Կոշկավոր կատուն։ Երեք սատանիկներ

Կոշկավոր կատուն։ Երեք սատանիկներ
անգլ.՝ Puss in Boots: The Three Diablos
Տեսակկարճամետրաժ մուլտիպլիկացիոն ֆիլմ և հեռուստաֆիլմ
Ժանրվեստեռն, արկածային ֆիլմ, ֆիլմ անչափահասների համար, հեռուստակատակերգություն, ընտանեկան ֆիլմ և մարտաֆիլմ
Հորինված երկիրShrek universe?
Հիմնված էԿոշկավոր կատու
ՌեժիսորՌաման Հյուի
ՍցենարիստԹոմ Ուիլեր
ՀնչյունավորումԱնտոնիո Բանդերաս[1], Gilles Marini?[1], Քրիս Միլեր[1] և Ուոլտ Դորն
ՊրոդյուսերՋինա Շեյ
Թրիպ Հադսոն
ԵրաժշտությունՀենրի Ջեքման
Երկիր ԱՄՆ
Լեզուանգլերեն
ԸնկերությունDreamWorks Animation SKG
ԴիստրիբյուտորParamount Home Entertainment? և Paramount Pictures
Տևողություն13 րոպե
ՊրիկվելԿոշկավոր կատուն
ՍիկվելPuss in Boots: The Last Wish?
Թվական2012
pussinbootsthemovie.com(անգլ.)

«Կոշկավոր կատուն. Երեք սատանիկներ»- կարճամետրաժ շարունակութուն Կոշկավոր կատուն (մուլտֆիլմ, 2011) մուլտֆիլմի DreamWorks Animation SKG ստուդիայից։

Ոսկե սագի արկածներից մի քան օր հետո Կատուն գնում է ձիով դեպի անապատ, այդ ժամանակ նա գերի է ընկնում ասպետների մոտ։ Նրանք տանում են նրան դղյակ արքայադուստր Ալեքսանդրիա Բելահամբի մոտ, որի ադամանդ «Կրակի սիրտը» նրա թագից գողացել են։ Արքայադուստրը ընդունում է կատվին, հիմնվելով նրա փորձառության վրա։ Նա պատմում է, որ գողը Լե Շուշոտր անունով, նույն ինքը՝ Շշնջացողը, գողացել է «Կրակի սիրտը», և, որ նրանք բռնել են նրա երեք ծառաներին։ Պարզվեց, որ ծառաները երեք փոքրիկ և անմեղ (տեսքով) կատուներ են, որոնց մասին ասում են, որ նրանք իսկական սատանաներ են։ Չնայած կատուն չի կարող հավատալ, որ նման անմեղ արարածները կարող են գողեր լինել, արքայադուստրը և նրա թիկնապահները պարզապես սարսափում են նրանցից։ Կատուները համաձայնվեցին օգնել Կատվին վերադարձնել ադամանդը իրենց ազատության դիմաց։

Երբ Կատուն փոքրիկ կատուների հետ գալիս է անապատ, կատուներն արագ նրան կապում են շղթաներով, որին ամրացված էին շղթաներով, ազատվում են և նրան ողջ թաղում են։ Կատուն դուրս է գալիս հողի տակից, հասնում է կատուներին և հաղթում է նրանց «Պահմտոցիում»։ Ավելի ուշ նա ասում է, որ կուղարկի նրանց ետ՝ բանտ, բայց հետո իմանում է, որ նրանք որբեր են, ինչպես և նա։ Կատուն ասում է նրանց, որ նա գիտի, թե ինչ դժվար է դա, չիմանալ, թե ում է կարելի վստահել։ Կատուն որոշում է նրանց ցույց տալ ճիշտ ճանապարհը և մարզում է նրանց, ինչպես պայքարել, խաղում է նրանց հետ, և նրանք դառնում են ընկերներ։ Կատուն տալիս է նրանց անուններ. Մարգարիտ (քանի որ՝ նա միակն է իր տեսակում), Գոնսալո (կտրուկ բնավորության համար) և պարոն Տիմոտեո Մոնտենեգրո (որովհետև երբեմն կոչումը դա այն է, ինչ պետք է կյանքի համար)։

Հաջորդ օրը կատուները ցույց են տալիս Կատվին Շշնջացողի թաքստոցը և միանգամից հանդիպում են նրա հետ։ Համաձայն իր անվան, Շշնջացողը ունի կամաց ձայն և դրա համար շփվում է շրջապատի հետ իր գլխարկի անցքից, որը օգտագործում է որպես խոսափող։ Իմանալով, որ կատուները դավաճանել են նրան, Շշնջացողը սպառնում է պատժել նրանց, բայց Կատուն սկսում է մենամարտել նրա հետ, թողնելով որ կատուները փախչեն։Շշնջացողը, կռվում էր մորգենստերնով, վերցնում է Կատվի զենքը և պատրաստվում է սպանել նրան, բայց կատուները ետ են գալիս, որպեսզի օգնեն Կատվին, օգտագործելով հնարքները, որոնք նա սովորեցրել է նրանց։ Շշնջացողը փոխում է իր թիրախը և ուզում է վրեժ լուծել կատուներից, բայց Կատուն հասցնում է բռնել նրան ոտքերից կախված գոտիի օգնությամբ, և Շշնջացողը ընկնում է խորը փոսի մեջ, իսկ ադամանդը ընկնում է Կատվի ձեռքերի մեջ։

Կատուն վերադարձնում է «Սիրտը» արքայադուստրին, և նրան պարգևատրում են ոսկե մետաղադրամներով։ Միայն թե Կատուն ասում է, որ փողերը նրան անհրաժեշտ չեն, իսկ ինքը, գոռալով ասպետին, որը մի դրամ գցել էր, քթի տակ փնթփնթում է. «Հիմար»։ Նա ինչպես նաև ներկայացնում է արքայադուստրին կատուներին որպես նրա նոր թիկնապահների։ Հետո նրանք հրաժեշտ են տալիս միմյանց, և Կատուն ասում է, որ նա երբեք չի մոռանա նրանց, որովհետև նա վստահ է, որ նրանք երբեք չեն մոռանա նրա անունը «Կոշկավոր կատու», բայց թիկնապահները փակեցին դռները ավելի շուտ քան նա կհասցներ ավարտել իր ասելիքը։

Դերասան Դերը
Անտոնիո Բանդերաս Կոշկավոր կատուն
Ժիլ Մարինի Զորքի հրամանատար
Շարլոտա Նյուհաուս արքայադուստր Ալեքսանդրիա Բելահամբ
Կրիս Միլլեր բանտարկված, ուտելիք խնդրող
Ուոլտ Դորն բանտարկված, ուտելիք խնդրող
Բրեթ Մարնելլ բանտարկված
Մաիլզ Քրիստոֆեր Բակշի պարոն Տիմոտեո Մոնտենեգրո երրորդ
Նինա Զոյ Բակշի Մարգարիտ
Գիիոմ Արետոս Շշնջացող

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 ČSFD (չեխերեն) — 2001.