Կոռնիձոր

Գյուղ
Կոռնիձոր
Սուրբ Հովհաննես եկեղեցի
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՄարզՍյունիքի մարզ
ՀամայնքՏեղ (համայնք) | Տեղ համայնք[1]
Մակերես24,18 կմ²
ԲԾՄ1190 մ
Պաշտոնական լեզուՀայերեն
Բնակչություն1100[2] մարդ (2011)
Խտություն55 մարդ/կմ²
Ազգային կազմՀայեր,
Կրոնական կազմՀայ Առաքելական եկեղեցի
Տեղաբնականունկորնիձորցի
Ժամային գոտիUTC+4
Կոռնիձոր (Հայաստան)##
Կոռնիձոր (Հայաստան)
Կոռնիձոր (Սյունիքի մարզ)##
Կոռնիձոր (Սյունիքի մարզ)
Անհայտ զինվորի արձան

Կոռնիձոր, գյուղ Հայաստանի Սյունիքի մարզի Տեղ համայնքում[1]՝ հայ-ադրբեջանական շփման գծի հարևանությամբ[3]։

Աշխարհագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գորիսից մոտ 16 կմ հյուսիս-արևելք, Գորիս-Ստեփանակերտ մայրուղու աջ կողմում, ծովի մակարդակից մոտ 1190 մ բարձրության վրա։ Հեռավորությունը Կապան մարզկենտրոնից կազմում է մոտ 106 կմ։

Պատմական Սյունիքի հնագույն բնակատեղերից է Կոռնիձոր գյուղը։ Գյուղը չորս անգամ անվանափոխվել է։ Ամենահին գյուղի անվանումը եղել է Խորեա (Խորանա) կամ Խորեայ, որի անվանումը մինչ այսօր պահպանվում է։ Դա իրենից ներկայացնում է մի կիրճ, որտեղ 80-100 մետր բարձրության վրա փռված են քարանձավներ, մոտ 40 հատ։ Քարանձավը միջին չափսի է, ամեն մի քարնձավում կարող են տեղավորվել 20-25 մարդ։

ԽՍՀՄ ժամանակաշրջան

[խմբագրել | խմբագրել կոդը]

Երկրորդ համաշխարհաին պատերազմին Խորհրդային Միության բանակի կազմում Կոռնիձորից ռազմաճակատ են մեկնել բազմաթիվ գյուղացիներ։ Գյուղի կոլտնտեսություը ռազմաջակատ է ուղարկել նաև 52000 տոննա հացահատիկ, 2800 ցենտներ միս, 350 ցենտներ բուրդ և 1750000 ռուբլի։

1949 թվականին ստալինյան բռնադատմանը ենթարկվեցին Մինաս Գյուլջհանանցի, Մուխան Զանքունցի, Սարգիս Զռահանանցի, Կոլյա Մաբաբունցի ընտանիքները և Աքսորվեցին Ալթա։ Սակայն նրանք հետո արդարացվեցին և վերադարձան գյուղ

1971 թվականին Կոռնիձորում կառուցվեց դպրոցի մի նոր շենք, որտեղ սովորում էին շուրջ 421 աշակերտ, իսկ 1973 թվականին արդեն շահագործվեց ուսուցչի տունը։ 1975 թվականին կառուցվեց մշակույթի պալատը՝ իր գրադարանային բաժանմունքով[4]։

Պատմամշակութային կառույցներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Կոռնիձոր գյուղատեղի
Կոռնիձորի Սբ. Հովհաննես եկեղեցին և քարայր-կացարանները

Կոռնիձորի Սբ. Հովհաննես եկեղեցին XVIII-XIX դարերի կառույց է։ Կոռնիձորի շրջակայքում պահպանվել են քարայր-կացարաններ և գյուղատեղիներ:

Բնակչություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ Հայաստանի 2011 թվականի մարդահամարի արդյունքների՝ Կոռնիձորի մշտական բնակչությունը կազմել է 1100, առկա բնակչությունը՝ 1009 մարդ։ Գյուղը գերազանցապես բնակեցված է եղել հայերով[5], բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում՝ ստորև[5][6].

Տարի 1831 1873 1897 1926 1939 1959 1970 1979 1989 2001 2004 2011
Բնակիչ 491 1099 1228 981 1049 1022 1279 1252 1147 1072 1207 1100[2]

Տնտեսություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնակչությունը զբաղվում է անասնապահությամբ, մեղվաբուծությամբ, պտղաբուծությամբ, դաշտավարությամբ, խաղողագործությամբ, բանջարանոցային և կերային կուլտուրաների մշակությամբ։

Հասարակական կառույցներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գյուղն ունի դպրոց, ակումբ, գրադարան, բուժկայան, մսուր-մանկապարտեզ։

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 Տեղեկություններ Տեղ համայնքի մասին Սյունիքի մարզի մարզպետարանի կայքում, (արխիվացված 09․12․2023 թվական)։
  2. 2,0 2,1 2011 թ Հայաստանի մարդահամարի արդյունքները
  3. Հայաստանի Հանրապետության կառավարության որոշում «Հայաստանի Հանրապետության սահմանամերձ համայնքների ցանկը հաստատելու մասին» 17 նոյեմբերի 1998 թվականի N 713, քաղ. Երևան։
  4. Սիմոնյան Ս. «Կոռնիձոր»։ Պատմափաստագրական վեպ.- Երևան «Գրիգոր Տաթևացի» հրատարակչություն, 2006.- 136 էջ
  5. 5,0 5,1 Զավեն Կորկոտյան, «Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931)»
  6. «Հայաստանի հանրապետության բնակավայրերի բառարան, էջ 15» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2014 թ․ սեպտեմբերի 12-ին. Վերցված է 2014 Հուլիսի 15-ին.