Կոնրադ Բայեր գերմ.՝ Konrad Bayer | |
---|---|
Ծնվել է | դեկտեմբերի 17, 1932[1][2][3][…] |
Ծննդավայր | Վիեննա, Առաջին Ավստրիական Հանրապետություն[4] |
Վախճանվել է | հոկտեմբերի 10, 1964[1][2][3][…] (31 տարեկան) |
Վախճանի վայր | Վիեննա, Ավստրիա[4] |
Գերեզման | Hernalser Friedhof |
Մասնագիտություն | գրող, բանաստեղծ, gallerist, դրամատուրգ և վիզուալ արտիստ |
Լեզու | գերմաներեն |
Քաղաքացիություն | Ավստրիա |
Կոնրադ Բայեր (գերմ.՝ Konrad Bayer, դեկտեմբերի 17, 1932[1][2][3][…], Վիեննա, Առաջին Ավստրիական Հանրապետություն[4] - հոկտեմբերի 10, 1964[1][2][3][…], Վիեննա, Ավստրիա[4]), ավստրիացի գրող, դրամատուրգ և բանաստեղծ։ Հանս Կարլ Արտմանի կողմից ստեղծված այսպես կոչված «Վիեննայի խմբի» (գերմ.՝ Wiener Gruppe) անդամ։ 1964 թվականին ինքնասպան է եղել[5]։
Կոնրադ Բայերը ծնվել է Վիեննայում՝ 1932 թվականի դեկտեմբերի 17-ին։ Առաջին անգամ ճանաչում ստացավ «Վիտուս Բերինգի գլուխը» (գերմ.՝ Der Kopf Vitus Berings) և «Վեցերորդ զգայարա» (գերմ.՝ Der sechste Sinn) ստեղծագոծությունների շնորհիվ։
Գրողի արձակը քնարական է, որը բնորոշ է «Վիեննայի խմբին», սակայն աչքի է ընկնում նորարարական և փորձարարական ոճով[6]։ Իր ստեղծագործություններում Բայերը հաճախ է օգտագործել դաժանություն, ալքիմիա, մետաֆիզիկա, հոռետեսություն։ Գրողը ստեղծագործում էր սոլիպսիզմի ոգով։
1951 թվականին Կոնրադ Բայերը միանում է «Art-Club» խմբին։ Այլ գրողների հետ մասնակցել է գրական տարբեր ընթերցումների[7]։
1964 թվականի հոկտեմբերի 10-ին երեսունմեկամյա գրողը կյանքին վերջ է տալիս ինքնասպանությամբ։
Գրողի մահվանից հետո ստեղծագործությունները լույս են տեսել ավստրիացի նկարիչ Գյունտեր Բրյուսի նկարազարդումով[8][9]։
1968 թվականին գերմանացի կոմպոզիտոր Բերնդ Ցիմերմանը գրում է «Ռեքվիեմ երիտասարդ բանաստեղծին» ստեղծագործությունը, որը նվիրված է երեք ինքնասպան բանաստեղծների՝ Վլադիմիր Մայակովսկուն, Սերգեյ Եսենինին և Կոնրադ Բայերին։ Նրանց բանաստեղծություններն օգտագործվել են օպերայում[9]։
|