2017 թվականի դեկտեմբերի 28-ին Չիվենգան նշանակվել է Զիմբաբվեի առաջին փոխնախագահ։
2018 թվականի հունիսի 23-ին նախագահ Մնանգագվայի ելույթի ժամանակ նա վիրավորվել էր Բուլավայո քաղաքում տեղի ունեցած ահաբեկչական գործողության հետևանքով[3][4]։