Կոռնելի Կեկելիձե վրաց.՝ კორნელი კეკელიძე | |
---|---|
Ծնվել է | ապրիլի 18 (30), 1879 Տոբանիերի, Քութայիսի նահանգ, Ռուսական կայսրություն |
Մահացել է | հունիսի 7, 1962[1] (83 տարեկան) Թբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ[1] |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն, Անդրկովկասյան ԴՖՀ, Վրաստանի Դեմոկրատական Հանրապետություն և ԽՍՀՄ |
Մասնագիտություն | պատմաբան, բանասեր և աստվածաբան |
Հաստատություն(ներ) | Վրաստանի ԳԱ ակադեմիկոս 1941 Շոան վրացական գրականության ինստիտուտի տնօրեն (1942-1949) |
Անդամակցություն | Վրաստանի Գիտությունների ազգային ակադեմիա և Q12868991? |
Ալմա մատեր | Թբիլիսիի հոգևոր ճեմարան |
Տիրապետում է լեզուներին | վրացերեն |
Պարգևներ | |
Korneli Kekelidze Վիքիպահեստում |
Կոռնելի Կեկելիձե (վրաց.՝ კორნელი კეკელიძე, ապրիլի 18 (30), 1879, Տոբանիերի, Քութայիսի նահանգ, Ռուսական կայսրություն - հունիսի 7, 1962[1], Թբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ[1]), վրացի խորհրդային բանասեր, գրականագետ, Վրաստանի ԳԱ ակադեմիկոս (1941)։ Վրաստանի գիտության վաստակավոր գործիչ (1943)։
Շոթա Ռուսթավելու անվան վրացական գրականության ինստիտուտի տնօրեն (1942-1949)։ Ուսումնասիրել և գիտական մեկնաբանություններով լույս է ընծայել վրաց հին ձեռագրերի սակավ մատչելի ֆոնդերը, հրատարակել արժեքավոր բնագրեր, կորած, բայց վրացերենով պահպանված բյուզանդական գրական հուշարձանները։
Գրել է «Վրաց հին գրականության պատմություն» (հատոր 1-2, 1923-1924, 4-րդ հրատարակություն, 1958-1960) և «Վրաց հին գրականության պատմության համառոտ դասընթաց»-ը (ռուսերեն, 1939)։ Իր պատվին են կոչվել Թբիլիսիի վրացական ինստիտուտի ձեռագրերը[2][3]։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կոռնելի Կեկելիձե» հոդվածին։ |
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 357)։ |