Կոպո դի Մարկովալդո | |
---|---|
Ծնվել է | 1225[1] |
Ծննդավայր | Ֆլորենցիա, Ֆլորենցիայի Հանրապետություն |
Վախճանվել է | 1276[2] |
Մահվան վայր | Սիենա, Տոսկանա, Իտալիա |
Մասնագիտություն | նկարիչ |
Ուշագրավ աշխատանքներ | Madonna del Bordone?, Crucifix? և Crucifixion of Christ? |
Coppo di Marcovaldo Վիքիպահեստում |
Կոպո դի Մարկովալդո (իտալ.՝ Coppo di Marcovaldo, 1225[1], Ֆլորենցիա, Ֆլորենցիայի Հանրապետություն - 1276[2], Սիենա, Տոսկանա, Իտալիա[3]) ֆլորենտացի նկարիչ էր, որը ապրել և ստեղծագործել է 13-րդ դարի երկրորդ կեսին, և ում իտալական և բյուզանդական ոճերի միախառնումը մեծ ազդեցություն է թողել հետագա իտալացի նկարիչների գործերի վրա։
Կոպո դի Մարկովալդոն համարվում է Դուեկենտո նկարչական շրջանի առավել հայտնի նկարիչներից, և առաջին ֆլորենտացի նկարիչն է ում անունը, կյանքը և աշխատանքները փաստագրված են[4] Առաջին անգամ նրա անունը հանդիպում է Մոնտապերտիի մատյանում որտեղ նա ընդգրկված է այն զինվորների ցանկի մեջ որոնք մասնակցել են Սիենաի դեմ կռվին, որն ավարտվեց Մոնտապերտիի մոտ տեղի ունեցած վճռորոշ ճակատամարտում 260 թվականի սեպտեմբերի 4-ին[5]։ Որոշ պատմաբաններ նշում են թե Կոպոն գերի է ընկել սիենացիների մոտ, և պահվել է Սերվիի եկեղեցում։ Եվ հենց այստեղ է, որ 1261 թվականին, նա ստեղծել է իր ամենահայտնի նկարը՝ Madonna del Bordone («Ուխտավորների Մադոննան») սերվիտների ուխտի համար։ Եթե հաշվի է առնվում այն փաստը որ նա պատերազմի գերի էր ապա հարց է առաջանում թե ինչու պետք է հենց ֆլորենտացի նկարչին հանձարարվեր սիենացիների համար այնպիսի մի կարևոր նկար ստեղծելու գործը։ Եվ միակ տրամաբանական պատասխանն այն է որ արդեն այս ժամանակ Կոպոն բավակաին ճանաչում և հարգանք ուներ այդ իսկ պատճառով սիենացիները հենց նրան ընտրեցին այդ աշխատանքի համար[6]։
Ակնհայտ է որ ֆլորենտացի նկարիչ լինելով հանդերձ իր Սիենայում անցկացրաց ժամանակահատվածում նա բավականին շատ բաներ փոխառել է նկարչական հենց այդ դպրոցից մասնավորապես՝ տարածության հավասարակշռումը, գեղեցիկ դիրքեր ու կեցվածքներ և այլն[7]։ Եվ իհարկե Կոպոի վրա մեծ ազդեցություն ուներ բյուզանդական արվեստը, հատպակես լույսի և ստվերի տարբեր վարիացիաների և նրանց միախառնման գործընթացը որով ցանկանում էին ցույց տալ կյանքի պատրանքը[8]։ Իսկ այն ոճը որը կիրառվել է և առավել ակնհայտ երևում է Madonna del Bordone նկարում ավելի շատ հիշեցնում է ոոմանական արվեստը[8]։
Չնայած այն բանին որ Madonna del Bordone նրա միակ պահպանված աշխատանքն է, շատ ալ նկարներ ևս վերագրվում են Կոպո դի Մարկովալդոյին։
• 1261 թվական - Madonna del Bordone[9]։
• 1265 թվական - Պիստոյայի Սուրբ Զենոնի տաճարում սուրբ Հակոբոս առաքյալի դիմանկարները[10]։
• 1265 - 1268 թվականներ - Մարիամը և մանուկ Հիսուսը[11]։
• 1265 - 1270 թվականներ - Վերջին դատաստանի օրը, Ֆլորենցիայի մկրտարանում[12]։
• 1274 թվական - Խաչելությունը Պիստոյայի տաճարում[13]։
{{cite book}}
: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)